Posts

Showing posts from November, 2024

Մեր Խօսքը. Մինչեւ Վերջին Շունչը

Image
Ամէն բանէ առաջ Աշխատանքի հերոս մըն էր Լեւոն Շանթ:  Ոչ միայն ստեղծագործ միտք, այլ եւ յարատեւ յարաճուն ճիգ: Երկունք եւ վաստակ՝ ամենալայն ճակատի մը վրայ: Մինչեւ վերջին շունչը:

ՍեւՔարեցի Սագօն (Իմ յիշողութիւններից)

Image
Կ արդում եմ Սագոյի մահւան սև լուրը: Հոգիս համակւում է մի անհուն կսկիծով և ես յիշում եմ այդ ամէնամաքուր, գաղափարական զինւորին իմ անցեալ օրերից, որոնք իմ կեանքի վիպական երազ տարիներն են կազմում: Ես միշտ հաճոյք եմ զգում այդ երազ տարիների և նրանց հերոսների մասին խօսելիս: Սագոն այդ երազ տարիների իմ ամէնասիրելի հերոսներից է, որ իմ յիշողութիւնների ծալքերում ամէնից անջինջ տեղն է դրւել: Եւ ես բերկրանքով է, որ գրիչս վերցնում եմ նրա մասին գրելու:

Օհանջանեան՝ հրաժարած, Վրացեան՝ վարչապետ. ՀՀ խորհրդարան, 23 նոյեմբեր 1920

Image
Հայաստանի Պարլամենտ Պարլամենտի ամսիս 23-ի արտակարգ նիստը Նիստը բացւում է երեկոյեան ժամը 3ին: Ներկայ են 35 պատգամաւորներ: Նախագահում է ՅՈՎՀ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻՆ :

ԿՈՉ. ՀՅԴ Թիֆլիսի Կենդրոնական Կոմիտէ

Image
Մեր շրջանի գիւղացիութիւնը ներկայումս տանջւում, քայքայւում է թէ տնտեսապէս եւ թէ բարոյապէս, բացի ընդհանուր տնտեսական եւ քաղաքական աննպաստ պայմաններից՝ նաեւ գողութիւնից ու աւազակութիւնից, որոնց թեւ է տալիս գիւղացիութեան ինքնօգնութեան թուլանալը, շնորհիւ րէակցիայի դաժան րէժիմի: Աւազակները եւ գողերը կազմակերպւած կողոպտում են աջ եւ ձախ՝ թէ հային, թէ թուրքին եւ թէ վրացուն, խլում են խեղճ գիւղացուց վերջին լծկան եզը, այրում են նրա խոտն ու դարմանը, ահաբեկում նրան: 

Իմ Կեանքը (Հաճի Օննիկ Աւետիսեանի ինքնակենսագրականը)

Image
Խմբ.- Խորին յուզումով է որ հրատարակութեան կուտանք ողբացեալ ընկերոջ այս ինքնակենսագրութիւնը: Իր անձնական կեանքին կարճ պատմութիւնն ըլլալով հանդերձ, ի՜նչքան բնորոշ տեղեկութիւններ կուտայ պատմական շրջանի մը մասին...

ՄԱՃԿԱԼ. Գարեգին Սարգիսբէգեան

Image
Ո՞ր մէկ թանկագին կորուստը ողբալ... Շաբաթ գիշեր, մինչ մենք Դաշնակցութեան Օրը կը տօնէինք Փարիզի մէջ, վեց ժամ անդին, Լովալիէռի մէջ (Մեց), իր աչքերը կը փակէր պատուական ընկեր մը, Գարեգին Սարգիսբէգեան:

ՀՅԴ Անզուգական Ռազմիկը՝ Մարտիրոս Աբրահամեան

Image
(Բաշգեառնեցի Խմբապետ Մարտիրոս Աբրահամեանի Մահւան Քառասնօրեակի Առթիւ) Քառասուն օր է անցել անզուգական Մարտիրոսի մահից, նրա նւիրական հողաթմբի վրայ արդէն թողնել են յարգանքի ու սիրոյ ծաղկեպսակները, սակայն հոգևին չեմ կարողանում հաշտւել այն մտքի հետ, թէ նա՝ Դաշնակցութեան այդ անվեհեր մարտիկը ոչ ևս է: Չեմ հաւատում Մարտիրոսների մահւան, որովհետև նրանց վսեմ գործը, աննախընթաց նւիրումը, մահն արհամարհելու խիզախութիւնը, ինչպէս նաև սքանչելի հերոսութիւնը մեռնել, մոռացութեան տրւել չեն կարող: