Ընկերնե՛ր,
Ազատագրական շարժման առաջին յաղթանակը, արդիւնք տարիների չարքաշ աշխատանքի, անբաւ զոհերի եւ յեղափոխական արիւնոտ կռիւների, տարւած է.– Օսմանեան կայսրութեան մի ծայրից միւսը հնչում է Ազատութեան, Հաւասարութեան, Եղբայրութեան կոչը: Երէկեան Հանրաբանտը վերածւած է ազատաշունչ երկրի: Մռայլ, երկչոտ դէմքերի տեղ երեւում են բերկրալից աչքեր. լռութեան փոխարէն թագաւորում է շարում. ատելութեան ու քէնի աւերակների վրայ փչում է սիրոյ շունչը: Եւ ժողովրդական ամենադժբախտ խաւերն անգամ, սովոր ստրկի համակերպութեան, անտեղեակ ազատութեան՝ վայելքի, շարժւում, ծփում են ինչպէս փոթորկւած ալիքներ, նախանշանը քաղաքական աւելի երջանիկ օրերի: