Ահա տեսնում եմ նրան՝
հայդուկի տոպրակը մէջքին, ջուխտ փամփշտամանները կապած, հրացանը ձեռին, կանգնել է Այգեստանի
Աթարաց թաղի մի երկյարկանի տան առաջ եւ խորին սառնասրտութեամբ գնդակներ է ուղարկում
դիմցաի վարժարնում դիրք բռնած տաճիկ թնդանօթաձիգներին: Նա հանգիստ է, երկիւղը չէ ցնցում
նրա առնական դէմքի գծերը. նա ամբողջ էութեամբ իր դերի մէջ է եւ մի քայլյետ չի գնում,
թէեւ համոզւած է որ ամէն մի վայրկեանը կարող է մահ բերել:
Ոչ պաշտօնական. Այստեղ կը հրապարակուին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնաթերթ «ԴՐՕՇԱԿ»-ի, եւ տարբեր երկիրներու մէջ, տարբեր ժամանակներու հրատարակուած Հ. Յ. Դաշնակցութեան պատկանող պաշտօնական կամ ոչ-պաշտօնական մամուլէն պատմական եւ կարեւոր լուրեր, յօդուածներ, տեղեկութիւններ:
09 December, 2023
Պետրոս Սերեմճեան
10 April, 2023
Մահւան Պատիժ. Մելքօն ՔԷօսեան
Հ. Յ. Դաշնակցութեան Արեւմտեան Բիւրօի 1896 թւակիր եւ վերջերս Կ. Պօլսոյ Պատասխանատու Կեդրոնական Կօմիտէի վճռի համաձայն՝ ապրիլի 10-ին Բաթում քաղաքում տեռօրի ենթարկւեց Երզնկայի Էրկան գիւղացի, 28 տարեկան, սափիրչ Մելքօն Քէօսեան, որը 1896 թ. ի վեր Դաշնակցութեն պատկանող 10 հրացաններ իւրացրել եւ անյայտացել էր:
Ահաբեկիչները ազատ են:
31 March, 2023
Մահւան Պատիժ. Սօղօ Մելքօն-Քէօսէեան
Շամիրի պատասխանատու Կ. Կօմիտէի վճռով՝
Մարտ 31-ին, X քաղաքի մէջ, «Աղբիւր-Աւար» խմբի տէռօրիստների միջոցով մահւան պատժի ենթարկւեցաւ Խալաթ գաւաթի Ուրտափ գիւղացի ՍՕՂՕ ՄԵԼՔՕՆ-ՔԷՕՍԷԵԱՆԸ, որի մատնութեամբ սպաննւած էր Սերոբի հօրեղբօրորդի Յակոբ Ճարտարը եւ «Դաշնակցութեան» հրացանները կառավարութեան յանձնւած: Տէռօրիստները ազատ են:
25 June, 2022
ԱԽՊԷՐ. Մոկացի Յարութիւն
Կռւով ապրեց, բայց կռւով չմեռաւ...
Քառասուն տարիք լրացրել էր, երբ երկար հիւանդութիւնից յետոյ, Գաղթաշէնում (Թադէոս Առաքեալի վանք, Թադէի վանք) մեռաւ Ախպէրը:
05 August, 2021
Տէռօր. Գարեգին Տէր Մանիկեան
Օգոստոս 6 չորեքշաբթի առաւօտ ժամը (ը. ե.) 9½-ին Զմիւռնիա՝ Թօփալեան եղբարց մեծ վաճառատան մէջ՝ դաշնակցական ահաբեկիչներու ձեռքով տէռօրի ենթարկւեցաւ նշանաւոր մատնիչ Գարեգին Տէր Մանիկեան: Ահաբկիչները ազատ են:
«Դրօշակ» - Օգոստոս 1902
Թիւ 8 (128)
15 July, 2021
Տերրօր. Մաքսուտ Ասլանեան
Զմիւռնիայում վերջես տեղի ունեցած դէպքերի առիթով՝ Հ. Յ. Դաշնակցութեան տեղական Կ. Կօմիտէն մահւան էր դատապարտել մի քանի լրտեսների:
Դրանցից ամենայայտնին՝ Մաքսուտ Ասլանեան սպանւեց յուլիսի 2/15-ին, ցերեկով, քաղաքի հրապարակի վրայ: Տէռօրիստները ազատ են:
07 July, 2021
Խաչիկ Ասլանեան (Կորիւն, Տիգրան, Անտօն)
Ոչ ոք չէր յուսար որ թիւրք շրջանի մէջ մեծացած, թիւրքերի թաղերին մէջ բնակած և ընդհանրապէս թրքասէր ճանաչւած սափրիչ Ստեփանի որդին, կարող էր երբևիցէ կատաղի յեղափոխական դառնալ, բայց Թիւրքիան, այդ տենդային ու հիւանդ երկիրը այդպիսի անակնկալների մի ճոխ խառնարան . երեկւայ անտարբերը այսօր թունդ գործիչ է դառնում, թրքասէրը՝ ազգասէր, յեղափոխականը մատնիչ, լրտեսը յեղափոխական, որոնք գոյութեան կռւի մէջ միշտ իրարու հրահրելով, առանձին կրակ են տալիս յեղափոխական Ոգուն, որը առկայծում ու թափանցում է ամենաանծանօթ, ամենամուտ անկիւններն իսկ: