Showing posts with label Դրօշակ 1900. Show all posts
Showing posts with label Դրօշակ 1900. Show all posts

02 December, 2023

Վեց Զինատար Նահատակներ (Կենսագրական)

Առաջ ենք բերում մի քանի կենսագրական տեղեկութիւններ այն վեց զինատար նահատակների մասին, որոնց վարած կռւի մանրամասները ընթերցողը կը գտնի «Դրօշակի» այս համարի պարսկա-տաճկական սահմանագլխից գրած թղթակցութեան մէջ: Մեռածներից չորսի պատկերը տպագրում ենք, որ միւս երկուսի՝ Յովհաննէս Աւետիսեանի եւ Սանօ Յարութիւնեանի պատկերները չկան, իրենց ընկերների կողքին դնելու համար*:

29 December, 2022

Հայդուկի Նոր Տարին

Լո՛ւռ. մի՛ մրմնջար. Քայլիր հանդարտ, ընկեր. տղամարդի կրծքից թռած հառաչը ժպիտ է բերում չար բախտի դէմքին: Ձիւնոտ այս լեռը պիտի անց կենանք. չէ՞ միւս կոմից է բերում մեզ քամին ողբ ու հառաչի աղեխարշ ձայներ. այնտեղ կ'ասես ձորերն են տնքում. սղմիր հրացանդ թարմ վէրքիդ վրայ, պի՛նդ, պի՛նդ, և առաջ քայլենք: Նոր տարին մօտ է. չլինի թէ նա հասնի և մեզ թոյլ ու ընկճւած տեսնի: Տե՜ս, երբ այն պլպլան աստղը այս լեռան կատարին հասնի, այն ժամանակ Նոր տարի կը լինի...

02 December, 2022

Նամակ Պարսկա-Տաճկական Սահմանագլխից

1 փետրւար 1900

Վասպուրական գացող զինատար խմբակը դեկտեմբեր 2-ին (1899), Ապաղայի Խազան հայի գիւղի սահմանից դուրս գալիս, նկատւում է քիւրդերից: Հաւար է ընկնում:

01 December, 2022

Տիգրան Երկաթ (Կարապետ Պիլէզիկճի)

Silence and secrecy
GARLYLE

Պարագաներու բերումով ուշ մնաց «Դաշնակցութեան» կողմէ վաղամեռ հայրենասէրի յիշատակին նւիրւած յարգանքը: Այդ յիշատակը, թէեւ կարճատեւ, սակայն միշտ կը պահէ իր անթառամ այժմէութիւնը:

03 May, 2022

Վիրաբ Մելքոնեան-Դալեանց


1900 թւի մայիս 3-ին Պարսկաստանում մեռաւ 34 տարեկան հասակնում Վիրաբ Մելքոնեան Դալեանցը, որը իր կեանքի վերջին 10 տարիները նւիրել էր հայկական յեղափոխութեան: Դալեանցը, որի պատկերը տպագրում ենք, ծնւել է 1866 թ. Գանձակի Փիփ գիւղում:

25 April, 2022

Գողթանի Զաւակ-Մշոյ Մատաղ

Գուրգէն. Բաղդասար Մալեանց
(Կենսագրական Համառօտ Գծեր)

Նոր-Բայազէտեան գնդի զինւոր էր Գուրգէնը, բայց հայրենիքի դժբախտութիւնը թոյլ չտւեց երկար շարունակել պաշտօնական զինավարժութիւնը: 1894-95 թւի հայկական կոտորածները վրդովեցին նրա հանգստութիւնը: Վրէժի ծառաւը այրում, խորովում էր նրա զգայուն սիրտը: Եւ ահա երբ 1896 թւին լսեց Վրէժստանի դաշնակցական Կեդրօնական Կօմիտէի յեղափոխական կոչը՝ նա պայթեց. «Էլ ո՞ր օրւայ համար պիտի գործէ հրացանս, երբ Մեծ Մարդասպանը կրակի ու արեան ծով է դարձրել Մայր-Հայաստանը»: Այդ զգացմունքով վառւած՝ սուս ու փուս ծլկեց Գուրգէնը զօրքի շարքերից եւ մի քանի կամաւոր ընկերներով ներկայացաւ «Վրէժ» կազմակերպութեան:

16 December, 2021

Միութիւն Թիւրքերի Հետ. Քրիստափոր

Ներկայ խնդրի մասին խօսելու մեզ առիթ է տալիս «Դրօշակի» նախընթաց համարում տպագրած Տամատ Մահմուդ փաշայի նամակը, որ հայերին ուղղած մի ընդհանուր կոչ է՝ միանալու թիւրքերի հետ: Մենք յարմար ենք համարում այդ նամակի առիթով յայտնել մեր կարծիքները նաեւ ընդհանրապէս բոլոր թիւրք հակա-սուլթանական կամ՝ աւելի ճիշդն ասած՝ հակա-համիդեան տարրերի մասին, որովհետև՝ չնայելով այն բոլոր տարբերութիւններին և երբեմն նոյնիսկ փոխադարձ թշնամական յարաբերութիւններին, որ դիտւում են դրանց մէջ, այդ տարրերը բոլորն էլ, վերջին ժամանակներս, մեծ համերաշխութիւն են արտայայտում, երբ հարցը գալիս է հայերի հետ միանալու խնդրին:

23 August, 2021

Պատմական Չարիք

I

Մենք թոյլ էինք անցեալ յեղափոխական կռւի ընթացքում, մենք զօրեղ չենք եւ այժմ: Զանազան կարգի, զանազան բնազդների հայեր, ընդունելով միեւնոյն երեւոյթը իբր փաստ, տարբեր բացատրութիւններ են տալիս դրան:

24 November, 2020

Pro Armenia

Մոխրակոյտի վրայ բազմած, արտասուքը աչքերին, մի ձեռքը կրծքի լայնաբերան վէրքին, միւսը խորշոմած ճակտին, սգաւոր հայը, ինչպէս անմխիթար մեռելատէր, խաբւած զօրեղներից, մոռացւած երէկւայ վիճակակիցներից, շնչասպառ ականջ է դնում, որտեղից որ է, մի ցաւակցական խօսք, մի մխիթարիչ ձայն...

17 October, 2020

Միհրան Թիրեաքեան (Վահան)

Միհրան Թիրեաքեան ձախին իր եղբօր՝ Խանի (Բարսեղ Թիրեաքեան) հետ

Խաստուրի կռւում նահատակւած տասնապետ Միհրան Թիրեաքեանը ծնւել է 1871 թւի փետրվարի 2-ին Կեսարիայի Տէրէվանք գիւղում: Չնայելով գիւղում ստացած չնչին ուսման, իր եռանդով եւ աշխատութեամբ բաւական յառաջադիմեց, այնպէս որ ընկերները միշտ օգտւում էին նրա խորհուրդներից: Ինքնաշխատութեամբ ձեռք բերած իր զարգացման հետ՝ նա լաւ արհեստ եւս ունէր՝ ատաղձագործ էր:

Խաստուրի Կռիւը (Նամակ Ռուս-Թրքական Սահմանագլխից)

Հոկտեմբեր 26-ը յիշատակելի կը մնայ յեղափոխական տարերգութեան մէջ:

Առաւօտեան ժամը 4-ն էր: Մեր զինակիր յոգնած խումբը Բագրեւանդի (Ալաշկերտ) Խաստուր գիւղի մօտ պահ մի կանգ առաւ: Պարզ էր, որ կանխորոշ դիրքը չպէտք է կարողանայինք հասնել, որովհետեւ դեռ եւս 4-5 ժամուայ ճանապարհ ունէինք առաջներս, իսկ յոգնած մարդուն՝ այդքան ճանապարհ անցնելու համար կրկնակի ժամանակ է հարկաւոր:

22 August, 2019

Ամբոխային Տրամաբանութիւն


 «Եթէ կարելի լինէր ենթադրել, որ տաճական
վարչութիւնը այսպիսի ճգնաժամում (1876, սեպտեմբեր)
կարող է Եւրպայի համաձայնութեամբ կամ
նրա վաւերացմամբ շարունակել իր օրինական գոյութիւնը
Բօլղարիայում՝ այն ժամանակ պէտք է յանցանք
համարել մարդկային արադրութեան ամեն մի բողոք
իշխանութիւնը ո չարը գործ դնելու դէմ, ամեն մի
դիմադրութիւն ամենազազրելի բռնապետութեան դէմ:
Բայց մենք դեռ չենքհասել այդպիսի ծայրայեղ ստորացման»...
Վ. ԳԼԱՍԴՏՕՆ

Ամբոխը, կազմւած լինի նա «կրթւած» թէ անկիրթ մարդկանցից, միշտ տրամադիր է կարծելու, թէ ամեն մի երեւոյթ, որին հետեւում է մի ուրիշը՝ անմիջական պատճառ է այդ յետագայ երեւոյթի: