Բոլոր աշխատանքները նաւթային շրջանում չը պիտի վերսկսւին, մինչեւ որ գոհացում չը տրւի բանւորների հետեւեալ պահանջներին.
1) Շարունակել վճարել ռոճիկները ծառայութիւնը չը ձգած բոլոր բանւորներին մինչեւ աշխատանքների վերսկսումը:
2) Ֆիրմաները չը պէտք է հեռացնեն իրենց բանւորներին. իսկ ժամանակաւորապէս տուն գնացողներին պէտք է արձակուրդ տան, սակայն երեք ամսից ոչ աւելի ժամանակով՝ նրանց ռոճիկները վճարելու պարտաւորութեամբ:
3) Գնացողներին եւ նրանց ընտանիքներին տալ ձրի տոմսակ մինչեւ իրենց գնալու վայրերը:
4) Բանալ ձրի ճաշարանները բոլոր կարօտ բանւորների համար, ինչպէս նաեւ հանրամատչելի ճաշարաններ՝ ընդհանրապէս բանւորների համար:
5) Տալ բնակարան այն բոլոր բանւորներին, որոնք մնացել են անապաստան:
6) Ձեռնարկել հնարային աշխատանքների:
7) Բանւորների այրւած եւ կողոպտւած գոյքի արժէքը պէտք է վճարէ գանձարանը:
8) Վերացնել զինւորական դրութիւնը:
9) Զինել բանւորներին:
10) Վերակազմել ոստիկանութիւնը, հեռացնելով բոլոր թուրք պաշտօնեաներին, ինչպէս նաեւ հայերին, եթէ այդպիսիք լինին:
11) Անյապաղ եւ անպայման կերպով վերջ տալ կապալառուների (փոդրաթչիների) միջոցով կազմակերպւած պահապան խմբերի սիստեմին:
12) Նաւթային շրջանի սահմաններից դուրս հանել Բալախանի, Սարունչի, Զաբրատ, Րամանի, Քիշլի եւ Շիխօվօ գիւղերի բնակիչներին: Տալ նրանց հող նաւթի շրջանից հեռու վայրերում, վճարելով նրանց այդ տեղափոխութիւնից առաջ գալիք բոլոր վնասները:
13) Ապահովագրել բանւորներին հիւանդութիւնների, աշխատանքի մասնակի կամ կատարեալ անընդունակութեան եւ մահւան դէպքերում:
14) Հիմնել բանւորական թաղեր՝ օժտւած բոլոր անհրաժեշտ յարմարութիւններով:
Վերոյիշեալ պահաջների իրագործումը ապահովելու համար անհրաժեշտ է.
15) Ազատ իրաւունք ժողովների եւ համախմբումների:
16) Ազատ իրաւունք գործադուլների:

