Յեղափոխութեան ս. Գործը վաղուց արդէն Երզնկայ մուտ գտած ըլլալով, ահագին մեծ ոյժ եւ կազմակերպութիւն մը ստացած էր, որուն թեւին տակ կը գտնւէր 17 հոգիէ բաղկացած եւ Քեռիի առաջնորդութեամբ հայ հայդուկախումբ մը:
Ոչ պաշտօնական. Այստեղ կը հրապարակուին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնաթերթ «ԴՐՕՇԱԿ»-ի, եւ տարբեր երկիրներու մէջ, տարբեր ժամանակներու հրատարակուած Հ. Յ. Դաշնակցութեան պատկանող պաշտօնական կամ ոչ-պաշտօնական մամուլէն պատմական եւ կարեւոր լուրեր, յօդուածներ, տեղեկութիւններ:
Յեղափոխութեան ս. Գործը վաղուց արդէն Երզնկայ մուտ գտած ըլլալով, ահագին մեծ ոյժ եւ կազմակերպութիւն մը ստացած էր, որուն թեւին տակ կը գտնւէր 17 հոգիէ բաղկացած եւ Քեռիի առաջնորդութեամբ հայ հայդուկախումբ մը:
Հոկտեմբերի 13ին Սալմաստի Ս... գիւղից ճանապարհւեց դէպի երկիր մի ձիաւոր զինակիր խումբ, յայտնի Փոխիկի (Վահրամ Յովհաննիսեան-Օհանեան) խմբապետութեամբ: Խումբը բաղկացած էր 15 հոգուց: Պետօյի, Վարդանի եւ Խանասօրի արշաւանքի ժամանակներից մնացած հայդուկներ էին, որոնք երկար տարիներից ի վեր բնակւում էին Սալմաստում եւ որոնց գործունէութեան շրջանը Սալմաստն էր իր շրջապատի լեռներով:
Լեռնէն իջնելէն քանի մ'օր առաջ, մեր ընկեր Քեռին իր ընկերներով դաւադրութեամբ մը սպանւած էր Կուրավու գիւղին մօտ: Անդրանիկը լսելով այդ, իսկոյն խումբը կազմ ու պատրաստ վիճակի մէջ դրաւ եւ յուլիս 16-ին, 35 ընկերներով իջանք Կուրավու գիւղ՝ գտնելու այդ ստոր դաւադրութեան հեղինակներին եւ զանոնք պատժելու: Գիւղին մէջ խումբը բաժանւած չորս դիրքերու վրայ՝ կը սպասէինք իրիկւան: Ամբողջ գիշեր ճամբայ էինք քալել եւ քնատ էինք: Ցորեկ ժամը 5 ½-ին լուր եկաւ, որ 80 հետեւակ զօրքեր գիւղ մտան: Գիւղի ռէս ատոնց համար պատրաստել կուտայ եկեղեցւոյ քովի տեղեր եւ հաց ու մածուն ղրկելով կը շտապէ հեռացնել զանոնք, որպէս զի տղայք չմատնւին:
ՎԱՆ, յունիս 24
Նոր-նոր խնդիրներ անպակաս են, ամէն շաբաթ անպատճառ մէկ նոր դէպք կը պատահի. խստութիւնները կը շարունակւին, բայց ամէն գործնական քայլի կառավարութիւնը գրեթէ ինքն է որ կը պարտւի: Լսեցիք թերեւս ռումբի յանկարծակի պայթումը եւ մատնութիւնով գաղտնի պահեստի մը գտնւիլը՝ որուն հետեւանքով ընդհանուր խուզարկութիւններ եւ ձերբակալութիւններ եղան եւ ի վերջոյ այդ մատնութիւնը ընող փօլիս Սահակի վրայ կատարւած տերօրը, որու ազդեցութեան տակ առժամապէս դրութեան թուլացում առաջ եկաւ:
Աղբիւրի եւ իր քաջարի խումբին գոյութիւնը կառավարական շրջանակներու բուռն մտատանջութեան նիւթն եղած է ժամանակէ մը իվեր:
Նոր կուսակալը Պօլսէն եկած ատեն յատուկ հրահանգ ստացած էր հնար եղածն ընել Աղբիւրը ողջ կամ մեռած ձեռք ձգելու համար:
«Դաշնակցութեան» հրոսակային խմբերից մին Հոկտեմբեր ամսի սկիզբներին թիւրքաց սահմանը անցկենալիս սահմանապահ զինւորների հետ ունեցել է ընդհարում:
...
Հազար գլխեան թուրք հրէշն է բռնել համայն հայոց աշխարհը. աւեր ու սուգ, արիւն, ողբ ու կոծ ամէն կողմ. եւ հայրենի օճախներից շորթուած հազար հողմերի բերան է նետուած հարիւր հազարաւոր անպաշտպան մեր ժողովուրդը, եւ նրա դէմ ամբողջ թուրք ոճրածին ցեղն է դուրս թափուել փողոց ու ճամբաները բռնել, քաղցած գազանների ոհմակ, որ արիւնի հոտ է առել: Ջարդ, թալան ու կողոպուտ մեր հայրենիքի մէկ ծայրից միւսը:
Մութն ընկաւ, որոտագոչ թնդանօթների բօմբիւններն ու մարտինիների միահամուռ զալպերի թնդիւնները դադարեցին Այգեստանը դղրդեցնելուց: Կռիւը վերջացած էր եւ մենք, կամայ ակամայ, պէտք է թողնէինք Վանը: Երեք հոգի տեղացի վերցնելով մեզ հետ, երեկոյեան ժամը 1-ին ըստ տաճկական, ելանք այգիներից: Նախ քան ելնելը՝ մի մարդ ուղարկեցինք, իմանալու համար, թէ ո՛ւր մնաց Վարդանը իր խմբով. լրաբերը եկաւ, յայտնելով, որ քաղաքից քիչ առաջ մի խումբ է դուրս եկած, սակայն յայտնի չէ, Վարդանի՞ առաջնորդութեամբ, թէ ուրիշի: Երկար մտածելն աւելորդ էր. հարկաւոր էր շտապել դեռ ևս ցերեկով. կռւի ժամանակ պայմանաւորւած էինք երեկոյեան ելնել Այգեստանից և միանալ միմեանց հետ Հայոց-Ձորում, Կէմ գիւղի սարում: Ուղեցոյցն առաջ ընկաւ, մենք հետևցինք նրան: Ս. Խաչ վանքի ճանապարհին նկատեցինք թարմ և շատ ոտնահետքեր. այդ արդէն ապացոյց էր, որ մեր միւս խումբն այդտեղով անցել է և բոլորս էլ յուսացինք, որ գիշերը նրանց հետ կը լինինք:
Մուշ, 3 յուլիսի
Կացութիւնը փոխւած չէ. կառավարական խստութիւնները կը շարունակւին ըստ առաջնոյն, նոյն չափով եւ հարստահարութիւնները անպակաս են:
Այս անգամ եւս դժբախտ ընդհարման լուրը հաղորդել վիճակւած է ինձ: Յունիս 20ին, երեքշաբթի, իշխանութիւնները լուռ առած ըլլալով, թէ Ռուբէնը ընկերներով կը գտնւի Փէթար գիւղը, գիշերւայ ժամը 3ին յանկարծակի կը պաշարէ գիւղը:
1 փետրւար 1900
Վասպուրական գացող զինատար խմբակը դեկտեմբեր 2-ին (1899), Ապաղայի Խազան հայի գիւղի սահմանից դուրս գալիս, նկատւում է քիւրդերից: Հաւար է ընկնում:
Կարս, 23 սեպտեմբեր 1903
Սեպտեմբերի 17-ին (հին տոմարով) խումբը անցնում է սահմանը ապահով կերպով, մօտ 90 հոգով: Մի քանի վերստ դէպի ներս՝ հովիւները նկատում են և մինչև անգամ կրակում, բայց տղերքը չեն պատասխանում և անյայտանում են: Նորից պատահում են հովիւների և նորից ազատւում: Վերջապէս գիշերւայ ժամը 3-ին անցնում են Արաքսը:
![]() |
Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Վանի դրութիւնը կոտորածից յետոյ. կռիւ քաղաքում թնդանօթների դէմ
6/18 հոկտեմբեր 96 թ.
Սուլթանի սիրելի Ֆէրիկ Սաադէդդին փաշան, Վասպուրականի սոսկալի կոտորածի հեղինակը, որը իր տիրոջ իրադէով Հայաստանում րէֆօրմներ մտցնող յանձնաժողովի անդամ է կոչւում, հրճւում էր հայերի հազարաւոր դիակներով նա իրագործել էր իր տիրոջ բուռն ցանկութիւնները, իսկ հայ ժողովուրդը, օ՜, պարզ է, նա ողբում էր իր հազարաւոր զաւակների կորուստը, որոնք ընկան թէպէտ թշնամու ձեռքով, բայց շնորհիւ եւրոպական հիւպատոսների կազմած դաւերի:
Հ. Յ. Դաշնակցութեան երկու արշաւախմբերի գործունէութեան ասպարէզ որոշւած էր պատմական Բագրեւանդ գաւառը, որի սահմանների մէջ գտնւում են Հին Բայազիտը եւ Իւչքիլիսէի սուրբ Յովհաննու վանքը:
Այս անգամ կռիւը աւելի դժւարին էր եւ ծանր պարագաների մէջ դրւած:
Յունիս 6-ի գիշերն էր: Որոշած էինք, որ այդ գիշեր բոլորս էլ հաւաքւենք, որպէս զի օրհնել տանք դրօշակը: Գիշերւայ ժամը 11-ին մենք արդէն խմբւած՝ սպասում էինք: Ամբիօնի առջեւը դրւած էին դրօշակը, մօսինի հրացան եւ սուր: Դրօշակի մէկ երեսին նկարւած էր Դաշնակցութեան զինանշանը, որի վերևի մասում գրւած էին հետևեալ խօսքերը մեծ տառերով. «Վրէ՜ժ, վրէ՜ժ», իսկ ներքև՝ «Մահ կամ ազատութիւն»: Միւս երեսին մի կատաղի առիւծ հետևեալ մակագրուեամբ. «Մեղքը մերը չէ՛, անէ՜ծք դուշմանին, նա պարզեց դրօշը արիւնոտ մարտին»: Րոպէն խորհրդաւոր էր, ազդու:
![]() |
Ետնանկարը՝ Կայծակ-Վաղարշակ զինակից ընկերներով Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
(Կռւին մասնակից զինւորի պատմածը)
7 յունիս, 1904
Երկիրը երկունքի մէջ էր եւ օգնութեան էր հրաւիրում իր զգայուն, կրակոտ զաւակներին: Տանջւում էինք բոլորս, լսելով մեր կտրիճ ընկերների խիզախ ու արիւնոտ ընդհարումները քուրդ ու տաճիկ բարբարոսների հետ Սասունուշ, Դաշտում, Խուլբ ու Խփանք գաւառներում. մեզ համար էլ հանգիստ չկար, կեանքը դժոխք էր եղել, կերած խմածներս՝ լեղի:
Սահմանագլուխ, 8 յունիս
Սասուն միակ վայրը չէ, որտեղ յեղափոխական հրդեհը հետզհետէ աւելի լայն շրջաններ է գրաւում, ուր ջանքեր են դրւում՝ ազատւելու բռնակալի ատելի լծից: Կռիւ Բասենում, կռիւ Վասպուրականի լեռներում, կռիւ Ապաղայում, կռիւ Արճէշի շրջակայքում... Ամեն տեղ էլ միևնոյն տեսակի կռիւ – յեղափոխական չնչին փոքրամասնութիւնը տաճկական ահագին կանոնաւոր զօրքի եւ բաշիբօզուկ քրդերի լէգէոնների հետ... Մէկը հարիւրի դէմ:
ՄՈՒՇ, յունիս 14
Արդէն գրեցինք Տարօնի պաշտպան Գէորգ Չավուշի հերոսական մահը: Անոր ներկայութիւնը խիստ կ'անհանգստացնէր պաշտօնական շրջանները, ամեն կողմ լրտեսներ կը վխտային՝ իմանալու անոր տեղ եւ յանկարծակիի բերելու: Եւ դէպքն ալ չ'ուշացաւ:
Վան, 25 ապրիլի
...Ապրիլ 17-ին, գեղեցիկ ձիերիս մէջքին թռանք վեց ընկերներով, ու արիւնով ողողւած նւիրական հայրենիքի լեռներ ու հովիտներ տեսնելու բուռն տենչով քշեցինք դէպի սահման: Ըստ երևոյթին, թշնամին մեզ լրտեսել էր սկզբից իսկ, որովհետև հազիւ մի քանի ժամ անցած՝ քրդեր նշմարեցինք:
![]() |
Մուշ-Սասունի քարտէզը՝ պատրաստուած Ժընեւ, 1904-ին, Հ. Յ. Դաշնակցութեան կողմէ Վահան Մանուէլեան (Կարապետ Տողրամաճեան) Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
![]() |
Մուշ-Սասունի քարտէզը՝ պատրաստուած Ժընեւ, 1904-ին, Հ. Յ. Դաշնակցութեան կողմէ Վահան Մանուէլեան (Կարապետ Տողրամաճեան) Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
-Կէլիէկընմանի Ընդհարումը (Մարտ 30)
Առաջին ընդհարումը եղաւ երէկ: Պատմենք.