Ոչ պաշտօնական. Այստեղ կը հրապարակուին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնաթերթ «ԴՐՕՇԱԿ»-ի, եւ տարբեր երկիրներու մէջ, տարբեր ժամանակներու հրատարակուած Հ. Յ. Դաշնակցութեան պատկանող պաշտօնական կամ ոչ-պաշտօնական մամուլէն պատմական եւ կարեւոր լուրեր, յօդուածներ, տեղեկութիւններ:
Pages
23 February, 2021
Բօլշեւիկեան Գազանութիւնները
22 February, 2021
Տպաւորութիւններ Բանտից
Այսօրւանից սկսած փոքրիկ յօդւածներով մենք կուտանք շատ համառօտ նկարագրութիւնը բանտային այն սարսափելի չարչարանքների, որոնց ենթարկւեցին վերջին ամիսների ընթացքին մեր հարիւրաւոր ընկերները – պետական գործիչներ, համալսարանի պրօֆէսէօրներ, գրականագէտներ, լրագրողներ, ռազմիկ ընկերներ եւ շատ ուրիշներ, որոնք հասան մահւան անդունդի եզրը, եւ յետոյ, հրաշքով ազատւեցան բօլշեւիկների պատրաստած նոր օրերի տանթէական դժոխքներից:
20 February, 2021
Փետրւարի 18-ի Պատմական Օրը
Կեցցէ Ազատագրւած Հայրենիքը
Վերջին հոգեւարքի օրերուն յուսահատական ճիգեր էին թափում «Կօմունիստ» կոչւած թափթփուկները բանտերն ու բազմատեսակ չեկաները լցնելով մեր լաւագոյն ընկերներին - «հակայեղափոխական» կոչւածներին:
Ամբողջ Երեւանի հայ մտաւորականութիւնը բանտի ու մութ նկուղների բաժին դարձաւ: Հիմնարկութիւնները դադարեցին գործելուց, - որոնք առանց այն էլ չէին գործում. ամբողջ պաշտօնէութիւնը ենթարկւած էր բանտարկելութեան:
19 February, 2021
Լրատու. Տիգրան Ծամհուր Սպանւած
Հայաստանի պարլամենտի եռանդուն անդամներից ընկ. Տիգրան Ծամհուր, որ ամբողջ երկու եւ կէս ամիս թագնւած էր բօլշեւիկների ձեռքը չընկնելու համար, սպանւած է փետր. 18-ի առաւօտեան՝ բօլշեւիկեան գնդացիրների կրակին զոհ երթալով: Դժբախտ Տիգրանը զոհ գացած է իր հայրենասիրական եռանդին: Շատերի հետ նա էլ մասնակցած է կռւի, եւ ընկած՝ դաւաճանների ձեռքով:
14 February, 2021
Ցեղակրօն Ուխտեր. Նժդեհ
բռնութեան վտանգը, քան՝
ցեղիս այլասերումը»:
«Հայ կեանքը, սակայն, ունի ե՛ւ մի ուրիշ կողմ, ուր տեղի է ունենում ցեղի ոգու շարժը, ուր հոգիների մէջ սկսել է հոսել թրքատեցութիւնը որպէս Հրեղէն հեղեղ, նոյնքա՛ն զօրաւոր, որքան ցեղապաշտութիւնը մեր: Մեր կեանքի այդ բաժնում հայ տառապանքն ու ամօթանքը միացած, նախապատրաստում են ծնունդը նոր հայու: Մեր տիտանական ցաւից ծնունդ է առնում մի նոր կրօն – հպարտութեան կրօնը: Իր սեփական տառապանքի մէջ մկրտուած հա՛յն է աշխարհ գալիս: Նա իջնում է ցեղի ոգու բարձունքներից՝ ցեղի խօսքը շրթունքներին: Նա սէր է աւետարանում, սէ՛ր դէպի ինքնամոռացում՝ ինքնայաղթահարումի ճամբով: Եւ մահ է քարոզում, մա՛հ հայ տկարութիւնը սնուցանող բոլոր չաստուածներին՝ հին ու նոր: Նա գալիս է վերականգնելու մեծութիւնը հայ անունի, որ այնքան հայհոյուած է այսօր: