Showing posts with label Դրօշակ 1913. Show all posts
Showing posts with label Դրօշակ 1913. Show all posts

29 October, 2024

Նազար Ալամշարեան (1870-1904)

Մշեցի էր Նազարը: Թաղի վարժարանը աւարտելէն ետքը մտաւ աշխատանքի, օրապահիկը հանելու եւ ընտանիքին օգնելու համար:

01 October, 2022

Հաճի Արամ Բաղէշցի

Հաճի Արամ Գասապեան բնիկ բաղեշցի է. ծնած է 1875 մայիս 12-ին: Ունէր խիզախ ոգի և հաստատ նկարագիր: Դեռ դպրոցական աշակերտ էր, իր մէջ կըսկսի յեղափոխական ոգին արծարծւիլ: Կը քաջալերւի Սերոբի սիրելի զինւորներէն Սիմոնէն, 18 տարեկանին կը կազմէ մի փոքրիկ խումբ և կաշխատին Մշոյ դաշտի մէջ կազմւած միութեան հետ յարաբերութեան մտնել:

30 September, 2022

ՆԵՎՐՈՒԶ. Օննիկ Թորոսեան

Քանի այսպիսի յաղթանդամ եւ գեղեցիկ հասկեր է հնձել սուլթանական մանգաղը...

Այս փոքրիկ նկարը չէ, որ կարող է գաղափար տալ «Դաշնակցութեան» քաջասիրտ աթլետի մասին: Պէտք էր տեսնել կենդանի եւ ապառազէն Նեվրուզին՝ իր հսկայ հասակով եւ վրէժխնդրութեամբ վառւած աչքերով:

20 September, 2022

ԲԷԿՕ. Արշակ Թորլաքեան

Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Ինձ մօտիկ ազգական Արշակ Թորլաքեանը ծնած է 1879 Սեպտ.ին: Մեծցած է ծնողքին խնամքին տակ, աւարտած է իրենց Ապիոն գիւղի դպրոցը և լծուած գիւղական աշխատանքի: Ան իր մեղք և բարի բնաւորութեամբ կը դառնայ տան բոլոր անդամներուն թէ հարեւաններուն սիրելին:

15 September, 2022

ՎԱՀԱԳՆ. Գալուստ Թորլաքեան

Տրապիզոնի շրջակայ գիւղերը Տիյէրմէնտիրէ գետով երկուքի կը բաժնւին. արևելեան կողմն է Եօմուրայի շրջանը: Այդ շրջանի մէջ հինէն և մինչև հիմա ալ նշանաւոր են Շաթիր զատէ պէյերը: Ասոնց տէրէպէյութեան ժամանակին հայերը միշտ ալ զէնքի ընդունակ մարդիկ, շարունակ պէյերու թէ թիկնապահները եղած են և թէ իրենց ու կառավարութեան թելադրութեամբ աւազակային խմբեր ձերբակալողներ: Այս հանգամանքը նոր սերունդին առիթ տւաւ յեղափոխական շարժումը սկսելուն՝ անհատական և ազգային իրաւունքները պաշտպանելու համար կազմակերպւիլ:

06 May, 2022

ՏՈՒՐԲԱԽ. Յարութիւն Կիրակոսեան

Նոր Շիրիմներ

Նօսրանում են կամաց-կամաց «Դաշնակցութեան» հինաւուրց զինւորների շարքերը: Դեռ հազիւ քառասունին հասած՝ նրանք արդէն հիւծւում ու խորտակւում են իրենց կրած զրկանքների ահաւոր բեռի տակ... Երիտասա՜րդ է մեռնում հայ ֆէդային, հայ յեղափոխական ռազմիկն ու քարոզիչը, անգամ ամենէն ուժեղն ու ամրակազմը:

31 March, 2022

Երզնկայի Դինամիտային Պայթումը եւ Զոհերը

Նամակ Երկրէն
Կարին, 14 ապրիլի

Թիւէս 10-12 օր առաջ, Երզնկայի մէջ, Սարգիս Գազանճեանի տանը անզգուշութիւնից ռումբ է պայթում եւ քանդում թէ Սարգսի եւ թէ նրա հարեւանի տունը: Ոստիկանութիւնն անմիջապէս ներս է խուժում, խուզարկութիւն եւ քննութիւն է կատարում, փլատակների տակից հանում է Սարգսի եւ երկու այլ հայերի դիակները, մի քանի զէնքերը եւ ուրիշ պայթուցիկ նիւթեր: