Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը
սրանով յայտնում է բոլոր ոստիկաններին, ստրաժնիկներին, ոստիկանապետներին, գաւառապետներին, ժանդարմներին
եւ խուզարկու ոստիկանութեան անդամներին, որ այսուհետեւ նրանցից իւրաքանչիւրը անխնայ
կերպով կոչնչցաւի, եթէ համարձակւի հայերի ձեռքից զէնք խլել, խուզարկութիւններ կատարել
կամ բանտարկել այդ նպատակով: Թող նրանցից իւրաքանչիւրը նախ քան այդ տեսակ գործ սկսելը
յիշէ Բագւի նահանգապետ Նակաշիձէին, Գանձակի փոխնահանգապետ Անդրէիվին, գաւառապետներ՝
Բօգուպասկուն, Շմերլինգին, Պաւլովին, ոստիկանապետ Սախարովին, պրիստաւներ՝ Նաշչանսկուն,
Ջավախովին, Շումակեվիչին, Տէր-Սահակովին, ոստիկան Սերգօին, դռնապան Շէկօին եւ ուրիշ
շատերին, որոնք Հ. Յ. Դաշնակցութեան վճռով մահւան պատժին են արժանացել: Փոխարքայի կողմից
25 ր. ընծայ* կամ յեղափոխական
գնդակը – ահա թէ ինչ բան պէտք է ընտրել: Փոխարքան խոստանում է այդ ձեւով վնասւածների
ընտանիքներն ապահովացնել. դա թեթեւացնում է մեր գործը, որովհետեւ միայն անմեղ ընտանիքների
անօգնական դրութիւնը կարող էր դողացնել յեղափոխականի ձեռքը. այժմ վերացրած է այդ արգելքն
էլ: