Showing posts with label Դրօշակ 1927. Show all posts
Showing posts with label Դրօշակ 1927. Show all posts

10 August, 2023

Սուրէն Մելիքեան

Բարձրահասակ, թիկնեղ, կաղնու պէս ամուր, արծուահայեաց, գեղեցկադէմ, նուրբ եւ ազնուական շարժուձեւերով, երիտասարդ ու կենսուրախ, անսպառ եռանդ ու գործ – ահա Սուրէն Մելիքեանը:

25 March, 2023

ԼՈՐԹՕ. Յարութիւն Համբարձումեան

Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Վանի Այգեստանի Արարք թաղամասի նահապետական բազմանդամ ընտանիքի մէջ, 1867 թ. ծնած է Յարութիւն Համբարձումեանը, որը յայտնի է Լորթօ (Լորթօ Վանի հայ ժողովրդական բառ է. կը նշանակէ հուժկու, յաղթամարմին) յեղափոխական անունով:

30 August, 2022

ԱՆԴՐԱՆԻԿ

«Կը մարին մէկ-մէկ, հեռու հայրենիքէն եւ անոր փոթորիկներէն, ինչպէս հասարակ մահկանացուներ...

Օգոստոս 30-ին անդարձ բաժնուեցաւ Անդրանիկն ալ, օտար ափերու վրա, հեռաւոր Կալիֆորնիոյ մէջ:

15 June, 2022

Ցրոնքցի Մուրատը

ՄԵՐ ԶՈՀԵՐԸ. ՑՐՈՆՔՑԻ ՄՈՒՐԱՏԸ

Յետ երկարատեւ հիւանդութեան, Յունիս 15-ին, Պէյրութ, Համմանայի Սանաթորիումին մէջ, վախճանւած է ընկ. Մուրատ Պետրոսեանը՝ Ցրոնքցի խմբապետ Մուրատը՝ մէկը Հ. Յ. Դաշնակցութեան անձնազոհ մարտիկներէն:

Հանգուցեալ ընկերոջ կենսագրութիւնը կուտանք յաջորդ անգամ:

«Դրօշակ» - Յուլիս 1927
Թիւ 7 (266)

16 January, 2022

Մեր Զոհերը. Տեար Անտոն

Յունւար 14-ին, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, Ժընեւում վախճանւեց ընկ. Անտոն Գոշը – «Դրօշակ»-ի Տեար Անտոնը:

Ծնւելով 1849 թ. դեկտեմբերին Խոտօրջրում՝ 3 տարեկան հասակում Անտոն Պոյաճեանը (նրա իսկական անունը) տեղափոխւում է Կարին, ուր եւ ստանում է իր կրթութիւնը:

27 October, 2021

Մանկութեան Յիշողութիւններէն*. Սիմոն Զաւարեան

*Այս յիշողութիւնները Ս.  Զաւարեանը գրի էր առել Պոլսում, «Ազդակ» շաբաթաթերթի համար, բայց ժամանակին չէր հրատարկւել: Մի հրաշքով չի կորել և փրկւել է «Ազդակ»-ի թղթերի մի մասի հետ:

Անգին բեկոր է այս, որ Սիմոնի յուշերի մի ուրիշ կտորի հետ՝ տպւած «Հայրենիք»-ի 2րդ բացառիկ թւում անփոխարինելի նիւթ է կազմում Դաշնակցութեան անզուգական երրորդութեան անդամներից մէկի կենսագրութեան համար: Գրւածքը հրատարակում ենք առանց որևէ փոփոխութեան:

Լուսանկարը՝ Զաւարեան ծնողների հետ
ըստ՝ Վ. Զաւարեան, Սիմոն Զավարեան, Եր. 2000, էջ 7

14 November, 2019

Խաչատուր Կարճիկեան


Հայ կեանքի վերջին 10-15 տարիների ընթացքում աչքի ընկած հասարակական-պետական գործիչների շարքին Խաչատուր Կարճիկեանը, անկասկած, առաջիններից էր: Բառի լաւագոյն իմաստով պետական մարդ էր եւ հասարակական գործիչ: