Զէնք ի ձեռին, իր երկու կորիւններու հետ, ինկաւ ան Բասենի վերջին կռիւներուն մէջ:
Տիպար մշեցի էր ինքը, Մշոյ դաշտի Սուլուխ գիւղէն, 40-45 տարեկան, պարթեւ հասակով, պնդակազմ ու սրտոտ:
Ոչ պաշտօնական. Այստեղ կը հրապարակուին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնաթերթ «ԴՐՕՇԱԿ»-ի, եւ տարբեր երկիրներու մէջ, տարբեր ժամանակներու հրատարակուած Հ. Յ. Դաշնակցութեան պատկանող պաշտօնական կամ ոչ-պաշտօնական մամուլէն պատմական եւ կարեւոր լուրեր, յօդուածներ, տեղեկութիւններ:
Զէնք ի ձեռին, իր երկու կորիւններու հետ, ինկաւ ան Բասենի վերջին կռիւներուն մէջ:
Տիպար մշեցի էր ինքը, Մշոյ դաշտի Սուլուխ գիւղէն, 40-45 տարեկան, պարթեւ հասակով, պնդակազմ ու սրտոտ:
![]() |
Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Մանուկ հասակից նա սիրեց ազատութիւնը եւ իր նահատակւած ու կենդանի ընկերների հետ փարեց «Մահ կամ ազատութիւն» նշանաբանին:
Քանի այսպիսի յաղթանդամ եւ գեղեցիկ հասկեր է հնձել սուլթանական մանգաղը...
Այս փոքրիկ նկարը չէ, որ կարող է գաղափար տալ «Դաշնակցութեան» քաջասիրտ աթլետի մասին: Պէտք էր տեսնել կենդանի եւ ապառազէն Նեվրուզին՝ իր հսկայ հասակով եւ վրէժխնդրութեամբ վառւած աչքերով:
Յեղափոխական շարժումը մի հրաշագործ երեւոյթ եղաւ ազգային գիտակցութեան արթնացման եւ ազգային միութեան վերականգման՝ մէկ հայութիւն ստեղծելու տեսակէտից: Ի սփիւռս աշխարհի ցրուած, յարանուանութիւնների բաժանուած, տարբեր լեզուներ խօսող Հայկի զաւակները, յանկարծ, սկսեցին զգալ ու գիտակցիլ, որ իրենք միեւնոյն ընտանիքի անդամներն են՝ հողով եւ արիւնով կապուած իրարու հետ: Դոնից մինչեւ Նեղոս եւ Միսիսիպիից մինչեւ Գանգէս, ուր որ բախտը նետել էր հայութեան բեկորներին,
Կարս, 23 սեպտեմբեր 1903
Սեպտեմբերի 17-ին (հին տոմարով) խումբը անցնում է սահմանը ապահով կերպով, մօտ 90 հոգով: Մի քանի վերստ դէպի ներս՝ հովիւները նկատում են և մինչև անգամ կրակում, բայց տղերքը չեն պատասխանում և անյայտանում են: Նորից պատահում են հովիւների և նորից ազատւում: Վերջապէս գիշերւայ ժամը 3-ին անցնում են Արաքսը:
Վերը, ձախէն աջ՝ Խաչիկ Մարտիրոսեան (Շումլացի, «Կայծակ» խմբի բժիշկը), Յարութիւն Բեբէզեան (Արդվինցի, Ջրաբերդի Կ. Կօմիտէի անդամ. 902-903), Երուանդ Համամչեան (հին անուն՝ դ.Հայկոփ-Թորոս, Լևոնի (հայրանուն), Ալեքսանդրօպօլցի, Ջրաբերդի Կ. Կօմիտէի անդամ 902-903), Բարսեղ Թիրեաքեան (Խան, «Կայծակ» խմբի խմբապետ) Վարը՝ Յովհաննէս Յապզեմալեան (Ալեքսանդրօպօլի կօմիտէի անդամ 903 թ.), Հմայակ Չմշկեան (Ալեքսանդրօպօլցի, «Կայծակ» խմբի խմբապետի օգնական) Նկարուած են «Կայծակ» խմբի ճանապարհ քցելիս, «Վտակ» գիւղում, 1903 սեպ 15-ին: (Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան թանգարան-հիմնադրամին) |
![]() |
«Կայծակ» խմբի 5-րդ տասնեակը (Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան թանգարան-հիմնադրամին) |
Պարսկաստանում ստացւած մի նամակից մեզ հեռագրում են հետեւեալ կտորը.
«Դաշնակցութեան» զինակիր խմբերը, հետեւակ եւ ձիաւոր, մօտ հարիւր հոգի, մի քանի մասերի բաժանւած, սեպտեմբեր 17-ին (հ.ին տ.ոմարով) յաջողութեամբ անցան ռուս-տաճկական սահմանը: Հետեւեալ օրը, ճանապարհին, սահմանից 6-8 վերստ հեռու, խմբերից երկուսը նկատւում են հովիւներից եւ շուտով շրջապատւում են զօրքերով, թուրք խուժանով եւ քուրդ աշիրաթներով: