Showing posts with label Դրօշակ 1896. Show all posts
Showing posts with label Դրօշակ 1896. Show all posts

01 July, 2025

ԿԱԽԱՂԱՆ

Պոլսոյ եղեռնադատ, լաւ եւս եղեռնագործ ատեանի որոշումով եւ մարդակեր սուլթանի իրատէով կախաղան հանւեցան նոր երկու անձնուրաց յեղափոխականներ ալ: Մէկը Պրուսայի Զէնկիլէր գիւղէն եւ Իւսկիւտար պարտիզպանութիւն ընող Թօֆունեան Գարեգին, միւսը կօշկակար Ասատուրեան Գալուստ: առաջինը կամբաստանւէր տարի մը առաջ՝ եօզկատցի մատնիչ եւ դաւաճան Սենեքերիմի եւ երկրորդ նոյնպէս եօզղատցի մատնիչ Համբարձումի սպանիչ:

10 February, 2025

Զէյթունը Անձնատուր

Տխուր ու դառն փաստը տեղի է ունեցել – Զէյթունը անձնատուր ու զինաթափ է եղել:

Ապստամբ Զէյթունի ու սուլթանական կառավարութեան մէջ «միջնորդի» դեր կատարող եւրոպական պետութիւնները յաջողութեամբ կատարեցին իրենց ստանձնած պաշտօնը:

19 June, 2024

Թռուցիկ Թերթ ՀՅԴ Կ. Պոլսոյ Կեդրոնական Կոմիտէի (Թիւ 9)

Հա՛յ Ժողովո՜ւրդ

Առաջին անգամը չէ որ քու Յեղափոխական զաւակներուդ Նահատակուիլը կը տեսնես ազատութեան սեղանին վրայ. մի՛ վհատիր, այլ ցնծութեամբ ծափահարէ զանոնք: Երկուշաբթի առաւօտ կախաղանին վրայ ճօճացող դաշնակցականներու դիակները սուլթանին բռնակալութեան մահազդերն էին:

31 July, 2023

Տէրրօրիստական Գործողութիւն Վանում

Այսօր (յուլ. 31-ին), առաւօտեան ժամը 1-ի (ը. թ.) ատեններ կատարւեցաւ երկրորդ տէրրօրը Վանի մէջ Հայ Յեղ. Դաշնակցութեան տէրրօրիստների ձեռամբ նշանաւոր դաւաճան եւ մատնիչ Կարապետ Աճէմեան-ի վրայ, որ յայտնի էր ժողովրդի մէջ Բաշօ անունով: Ժողովուրդը գոհ է, ափսո՜ս, որ չսատկեցաւ: Գնդակը մէկ երեսը ծակած ու միւս երեսէն դուրս ելած է: Տէրրօրիստն ազատ է: Կառավարութիւնն սկսած է խուզարկութիւններ ընել: Այս դաւաճանին գործերը շա՜տ շատ են, զորս կը թւենք պատեհ առիթին:

«Դրօշակ» - 28 Սեպտեմբեր 1896
Թիւ 22

08 June, 2023

Մարտիրոս Բապուճեան


Ժամանակը անցաւ, սակայն չմարեցաւ այն օրերու յիշատակը: Անհամար ձերբակալութիւններէ, բանտերէ ու աքսորներէ վերջ կառավարութիւնն ու հարուստներ մեռած կը կարծէին յեղափոխական ոյժը Պոլսոյ մէջ եւ կը պատրաստուէին ազատ շունչ քաշել: Շահբազը, այդ ստոր արարածը, յանդգնեցաւ յեղափոխութեան դէմ դաւաճանել. սողացող հայ լրտեսներ ամեն կողմ կը վախտային. հարկ էր սարսափեցնել անոնց, հարկ էր ապացուցանել, որ «Դաշնակցութիւնը» թեւատարած կը հսկէ եւ արծւի աչքեորվ կը դիտէ իր շուրջ անցած դարձածները:

Տէրրօրիստական Գործողութիններ Կ. Պոլսում

Դաշնակցական ահաբեկիչներէն մէկը, Գումգաբու սրճարանի մը մէջ դաշունահար սպանեց վաղեմի լրտես Մայր եկեղեցիի լուսարար վանեցի Յովհաննէսը, որ 1890-էն ի վեր մատնիչի ստոր դերը կը կատարէր: Ոստիկաննեըր վրայ կը հասնին, կսկսի կատաղի կռիւ, ահաբեկիչը հերոսաբար կը մեռնի՝ նախապէս քանի մը լկտի ոստիկաններու կեանքը վերցնելէ յետոյ:

«Դրօշակ» - 15 Յունիս 1896
Թիւ 15

05 February, 2023

Թռուցիկ Թերթ. ՀՅԴ Վասպուրականի Կեդրոնական Կօմիտէի (Թիւ 2)

Ժողովուրդի՛ն

Սուլթանական յանձնաժողովը թնդանօթների որոտմամբ մտաւ Վան բարենորոգումները գործադրելու:

Մեր աչքով տեսանք, թէ այդ բարենորոգումները կեղծ են, խարդախ, իսկ հետեւանքը՝ գետերով արիւն:

02 November, 2022

Տէրրօր Վանում

Հոկտեմբեր 20/2-ին տէրրօրի ենթարկւեց Կոմիտաս Քահանան:

«Դրօշակ» - 18 Դեկտեմբեր 1896
Թիւ 28

25 September, 2022

Թռուցիկ Թերթ. ՀՅԴ Կ. Պոլսի Կեդրոնական Կօմիտէի (Թիւ 11)


Ձեզ ենք դիմում, դո՛ւք, դիպլօմատներ, քաղաքագէտներ, ազգերի տէրեր, պատմութիւն անողներ, մեր բողոքող նախատինքով լիքը խօսքը ամենից առաջ ձեզ ենք ուղղում:

10 September, 2022

Դաշնակցութեան Հայդուկային Խմբի Կռիւը Վանում

Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Վանի դրութիւնը կոտորածից յետոյ. կռիւ քաղաքում թնդանօթների դէմ

6/18 հոկտեմբեր 96 թ. 

Սուլթանի սիրելի Ֆէրիկ Սաադէդդին փաշան, Վասպուրականի սոսկալի կոտորածի հեղինակը, որը իր տիրոջ իրադէով Հայաստանում րէֆօրմներ մտցնող յանձնաժողովի անդամ է կոչւում, հրճւում էր հայերի հազարաւոր դիակներով նա իրագործել էր իր տիրոջ բուռն ցանկութիւնները, իսկ հայ ժողովուրդը, օ՜, պարզ է, նա ողբում էր իր հազարաւոր զաւակների կորուստը, որոնք ընկան թէպէտ թշնամու ձեռքով, բայց շնորհիւ եւրոպական հիւպատոսների կազմած դաւերի:

23 June, 2022

ՊԵՏՕ. Աղէքսանդր Պետրոսեան

Հեռագիրը մեզ վաղուց էր գուժել մեր անմոոռաց ընկերոջ՝ ՊԵՏՕԻ ամբողջ խմբի նահատակման լուրը: Երկար ժամանակ մենք չէինք հաւատում, - աւելի լաւ ասած – չէինք ուզում հաւատալ սոսկալի իրողութեան. մենք  դեռ յոյս ունէինք, որ խմբի մի մասը կարող էր ազատւած լինել: Սակայն հետզհետէ վրայ հասնող լուրերը այլեւս ոչ մի կասկած չեն թողնում. Պետօն չկայ, չկան եւ նրա ընկերները:

18 January, 2022

Մահմեդական Ամբոխի Դերը

I

Ամէն անգամ, երբ հայ յեղափոխական շարժումը սաստկանում էր եւ ստիպում եւրոպական պետութիւններին աւելի խստիւ պահանջել սուլթանից Տաճկահայաստանի մէջ տիրող անկարգ իրերի փոփոխումը, սուլթանը ճարպիկ կերպով օգտւելով շահերի այն հակառակութիւնից, որ կարող է առաջ գալ Եւրոպայում Հայկական խնդրի այս կամ այն եղանակով լուծւելուց, ամեն անգամ զանազան առարկութիւններ էր անում կամ «սեփական միջոցներն» առաջարկում: 

25 October, 2021

Դաշնակցութեան Հայդուկային Խմբի Սարա-Բօղազքեասանի Արիւնահեղ Կռիւը


Փոթորիկը պայթեց: Այդպիսի մեծ, յամառ և արիւնահեղ կռիւ առաջին անգամն է պատահում թուլասիրտ Վասպուրականում: Յիշենք շարժառիթը:

Հոկտ. 12-ին, դեռ կէսօր չեղած՝ Վանի շուկայում մի շշուկ է անցնում. իսկոյն մէկը միւսը ետևից խանութներ գոցում ու կծիկ դնում դէպի Այգեստան – կառավարութիւնը գաղտնի զէնք էր բաժանում թիւրքերին. էլ գաղտնին դարձաւ յայտնի, այժմ ամենքիս աչքի առաջ դադարկւում է կառավարութեան զէնքի պահեստը, զինւում է արագաբար թիւրք խուժանը:

15 September, 2021

Դիպլօմատ-Հրէշներ

Հասարակական կեանքի մէջ պատահում են այնպիսի անակնկալ դժբախտութիւններ, այնպիսի ահռելի չարիքներ, որ շշմեցնում են ամենամեծ յոռետեսին անգամ: Յոռետեսը, որը միշտ ամենավատ գոյներով է ներկայացնում ապագան, իւր երեւակայութեան մէջ դարձեալ ունենում է մի սահման, որից չի կարող անցնել, նրա կարծիքով, այս կամ այն հասարակական չարիքի աստիճանը: Բայց դժբաղդաբար մենք տեսնում ենք, որ մեր ներկայ կեանքի մէջ յոռետեսի երեւակայած սահմանն էլ ոչնչանում է, եւ չարիքը տարածում է իր թեւերը աւելի հեռու ու հեռու...

13 August, 2021

Սամաթիացիներու Հերոսական Կռիւը


Եկա՜ւ վերջապէս օգոստոս 14-ը:

Չորեքշաբթին լուսացաւ. օդը գեղեցիկ եւ մեղմ էր, մեղմ էին եւ դէմքերը ու գեղեցիկ՝ հոգիները: Ամենքնիս ալ լուսաբացին կազմ ու պատրաստ էինք. Ոգևորութիւնը ընդհանուր էր բոլոր ընկերների մէջ կռւելու մարմանջը, մանաւանդ ռումբերու փրկարար արդիւնքը շուտով վայելելու անհուն տենչը՝ գրգռիչ եւ վառվռուն դրութեան մէջ էր ձգած տղերանց տրամադրութիւնը:

12 August, 2021

Երեք Մահ (Բաբկէնի, Գնունու եւ Սուրէնի Յիշատակին)

«Անցո՛րդ, լուր տար Սպարտացւոց,
Որ մենք բոլորս ընկանք այստեղ,
Հայրենիքի օրէնքներին հաւատարիմ մնալով»...

Իմ աչքերիս առաջ կանգնած են երեք անձնաւորութիւն, նրանք այլեւս չկան – մեռած են. նոցա ստւերն է այդ, նոցա ուրւականը. կանգնած են աչքերիս առաջ եւ ինձ հանգիստ չեն տալիս – հալածում են: Աշխատում եմ մոռանալ. աշխատում եմ մի ուրիշ բանի մասին մտածել, բայց ի զուր. նոքա հետս են ու հետս, եւ հաւատացած եմ, որ միայն ես չեմ, որ այդ մեռած ստւէրների հալածանքի առարկան եմ:

08 September, 2020

Ժողովրդի Ինքնապաշպտանութիւնը եւ Դաշնակցութեան Խմբերը

Ընդհանուր կոտորածի լուրը նոր չէ: Դեռ մի տարի առաջ, երբ Հայկական հարցը բարձրացրել էր իր գլուխը եւ վրդովում էր իւրաքանչիւր րոպէ սուլթանի հարեմական անդորրութիւնը, երբ դիպլօմատիայ հետ ձեռք ձեռքի տւած երկար ժամանակ հարցը ձգձգելուց յետոյ անկարելի եղաւ խաբել հայ ժողովուրդը, երբ մասնակի խստութիւնները, բանտերը, աքսորավայրերը, կախաղանները... փոխանակ պակասեցնելու յեղափոխականների թիւը, փոխանակ ահ ու սարսափ տարածելու ժողովրդի վրայ, աւելի գրգռեցին, աւելի զարգացրին նրա յեղափոխական ոգին, այս բոլորից յետոյ՝ սուլթանին մնում էր միայն մի միջոց՝ ահաբեկել համայն հայ ժողովուրդ միանգամից մի ընդհանուր կոտորածով:

14 August, 2020

Բաբկէն Սիւնի (Պետրոս Փարեան)

«Մենք սուլթանին շատ խնդրեցինք կողկողագին ու լացինք,
Աղի-աղի արտասուքով ձեռքն ու ոտքը լուացինք.
Բայց նա չանսաց պաղատանքին ողորմելի հայերուն,
Այժմ նայինք, նա կը լսէ որոտումը ռումբերին»:

Կեցցէ՜ Յեղափոխութիւն, յարգա՜նք Յեղափոխութեան նահատակներուն:

Մենք այս սրտաբուղխ բացագանչութիւնը կընենք, ըմբռնած ըլլալով սա ճղմարտութիւնը՝ թէ կեանքը առանց յեղափոխութեան արժէք չունի: Յեղափոխութիւնը տիեզերքին մէջ է արդէն: Մարդկային պատմութեան մէջ մեծ դարագլուխները յեղափոխութեան պղնձէ պատւանդաններուն վրայ բարձրացած են: Երբ ազգերը բարոյական եւ իմացական անկման մէջ են, յեղափոխական լծակը կռթնցնելու է անոնց, երբ թագակիր աւազակները, տզրուկ իշխանաւորները կը քամեն ժողովրդին կենսականութիւնը, յեղափոխութիւնը բոցեղէն սուր մը կը դնէ անոր ափին մէջ:

06 September, 2019

Վնասակար Տարրեր

Ամեն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնազոհ, տոկուն եւ անվհատ գործունէութեան շնորհիւ յեղափոխական կազմակերպութիւնը ձեռք է բերում ոյժ եւ ազդեցութիւն, կեանքի մէջ ստեղծւում է հաւատ դէպի գործի յաջողութիւնը եւ հարթւում է որոշ աստիճանով յեղափոխական ուղին, ամեն անգամ էլ հասարակութեան տարբեր խաւերի մէջ իրարանցում է ընկնում: 

14 August, 2019

Մի Արտաւորէք


Քո հարազատ զաւակներին անարգում են, հա՛յ ժողովուրդ: Քո պաշտելի հերոսներին վատաբար քարեր են նետում...

Ո՛ւշ դարձուր. որպիսի՜ ներդաշնակութեամբ մեր արտաքին եւ ներքին թշնամիները գործում են այսօր նոյն ոգւով, նոյն դրդումներով, որպիսի՜ եռանդով ճգնում են նրանք նսեմացնել, անւանարկել հերոսական գործի հեղինակներին: Նրանց «օտար պետութիւնների ձեռքին գործիք» հրատարակեցին, նրանց «աւազակ», «բախտախնդիր» ստոր անուններով կնքեցին, նրանց, վերջապէս, քեզ թշնամի հռչակեցին, հայ ժողովո՛ւրդ, քո իրական շահերին վնասող, քեզ հետ ոչ մի առնչութիւն չունեցող, քեզ ամեն բանով օտար...