Աւ. Իսահակեան
–Պարո՛ն Իսահակեան, այս գեղեցիկ ու սրտառուչ բանաստեղծութիւնը ձեր Երգեր ու Վէրքեր հատորի մէջ նուիրել էք՝ ՄԵՆԱԿԻ (Ե. Առստամեանի) նւիրական յիշատակին:
Ի՞նչն է եղել պատճառը, որ 1943 թ. ձեր Հատընտիր հատորի մէջ, 100-րդ էջում կրկին պահելով այս բանաստեղծութիւնը, ջնջել էք նրա վրայից ՄԵՆԱԿԻ (Ե. Առուստամեանի նւիրական յիշատակին)-ը:
Գիտեմ, որ մոռացել, ուրացել էք դեռեւս ապրող ձեր ընկերներին: Բայց մի՞թէ յոյզերով յորդ ձեր բանաստեղծի սիրտն ու հոգին այնպէս դատարկւեց, այնքան աղքատացաւ, որ քառասուն տարի առաջ Հայրենիքի սրբազան հոգի համար ընկած «ազիզ» ընկերոջ յիշատակին նւիրած բանաստեղծութիւնը յետ խլեցիք նրանից...
Մի՞թէ մեռածին տւածը յետ կ'առնւի...
Եթէ հնարաւորութիւն չունիք ուղղակի պատասխանելու, գէթ ձեր արխիւի մէջ մի յիշատակութիւն թողէք այս առթիւ, ի շահ՝ ո՛չ թէ Մենակի, այլ ձեր յիշատակի:
Պայտառ
«Ասպարէզ», Ֆրեզնօ
«Ալիք»-էն
ԽԱ. Տարի, Թիւ
2382
Ուրբաթ, Օգոստոս
27, 1948