Ենթադրութիւնները իրականացան...
Միապետական ռուս կառավարութիւնը, որ քառորդ դարուց իվեր՝ դարան մտած, միջոցներ չխնայեց յափշտակելու հայ-լուսաւորչական եկեղեցուն պատկանող կալւածներն ու ստացւածքը, տւեց երկրորդ եւ խստագոյն հարւածը:
Ոչ պաշտօնական. Այստեղ կը հրապարակուին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնաթերթ «ԴՐՕՇԱԿ»-ի, եւ տարբեր երկիրներու մէջ, տարբեր ժամանակներու հրատարակուած Հ. Յ. Դաշնակցութեան պատկանող պաշտօնական կամ ոչ-պաշտօնական մամուլէն պատմական եւ կարեւոր լուրեր, յօդուածներ, տեղեկութիւններ:
Ենթադրութիւնները իրականացան...
Միապետական ռուս կառավարութիւնը, որ քառորդ դարուց իվեր՝ դարան մտած, միջոցներ չխնայեց յափշտակելու հայ-լուսաւորչական եկեղեցուն պատկանող կալւածներն ու ստացւածքը, տւեց երկրորդ եւ խստագոյն հարւածը:
1825 թւին «Խելքից պատուհաս»-ի հռչակաւոր հեղինակ և Արևելքին քաջ ծանօթ Գրիբօեդով իր բարեկամ Բէգիշեվին Թէոդոսիայից ուղղած մի նամակում գրոմւ էր. «Ջենովացիներից և հովիւ-թաթարներից յետոյ Ղրիմ եկանք մենք (ռուսներս) – ընդհանուր ժառանդներս, – իսկ մեզ հետ նաև՝ աւերման ոգին, այդ սովորական մեր ուղեկիցը Արևելքում և Արևմուտքում»:
Երկար ժամանակէ ի վեր կառավարութիւնը կ'աշխատէր ձեռք բերել Վարդգէսը (Յովհաննէս Սէրէնկիւլեան /Գիսակ/), բայց անյաջող ելան իր փորձերը: Վերջերս ճարահատեալ դիմեց իր սովորական միջոցներուն, ձեռք առաւ անարժան հայ Սէմէրճեան Խաչիկը, կաշառեց նրան 30 ոսկիով, որպէս զի Վարդգէսը իրեն յանձնէ: Երկար աշխատելէ վերջը յաջողեցաւ հասնիլ իր չար նպատակին, – Վարդգէս ձերբակալւած է:
Կարս, 23 սեպտեմբեր 1903
Սեպտեմբերի 17-ին (հին տոմարով) խումբը անցնում է սահմանը ապահով կերպով, մօտ 90 հոգով: Մի քանի վերստ դէպի ներս՝ հովիւները նկատում են և մինչև անգամ կրակում, բայց տղերքը չեն պատասխանում և անյայտանում են: Նորից պատահում են հովիւների և նորից ազատւում: Վերջապէս գիշերւայ ժամը 3-ին անցնում են Արաքսը:
Բնիկ երզնկացի էր Քեռին: Կը պատկանէր Շիշմանեան բարեկեցիկ ընտանիքին, ու իր բուն անունն էր Ռուբէն: Ուսում առած էր Երզնկայի Ազգային Կեդրոնական վարժարանին մէջ: Կը վարէր, իր եղբօր Գրիգորի հետ, վանահայրութիւնը Սուրբ Մեծ-Լուսաւորիչ վանքին, Սեպուհ լեռան կողքերուն վրայ կառուցւած: Յեղափոխութեան կարապետներէն եղած էր իր շրջանին մէջ, ու նախ քան հայդուկապետ դառնալը, մասնակցած էր Գալուստ Արխանեանի խմբին: Այս վերջինին՝ իր ընկերներով ձերբակալւելէն առաջ, Քեռի՝ Երզնկայի կեդրոնական կօմիտէի աջակցութեամբ, կազմակերպելու ձեռնարկած էր արդէն նոր հայդուկախումբ մը, որ ահ ու սասրսափ ձգեց, կոտորածներէն առաջ, հայ հարստահարող թիւրք ու քիւրդ պէյերու վրայ ու իր հովանին տարածեց, կոտորածներու պահուն, հայ գիւղերու եւ բնակչութիւններու վրայ, որոնք կը գտէնւէին Քէմախի ու Տէրսիմի սահմաններուն մէջ:
Հ. Յ. Դ. Ատրպատականի Կ. Կօմիտէի որոշումով այս տարւայ ապրիլի 7-ին Սալմաստի Մահլամ գիւղի գերեզմանատանը մահւան պատժի ենթարկւեց Հ. Յ. Դաշնակցութեան նախկին զինւոր Դարմօն, որը իր կոչումը մոռացած՝ մի պատուհաս էր դարձել անմեղ ժողովրդի համար:
Նոյն վիճակին կ'ենթարկւի ամէն ոք, ով նոյն ընթացքը կը բռնէ:
![]() |
«Կայծակ» խմբի 5-րդ տասնեակը (Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան թանգարան-հիմնադրամին) |
Պարսկաստանում ստացւած մի նամակից մեզ հեռագրում են հետեւեալ կտորը.
«Դաշնակցութեան» զինակիր խմբերը, հետեւակ եւ ձիաւոր, մօտ հարիւր հոգի, մի քանի մասերի բաժանւած, սեպտեմբեր 17-ին (հ.ին տ.ոմարով) յաջողութեամբ անցան ռուս-տաճկական սահմանը: Հետեւեալ օրը, ճանապարհին, սահմանից 6-8 վերստ հեռու, խմբերից երկուսը նկատւում են հովիւներից եւ շուտով շրջապատւում են զօրքերով, թուրք խուժանով եւ քուրդ աշիրաթներով:
Հ. Յ.
Դ. Զմիւռնիոյ Կօմիտէի որոշմամբ՝ մայիս 13/26-ին մահւան պատժի ենթարկւեցին յայտնի
լրտեսներ՝ ներկարար Ծատուր և խայըրսըզ Կարապետ, առաջինը՝ իր տան մէջ, երկրորդը՝ հրապարակի
վրայ, խուռն բազմութեան ներկայութեամբ:
![]() | |
|