Posts

Showing posts from December, 2019

Յովակիմ Աչըգկէօզեան

Image
Տարի մը առաջ 1907 դեկտ. ամսուն, Աքիայի բանտին մէջ, առկայծ կանթեղի մը պէս կը հանգէր ողբացեալ եւ չքնաղ ընկեր մը, Յովակիմ Աչըգկէօզեան:

Տերրօր. Տէր-Սահակով

Image
1904 թւի դեկտեմբերի 3-ին (հին տոմարով) , երեկոյեան ժամը 9-ին, Թիֆլիսի փողոցներից մէկում երկու գնդակի մահացու հարւածով ընկաւ ոստիկանական ծառայող ( ակալօգոչնի նադզիրատել ) Տէր-Սահակովը: Նրան ճանաչող քաղաքի ամբողջ հասարակութիւնը՝ հայ թէ վրացի, ռուս թէ թիւրք, հրճւանքով լսեց այդ լուրը, եւ խաղաղ բնակիչներից շատ շատերը սկսեցին քիչ ազատ շունչ քաշել եւ ահա թէ ինչո՛ւ:

«Մեր Զոհերը». Սաթենիկ Արղութեան (Ծաղիկ)

Image
Երկարատեւ ու ծանր հիւանդութիւնից յետոյ, Դեկտ. 12-ին (1930) , Փարիզում վախճանւեց ընկերուհի Սաթենիկ Արղութեանը, հանգուցեալ Յովսէփ Արղութեանի կեանքի ընկերը – ինսնական թւականների դաշնակցական Ծաղիկը: Մէկը ա՛յն բախտաւոր դէմքերից, որոնք մասնակցեցին Հ. Յ. Դաշնակցութեան ստեղծման փոթորկոտ աշխատանքին եւ առաջին տարիների հերոսական գործունէութեան:

Նամակ Ադրիանուպօլսէն

Image
Նոյեմբեր 27-ին, երեքշաբթի օր, քաղաքից չորս հրապարակներուն վրայ կախաղան հանւեցան չորս անձնուրացներ՝ երկու հայ, երկու պուլկար, Պետրոս Սէրէմճեան՝ Ֆիլիբեցի, պուլկար բանակի պահեստի սպայ, Սվէտօսլավ Մերճանօֆ՝ գարնապատցի՝ Ժընէվի համալսարանէն, Օննիկ Թօրոսեան՝ Թէքիրտաղցի եւ Խրիստօ Հաճի Իլիէվ՝ մակեդօնացի: