![]() |
Ձախէն աջ՝ Իսաջան Առաքելեան, Վանայ Իշխան (Նիկոլ Տէր Պօղոսսեան), Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննէսեաան), Կոստի (Կոստեայ Համբարձումեան, Թորգոմ (Թուման Թումեանց), Մենակ (Գէորգ Առստամեան) |
Արամի աւագ եղբայրները, պարապում էին զանազան գործերով. մէկը նրանցից ծառայ էր ռէալական դպրոցում, միւսը ձիեր էր պահում եւ վարձով տալիս. չնայած իրենց աննախանձելի նիւթական դրութեան՝ եղբայրները Սարգսին (Արամի իսկական անունը) տալիս են Շուշիի թեմական դպրոցը: Սարգիսը աչքաբաց էր, նա թէ դպրոց էր յաճախում եւ թէ տանը ծառայում, կատարելով զանազան տնային գործեր: