Posts

Showing posts from December, 2022

Համբարձում Տէրտէրեան

Image
Ընկ. Համբարձում Տէրտէրեանը ծնւել է Նոր-Նախիջեւանի շրջանի Թոփտի գիւղում, մի համեստ եւ բազմանդամ ընտանիքի մէջ 1884 թւին: Ընկ. Համբարձումը սնւել եւ դաստիարակւել է իր մեծ եղբօր՝ Յովհաննէսի շնչի տակ: Վերջինս ճեմարանաւարտ եւ ուսուցիչ Նոր-Նախիջեւանի թեմական դպրոցում, համոզւած դաշնակցական էր:

Հայդուկի Նոր Տարին

Image
Լո՛ւռ. մի՛ մրմնջար. Քայլիր հանդարտ, ընկեր. տղամարդի կրծքից թռած հառաչը ժպիտ է բերում չար բախտի դէմքին: Ձիւնոտ այս լեռը պիտի անց կենանք. չէ՞ միւս կոմից է բերում մեզ քամին ողբ ու հառաչի աղեխարշ ձայներ. այնտեղ կ'ասես ձորերն են տնքում. սղմիր հրացանդ թարմ վէրքիդ վրայ, պի՛նդ, պի՛նդ, և առաջ քայլենք: Նոր տարին մօտ է. չլինի թէ նա հասնի և մեզ թոյլ ու ընկճւած տեսնի: Տե՜ս, երբ այն պլպլան աստղը այս լեռան կատարին հասնի, այն ժամանակ Նոր տարի կը լինի...

Տերրօր. Սախարով

Image
1904 թւի դեկտեմբերի 3-ին, երեկոյեան ժամը 9-ին, Թիֆլիսի փողոցներից մէկում երկու գնդակի մահացու հարւածով ընկաւ ոստիկանական ծառայող (ականլօգոչնի նադզիրատել) Տէր-Սահակովը: ... Ուղիղ 12 օր յետոյ, դեկտեմբերի 15-ին (հին տոմարով) Տէր Սահակովի բախտին արժանաւաց Շուշի քաղաքում ոստիկանապետ Սախարովը : Սա որպէս աւելի բարձր պաշտօենայ, աւելի վնասակար արբանեակ հանդիսացաւ միապետութեան: Սա չէր բաւականանում ոստիկանական սովորական կամայականութիւններով եւ հարստահարութիւններով, այլ ամէն ջանք գործ էր դնում սիստէմատիքաբար թշնամութիւն սերմանելու երկու հարեւան ազգութիւնների՝ հայերի եւ թիւրքերի մէջ, կռւեցնելու նրանց իրար հետ եւ այդպիսով երկուսին խեղդելու գործն էլ հեշտացնել:

ՄԱՐՕ. Օր. Մարիամ Մակարեան

Image
Ո՞վ էր նա: Այդ հայ աղջիկն ի՞նչ գործ ունէր լուսաւոր կենդրոններից հեռու խուլ վայրում: Ինչո՞ւ մեծ քաղաքների ուրախ կեանքը թողած՝ եկել սիրտ ու մարմին էր մաշում Տաճկաց սահմանին հարեւան մի գաւառում: Հայրենիքի ազատութեան համար գործելու տենչանքն էր, որ հանգստութիւն չէր տալիս նրան:

Արշակ Ջամալեան (Իսահակեան)

Image
1940 թ. Դեկտ. 27ին, տառապալից հիւանդութիւնից յետոյ, Փարիզում, իր վերջին շունչը փչեց Արշակ Ջամալեանը: Բնատուր բարձր շնորհքներով օժտւած, բազմատաղանդ հայ մտաւորական էր Ջամալեանը: Մարմնով բարեկազմ ու գրաւիչ, ճոխ ու մշակւած, գիտելիքների հարուստ պաշարով հմտացած, արթուն եւ աշխոյժ մտքի տէր, բնաւորութեամբ՝ շէն ու կենսուրախ, առինքնող ու դիւրահաղորդ՝ մտաւորականի օրինակելի տիպար էր նա: Պերճախօս բեմբասաց, արւեստասէր, հանրային ու քաղաքական գործիչ, ճարտար հրապարակագիր ու սուր բանավիճող, գրագէտ, հմուտ տեսաբան ընկերային հարցերի, կազմակերպող ու խանդավառող ոգի – յաճախ չեն պատահում մեզ մօտ այսպիսի բազմակողմանի տաղանդով օժտւած անհատներ: Եւ զարմանալի չէ, որ մինչեւ այսօր էլ մեր կեանքում ցաւագին կերպով զգացւում է Ջամալեանի կորուստը. նրա տեղը դեռ մնացել է բաց:

Դաւիթ Փափազեան

Image
Ծանր, գրեթէ անփոխարինելի կորուստների տարի եղաւ մեզ համար 1961-ը: Մէկը միւսի ետեւից կորցրինք մեր լաւագոյն, հաւատաւոր, բազմաշխատ վաստակով ծանրաբեռնւած աննման ընկերներին: Դեռ չի չորացել մերանը նրանց մահգոյժի եւ ահա, մի նոր կորուստ, նոյնքան ծանր, ցաւալի: Դաւիթ Փափազեանը ոչ եւս է:

ՖԱՐՀԱՏ. Սարգիս Օհանջանեան

Image
90-ական թւականների Դաշնակցութեան ... գործիչներից է Սարգիս Օհանջանեանը: Տպաւորւող, զգայուն ու միաժամանակ գործնական խառնւածքի տէր լիենլվո, նա դեռ շատ ջահել հասակից դարձաւ յեղափոխական ու այդ ասպարէզում հանդէս եկաւ որպէս զուտ գործի մարդ, որպէս մի տիպական չարքաշ աշխատաւոր:

Հրաշագործ Պարտաճանաչութիւնը. Նժդեհ

Image
(Մի Էջ Հ. Յ. Դաշնակցութեան Հերոսամարտէն) Սիւնիքը կը շարունակէր իր հիսաքանչ եւ ծանր գոյամարտը: Եւ այս ոչ թէ հայ ցեղի մի հատուածի գոյութիւնը փրկելու կամ Հայաստանի անբաժան մասը մնալու համար – կրկնակ նպատակ, որն իրագործուած էր արդէն – այլ յանուն հայ մտաւորականութեան, որը բոլշէվիզմի գազանից մազապուրծ եւ հալածական, ապաստան էր գտել մեր լեռնաշխարհում:

Յովհաննէս Զաքարբաբեան (1882-1906)

Image
Լօռուա ամբողջ հասարակութիւնը լաւ է ճանաչում, թէ ով էր Գրոզդովը, մի մարդ, որ ամբողջ շրջանը տարիների ընթացքում քայքայում ու բարոյապէս մեռցնում էր, մանաւանդ տխրահռչակ Գօլիցինի օրերով, որի եղբայրը Ղարսում ընկաւ նոյնպէս Դաշնակցութեան ահաբեկիչի ձեռքով: Ռուս կառավարութեան հաւատարիմ եւ գործունեայ լրտեսն էր, որի պատճառով շատ եւ շատ յեղափոխական ընկերներ են տուժել:

Ղեւոնդ Մելոյեան. Մոռցուած Խոնարհներէն Մէկը

Image
Մահ՝ Ղեւոնդ Մելոյեանի «Յառաջ»ի 21 Դեկտ.ի թիւէն ցաւով կ'իմանանք, թէ Դեկտեմբեր 18ին իր մահկանացուն կնքած է հին սերունդի վերջին շառաւիղներէն Ղեւոնդ Մելոյեան: Ողբացեալը, բնիկ վանեցի, մօտ 90 տարեկան, եղած է ուսուցիչ, յեղափոխական գործիչ եւ գրագէտ:

Հայաջինջ «Խաղաղութիւն»

Image
Ուշի ուշով կարդացէք մեր ընկերոջ սրտառուչ տեղեկագիրը Տարօնոյ եւ շրջակայքի մասին. նա այլեւս չի գուժում աղետաբեր անակնկալներ, չի նկարագրում խմբական ահռելի ջարդեր – ո՛չ, Տաճկահայաստանը «խաղաղւել է»... Եւ այժմ այդ երջանիկ խաղաղութեան վայրերից տարբեր ձայներ են հնչւում, տարբեր շղթաների ու սրերի շառաչիւն... Հարկահանութի՜ւն, հարստահարութիւն, կօռ ու բէգեար. – առերևոյթս սարսափելի չեն: 

Մեր Սաթենիկը

Image
(Իշխանուհի Արղութեանի յիշատակին) 90-ական թւերին մի հոսանք սկսուեց դէպի Թաւրիզ: Կովկասահայ օրիորդներից շատերն անցան չինական պարիսպներից այս կողմը ուսուցչութեան պաշտօններով, որոնց մէջ առաջընթացներից եղել են Սաթենիկն եւ տողերիս գրողը:

Միհրան Փափազեան

Image
Խմբագրական .- Ահա տարեդարձ մը եւս, տարաբախտ Միհրան Փափզեանի, կնոջը՝ Արշալոյսի, մէկ հատիկ զաւակին՝ Սերգոյի եւ բանաստեղծ Մանուկ Մանուկեանի քստմնելի սպանութիւնը հայանուն հրէշներու ձեռքով, Աթէնքի մէջ, 1944 Դեկտեմբերին...

Սեդրակ Սասունի (Կենսագրական Գիծեր)

Image
Սեդրակ Սասունին, որ դաւադիր հարուածով մը սպաննուեցաւ 1936 դեկտ. 7-ի երեկոյեան, Փարիզ, իր բնակարանին մէջ, Հ. Յ. Դաշնակցութեան ականաւոր գործիչներէն մէկն էր, որ կը խոստանար մեծ ապագայ մը:

«Խոնարհ Հերոսներ»-ից Մէկն Եւս...

Image
Ձախէն՝ Մօրուք կարօ, Չոլօ , Սասունցի Մուշեղ (Մօրուք Կարոյի մահւան 40-օրեակի առթիւ) Անողոք մահը դեռևս շարունակում է իր հունձը մեր ժողովրդի հին սերնդի ընտրանիի մէջ, որի երախտաւոր ներկայացուցիչներից մէկն էր հայ ազատագրական պայքարի անձնւէր մարտիկներից՝ դաշնակցական անւանի հայդուկ ընկեր Կարապետ Աւոյեանը. բոլորիս սիրելի «Մօրուք Կարօն», որ իր մահկանացուն կնքեց շուրջ մէկ և կէս ամիս առաջ, Դեկտեմբեր 6-ին հարազատներից հեռու, հայրենի կարօտը սրտին:

Սայիտ Հալիմ Փաշայի Ահաբեկումը

Image
Եւ յանկարծ վերէն, լսւեցաւ կառքի մը դղրդիւնը: Մէկէն մարմնէս անծանօթ սարսուռ մը անցաւ, երբ տեսայ հսկայ ձիերը, որոնց բաշերը հովէն կ'ալեծփէին: Կառքին մէջն էր Սայիտ Հալիմ փաշան՝ իր թիկնապահին հետ: Փողոցին միւս ծայրը նայեցայ. Մ. դեռ հասած չէր: Վարկեանապէս «ցտեսութիւն» ըսի Հելենային, պատւիրելով որ շուտ ներս մտնէ, քանի որ «հայրս» կուգար...

Միհրան Շառոյեան

Image
Միհրան Շառոյեանը ծնւել էր Սեմալ գիւղում 1900ական թւականներին: Շառոյեան յայտնի յեղափոխական եւ հասարակական գործիչ Մանուկի տղան էր: Նրա հայրը շնորհիւ ունեցած կրթութեան, ճարտար լեզւի ու յեղափոխական գործունէութեան դարձել էր, մի տեսակ, Սասնոյ իշխանը: Սասունցիների ներկայացուցիչն էր կառավարութեան առջեւ: Յեղափոխական կոմիտէի անդամ էր եւ, առհասարակ, գտնւում էր պատասխանատու դիրքերում ու մեծ ազդեցութիւն ունէր ժողովրդի մէջ:

Փա՜ռք Ահաբեկիչներուն. Սիամանթօ

Image
Եւ այսպէս, ձեր արդարակշիռ եւ երկաթեղէն ձեռքերն անպարելի, Ձեր զինավառ ու կրակոտ կուրծքերէն կատաղաբար մեկնելով՝ Դաւադրութիւնն ու Ոճիրը անողորմ հարւածով մը դէպի հողը կը մխրճեն...

Հայաստան Ինչպէս Խորհրդային Դարձաւ

Image
Թիֆլիս, 17 դեկտ. 1920 Դեկտեմբեր 2-ից ի վեր Հայաստանը սովիէթական դարձած է: Տաճկական ներխուժման եւ ներքին տնտեսական կեանքի դժուարութիւններին մատնուած ժողովուրդը կանգնած էր երկընտրանքի առաջ – կա՛մ թուրքը եւ կամ ռուսները : Դէպքերի ճակատագրական դասաւորումը, երրորդ մի ոյժի բացակայութիւնը հայ ժողովրդին ստիպեցին ընտրել ռուսներին – պոշեւիկ թէ այլ տեսակի, այս խնդիրը չէր կարող մեծ նշանակութիւն ունենալ: 

Նամակ Պարսկա-Տաճկական Սահմանագլխից

Image
1 փետրւար 1900 Վասպուրական գացող զինատար խմբակը դեկտեմբեր 2-ին (1899), Ապաղայի Խազան հայի գիւղի սահմանից դուրս գալիս, նկատւում է քիւրդերից: Հաւար է ընկնում:

Տիգրան Երկաթ (Կարապետ Պիլէզիկճի)

Image
Silence and secrecy GARLYLE Պարագաներու բերումով ուշ մնաց «Դաշնակցութեան» կողմէ վաղամեռ հայրենասէրի յիշատակին նւիրւած յարգանքը: Այդ յիշատակը, թէեւ կարճատեւ, սակայն միշտ կը պահէ իր անթառամ այժմէութիւնը: