Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամ ին Իր մարտական գործունէութեամբ Ջումշուդը պատկանում է Հ. Յ. Դաշնակցութեան անձնւէր մարտիկների այն փաղանգին, որ գործել է Անդրկովկասում, Պարսկաստանում և Տաճկաստանում * : Նրան մենք ճանաչում ենք 1902 թ. երբ կուսակցութեան որոշումով Կողբի աղահանքում պատուհասելով մի դաւաճանի՝ ենթարկւել էր Ռուսաստանի ցարական ոստիկանութեան, և ժանդարմերիայի հետապնդման: 1902 թ. գարնանն էր, երբ Ջումշուդը ապաստանել էր Բագու և գտնւում էր Հ. Յ. Դաշնակցութեան Ոսկանապատի Կենտր. Կոմիտէի պաշտպանութեան ներքոյ: Կ. Կոմիտէի որոշումով նա տեղափոխւեց բանւորական շրջանը՝ Բալախանի, և տեղաւորւեց Ա. Մանթաշևի Սաբունչու շրջանի թիւ 50րդ նաւթահանքում, ուր մնաց մի առժամանակ, մինչև որ թուլացաւ նրան հալածող ոստիկանական հետապնդումը: Նա թագստոցում չկարողացաւ երկար մնալ. չնայած, որ ոչինչի պէտք չէր զգում, բայց Կ. Կ.-էի հաւանութեամբ և աջակցութեամբ անցաւ Ռուսաստան: