Showing posts with label Դրօշակ 1912. Show all posts
Showing posts with label Դրօշակ 1912. Show all posts

19 May, 2025

Եփրեմ


Ամենավառ ճրագն էր, որ մարեց Իրանի գորշ ճորիզոններում, եւ գիշերն իջաւ երկրի վրայ – մռայլ, անաստղ, գերեզմանային գիշերը:

Մահւան ղօղանջն անցաւ, ռումբի աղէտաւոր որոտի պէս, Պարսկաստանից դէպի հայկական ամենահեռաւոր վայրերը, եւ բոլոր սրտերը ճմլւեցին, բոլոր աչքերը շշմոլոր, ապշահար հայեցին իրենց շուրջը, որպէս մի վատ, անողորմ երազի մէջ, մի անհաւատալի եւ սոսկալի անակնկալի հանդէպ: Որովհետեւ Եփրեմը թւում էր անմահ, որովհետեւ ազատ, մարտնչող Պարսկաստանը աներեւակայելի է առանց Եփրեմի...

29 July, 2022

Դաւիթ Թումանեան (Ծուռ Դաւիթ)

1910 թ. Յուլիսի 30-ին Վանի Արարաց հրապարակի վրայ, մի զզւելի դաւադրութեան զոհ գնաց մեր «Ծուռ Դաւիթ»ը – Դաշնակցութեան զինւորական շարքի ամենայանդուգն դէմքերից մէկը:

09 May, 2022

Նիկոլ Յարութիւնեան

ՆԻԿՕԼ

Սպանւեց Եփրեմի հետ: Ղարաբաղի Վարանդա գաւառի Աշան գիւղից է, 27-30 տարեկան: Հայ-թիւրքական ընդհարումների ժամանակ գործել է Բագւում, Հիւսիսային Կովկասում և Ղարաբաղում: Եփրեմի զօրաբաժնի մէջ, նրա խմբապետներից մէկն էր:

22 March, 2022

ՀԱՄՕ. Հմայեակ Ջանփոլադեան

1904 թւականի սկզբներում մի օր Ալէքսանդրապօլի կենտրօնական կօմիտէի առաջ երևում է դպրոցական նստարանը նոր թողած մի թուխ պատանի: «Ես եկել եմ ծառայելու Հ. Յ. Դաշնակցութեանը, վստահ շեշտով յայտնում է նա, ես խնդրում եմ ձեզ, որ գործ տաք ինձ, տերրօր կամ Հայաստան գնալ. ես ուզում եմ մեռնել հայրենիքի համար»:

19 February, 2022

ԶՈՒԼՈՒՄԱԹ. Պասեցի Յովհաննէս Ղազարեան

Աստղ մըն էր հայ հայդուկներու շքեղ շարքերուն մէջ: Պարսկաստան, Խոյի մօտ, Բեդղավար գիւղը, պատմական Աւարայրի դաշտին մէջ Ազատականներու, Կառավարականներու հետ մղւած կռւի միջոցին 1911 թ. փետրւարին, ինկաւ մեր կտրիճ ընկերը հերոսական մահով:

17 October, 2020

Թէ Ի՞նչպէս Մեռաւ Սերոբ

Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

ՆԻՒԹԵՐ ՄՕՏԻԿ ԱՆՑԵԱԼԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Հրատարակում ենք մեր ողբացեալ ընկերոջ, Հրայրի մի տեղեկագիրը Տարօնի մասին, ղրկւած «Դրօշակ»ին 1901 թ, գրւած այն սիրուն, յուզիչ, ինքնատիպ ոճով, որ հանգուցեալի գրչի զարդն էր

22 September, 2020

Կուկունեանի Խմբի Դատաւարութիւնը

Վերյիշենք դարձեալ նոյն 1890 թւականը... Շարժման արշալոյսն է. «Ձայնը արդէն հնչել էր Էրզրումի լեռներէն», կատարւել էր Էրզրումի մէջ անդրանիկ եւ արիւնոտ ցոյցը սուլթանական բռնակալութեան դէմ. թոյլ, վեհերոտ ստրուկը տւել էր իր գոյութեան առաջին ապացոյցը եւ արիւնակից Կովկասը փոթորկւել էր ծայրէ ծայր: Գաղտնի ժողովներ, ապստամբական կարմրավառ թռուցիկներ, խմբական տենդային պատրաստութիւններ եւ ամենուր նոյն պատմական ու սրտառուչ կոչը «դէպի Հայաստա՜ն»: