Յեղափոխական Շանթը
Շանթը յեղափոխական էր: Յեղափոխական էր նա իր խառնուածքով, իր գործերով, ձգտումներով ու մտածումներով: Շանթը յեղափոխական հայ էր: Եթէ նա չնետուեց արիւնռուշտ ու մահաբեր գուպարների մէջ, եթէ չերեւաց մրրիկի թեւերի վրայ, ոչ թէ որովհետեւ խուլ էր հայաշխարհը սարսող որոտումին, այլ որովհետեւ անզուսպ կիրքն ունէր ապրելու: Ապրելու հայ ժողովուրդին ու հայրենիքին համար: