Showing posts with label Յօդուածներ. Show all posts
Showing posts with label Յօդուածներ. Show all posts

23 September, 2025

Նիկոլը. գրեց՝ Ս. Վրացեան

Վիրաւոր առիւծը իր շունչը փչեց:

Նա վաղուց էր ստացել այդ վէրքը: Խոցւած սրտից՝ թափառում էր երկրից երկիր՝ անհանգիստ ու հայրենակարօտ: Աշխարհը նրա համար դարձել էր մի նեղ վանդակ, որի պաղ ձողերն էր կրծում նա յուսահատօրէն: Ժընեւից Պոլիս, Պոլսից Բարձր Հայք ու Ատրպատական քայլում էր նա հալածական: Մի անմեկնելի կարօտ մշում էր նրա սիրտը, եւ յաւիտենական թախիծը կծկւել էր նրա աչքերի մէջ:

22 September, 2025

Մենք եւ Նրանք. գրեց՝ Ա. Ջամալեան

Այն օրից, երբ Հ. Յ. Դաշնակցութիւնը մուտք է գործել հայ ժողովրդի մէջ՝ նա իր հիմնական խնդիրներից մէկն է դարձրել հայ ժողովուրդի զինումը:

15 August, 2025

Ես Ծեր Եմ Արդէն Եւ Ասում Եմ Երիտասարդ Հոգիներին

Կեանքը կարճ է, ուստի՝ մէկ տարին բաւական երկար: Խորհածը նոյնպէս արած հաշուելով՝ քանի որ մտածումը սկիզբն է գործի՝ ի՞նչ արած էք այս մէկ տարուան մէջ, որ անցաւ ահա: Եւ ի՞նչ էք մտադիր այս եկող տարին: Մտածեցէք. մէ՛կ անգամ միայն ձեզ տրուած է պատեհութիւն այս շքեղ տիեզերքի մէջ մտածելու, զգալու եւ կամենալու: Մի նոր տերեւ էք մարդկւոեթան ծառին, որ պիտի թողէք վաղ է ուշ: Ներ տերեւներ կը բուսնին եւ կը նային արեւին, բայց դո՛ւք չէք լինի, այլ ուրիշներ: Նոր տարին առիթ է, որ մտածէք այս մասին:

13 August, 2025

Կամախի Կռւի Առթիւ

Ահա՛ դարձեալ մի նոր ճակատամարտ, դարձեալ մի նոր ընդհարում:

Անցեալ Օգոստոս ամսի սկզբներին, Սասունի Ապստամբութեան եւ Կոտորածի Տարեդարձին բորբոքում, ծագում է մի նոր կռիւ, այս անգամ Տաճկահայաստանի մի այլ մասում՝ Երզնկայի շրջակայքում:

03 August, 2025

Ապստամբութիւն Ի Սասուն

Այս առաջին անգամը չէ, որ Սասուն գլուխ կը բարձրացնէ: 80-ական թուականներէն սկսեալ Սասունցիք միշտ տեսակ մը պատերազմական դրութեան մէջ են: 91 թիւն էր, երբ տաճիկ պետութիւնն այս բուռը քաջերու դէմ 2000-էն աւելի զօրք եւ թնդանօթներ ղրկեց, բայց կոտորածով եւ խայտառակութեամբ ստիպված եղաւ յետ փախչիլ:

27 July, 2025

Տարօն. գրեց՝ Շաւարշ Միսաքեան

Վարդավառ է այսօր, իսկ Վարդավառը, առանց Տարօնի, տժգոյն, աղոտ յիշատակ մը միայն:

Բառը ինքնին, – Տարօն – ամբողջ պատկեր մը կը ներկայացնէ: Թերեւս խորհուրդ մը:

Երբ կ'ըսենք Մուշ – կը հասկնանք աշխարհագրական վարչական բացատրութիւն մը:

Բոլորովին ուրի՜շ բան է Տարօնը: Գոնէ անոնց համար որ տեսեր ու ապրեր են, շնչեր ու անցեր: Ամբողջ հեթանոսութիւն՝ իր սարերովն ու դաշտերովը: Նոյնիսկ եղեկեցիներով ու վանքերով:

14 July, 2025

Արծւաբոյն Բաշգեառնիի Յեղափոխական Դարբինը՝ Ղազար Քոչարեան

Բաշգեառնեցի Խմբապետ Ղազար Քոչարեանի քառասնօրեակի առթիւ

Քառասուն օր առաջ հողին յանձնեցինք երախտաւոր խմբապետ՝ Բաշգեառնեցի Ղազար Քոչարեանի աճիւնը: Իր հայրենասէր հօր՝ բաշգեառնեցիներից մեծապէս սիրւած, Ամիի խորը շնչի ու ոգորումների տակ հասակ քաշած, Բաշգեառն իբերդի հինաւուրց, հերոսական աւանդներով սնւած ու ոգեւպնդւած՝ հրապարակ եկաւ իբրեւ յեղափոխութեան երդւեալ մշակ, իրենց գիւղի արի ու զոհաբերող երիտասարդութեան հոգեկան խռովքն ու մտորումները ձեւակերպելու եւ ընթացք տալու:

09 July, 2025

Հայ Դատին «ԱՅԲ»ը

«Վա՜յ քեզ քաղաք, որ թագաւորդ մանուկ է» – մեր մամիկներուն սիրած ու գործածած խօսքերը՝ ամէն ժամանակէ աւելի այսօր է որ միտքերու յամառ զուգակցութեամբ մը կուգան շրթներուս վրայ:

06 June, 2025

Արիւն Ընդ Արեան

Թափօրներ կազմեցինք, այցի գնացինք մզկիթները, յարգանքով եւ սրտաբաց թիւրք հիւրեր ընդունեցինք հայոց եկեղեցիներում, հաշտութեան եւ համերաշխութեան մասին խլացուցիչ ճառեր արտասանեցինք:

Բայց ի՞նչ օգուտ:

28 May, 2025

Պէ՞տք է արդեօք տօնել Մայիս 28ը

Այո՛ պէտք է տօնել, այսօր եւ միշտ, ու ամէն տեղ ուր կայ մի զոյգ Հայ: Եւ ի հարկէ ամենից առաջ ու ամենից խանդավառ Արարատեան դաշտի վրայ, Գուգարքի ու Սիւնիքի լեռներում, այնտեղ ուր հաստատուած ու իրականացուած է հայ պետութիւնը:

21 May, 2025

Հայաստանի Դրօշակը

Նորէն Հայաստանի դրօշակի շուրջ վայնասուն է բարձրացած: Վէճ ու կռիւ Փարիզից մինչեւ Ուստր: Չեն ուզում, որ հանդէսների ժամանակ ազգային դրօշակ ծածանի, օտար հասարակութեան առջեւ, չեն ուզում ներկայանալ սեփական դրօշակով: Ուզում են մնալ անդրօշակ ժողովուրդ: Բոշա՛:

18 May, 2025

Հ. Յ. Դաշնակցութիւնը Ուիլեըմ Սարոյեանի Աչքով

Վերջերս լոյս տեսաւ Ամերիկահայ ծանօթ գրող Ուիլեըմ Սարոյեանի “Inhale and Exhale” գիրքը, որուն մասին սկսած են խօսիլ ամերիկեան թերթերը: Սարոյեան իր գրքի գլուխներէն մէկուն մէջ Դաշնակցութեան մասին հետեւեալը կը գրէ.–

15 May, 2025

Քեռի

Խէչօից յետոյ Քեռին...:

Մէկ-մէկ ընկնում են հայ մարտիկները, ինչպէս տերեւները կաղնու՝ խոր աշնան օրերին...

26 April, 2025

Մէկ Հայկական Ճակատ Ամբողջ Աշխարհի Առջեւ

Հայկական Հանրապետութիւնը Մեր Յոյսերուն Խարիսխն է

Օրուան նշանաբանն է այդ: Եւ գերագոյն ժամանակ է, որ իւրաքանչիրւ հայ տոգորուի այդ փրկարար նշանաբանով, գիտակցի հրամայական անհրաժեշտութիւնը ուժերի ներդաշնակ ու գործօն համադրութեան, հանդէպ թշնամու եւ բարեկամի, հանդէպ գիշատիչ հորդաների, որ անդուլ յօշոտում են հայրենիքի ցնցոտիապատ ու վտիտ մարմինը, հանդէպ դաշնակից պետութիւնների, որոնցից սպասում ենք մեր արդար իրաւունքի նուիրագործումը: Հայ ազգը պէտք է ներկայացնէ մէկ ճակատ միայն՝ թէ մայր երկրում եւ թէ դուրսը, գաղութների մէջ, քաղաքակիրթ մարդկութեան աջեւ, Իրաւարար ատեանի առջեւ:

25 April, 2025

Ցրօնք Գիւղի Ընդհարումն ու Հրկիզումը

Հայոց թագաւորութիւնը եւ իշխանութիւնը դադրելէ ետքն իսկ, Տարօնի աշխարհն ու ժողովուրդը միշտ կառչած են իրենց նախահարց՝ Մամիկոնեաններու ուխտին եւ հաւատամքին.- «Քաջութեամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր եւ ի վերայ ազգիս մեր, եւ մի՛ տեսցեն աչք մեր, կոխան ոտից պղծալից լքեալ զարթարանս մեր»:

20 April, 2025

Գնաց Մեր Աւետիսը

Գրեց՝ Դրօ

Անշուշտ շատեր պիտի անդրադառնան Արարատի եւ Արաքսի մեծ զաւկին, մեր իրականութեան եւ յեղափոխական պատմութեան մէջ նրա կատարած դերին:

17 March, 2025

Աղէտաւոր Մահը

Հսկայական ծրագիրները գլխի մէջ, յափշտակւած ժողովրդական տանջանքների սփոփման իղձերով՝ նա պտտում էր քաղաքից քաղաք, երկրից երկիր: Կովկասից անցաւ Շվէյցարիա, Ժընէվից Բալկան, Վիէննայից նորազատ Բուլգարիայի մայրաքաղաքը եւ այնտեղ, բարեկամների եւ համախոհների նեղ, բայց մտերիմ շրջանում, իր փայփայած ծրագիրների հնոցի մէջ՝ գտաւ աղէտաւոր մահը, անսպասելի ինչպէս որոտ, շանթահարող, որպէս կայծակ:

16 March, 2025

Թռուցիկ Յուշեր Քրիստափորի մասին

1898 թւին էր, երբ առաջին անգամ հանդիպեցի Քրիստափորին Բագւի նաւթահանքերում, մեր հասարակական կեանքի չափազանց մռայլ եւ յուսալքման օրերին:

Կովկասահայի Տագնապը

«Այս է իմաստութեան վերջին խօսքը–
Նա է միայն արժանի ազատութեան եւ
Կեանքի, ով որ ամէն օր կռւով նւաճում է նրանց»:
Գէօթէ («Ֆաուստ») 

1825 թւին «Խելքից պատուհաս»-ի հռչակաւոր հեղինակ և Արևելքին քաջ ծանօթ Գրիբօեդով իր բարեկամ Բէգիշեվին Թէոդոսիայից ուղղած մի նամակում գրոմւ էր. «Ջենովացիներից և հովիւ-թաթարներից յետոյ Ղրիմ եկանք մենք (ռուսներս) – ընդհանուր ժառանդներս, – իսկ մեզ հետ նաև՝ աւերման ոգին, այդ սովորական մեր ուղեկիցը Արևելքում և Արևմուտքում»:

14 March, 2025

Գարեգին Նժդեհը՝ Քրիստափոր մասին

Խորհրդածութիւններ Քրիստափորի մահարձանի առաջ

-Նրանց գործերը կշռեցի եւ գտայ հաւասար իրենց փառքին – պատմական որոշ դէմքերի մասին ասում է պատմութիւնը:

Կշռեցի Քրիստափորի գործերը եւ գտայ որ նրա փառքը չի համապատասխանում իր գործերին, գտայ որ իր փառքն աւելի համեստ է քան իր գործերը, այդպէս պիտի խօսի վաղուայ անաչառ պամտութիւնը, այսպէս պիտի վկայէ ապագան: