Ամբոխային Տրամաբանութիւն
Քրիստափոր Միքայէլեան I «Եթէ կարելի լինէր ենթադրել, որ տաճական վարչութիւնը այսպիսի ճգնաժամում (1876, սեպտեմբեր) կարող է Եւրպայի համաձայնութեամբ կամ նրա վաւերացմամբ շարունակել իր օրինական գոյութիւնը Բօլղարիայում՝ այն ժամանակ պէտք է յանցանք համարել մարդկային արադրութեան ամեն մի բողոք իշխանութիւնը ո չարը գործ դնելու դէմ, ամեն մի դիմադրութիւն ամենազազրելի բռնապետութեան դէմ: Բայց մենք դեռ չենքհասել այդպիսի ծայրայեղ ստորացման»... Վ. ԳԼԱՍԴՏՕՆ Ամբոխը, կազմւած լինի նա «կրթւած» թէ անկիրթ մարդկանցից, միշտ տրամադիր է կարծելու, թէ ամեն մի երեւոյթ, որին հետեւում է մի ուրիշը՝ անմիջական պատճառ է այդ յետագայ երեւոյթի: