29 August, 2017

Կարսի Դինամիտային Պայթումի Զոհերը

Իսաջան Առաքելեան (վերը), ձախին՝ Վարդան Տօնոյեանց, աջին՝ Պօղոս Պօղոսեան, վարը ձախին՝ Յովհաննէս Նահիկեան, աջին՝ Ռօդօստօցի Սարգիս

«Ուշագրա՜ւ հաւաքածու...
Հայրենիքի եւ աշխարհի այնքա՜ն հեռաւոր ծայրերից համախմբւած՝ պարտքի հերոսների այդ զուգադրութիւնը չէ՞ վկայում արդեօք նրանց դաւանած մեծ գաղափարի կայունութիւնը եւ գալոց անխուսափելի յաղթանակը...
Անա՜րգ պատահար... Որքա՜ն յաճախ դու խեղդել ես խանձարուրի մէջ գաղափարական սիրուն ծրագիրներ, վսեմ յղացումներ:
Հինգ թանկագին նահատակները հանգչում են այժմ սահմանից ասդին եւ ոչ այն երկրում, ուր հողը եռում է տաք աճիւններով, ուսկից վրէժխնդիր, ռազմիկ սերունդը պաղատագին կանչում էր նրանց... բայց նրանք կը մնան միշտ ազատութեան մեծ նահատակների շարքում-նոյն արիւնոտւած, տառապող ժողովուրդը երախտագիտութեամբ ծունկ կը չոքէ նրանց պաշտելի շիրիմների առաջ»: