Շանթը յեղափոխական էր:
Յեղափոխական էր նա իր խառնուածքով, իր գործերով, ձգտումներով ու մտածումներով:
Շանթը յեղափոխական հայ էր:
Եթէ նա չնետուեց արիւնռուշտ ու մահաբեր գուպարների մէջ, եթէ չերեւաց մրրիկի թեւերի վրայ, ոչ թէ որովհետեւ խուլ էր հայաշխարհը սարսող որոտումին, այլ որովհետեւ անզուսպ կիրքն ունէր ապրելու: Ապրելու հայ ժողովուրդին ու հայրենիքին համար: