Posts

Showing posts from June, 2025

Մատնիչ Վիրաբոյժ Թիւթիւնջեվի Զարումն

Image
Սոֆիայից մեզ հեռագրում են.- Յունիսի 23-ին (ն.տ.) երեկոյեան ժամը 9-ին Կ. Պօլսում դաշնակցականները զարկեցին նշանաւոր ՄԱՏՆԻՉ վիրաբոյժ ԹԻՒԹԻՒՆՋԵՎԻՆ: Մատնիչը մերձ ի մահ է: Ահաբեկիչները ազատ են: Ժողովրդի ոգեւորութիւնը անսահման է: Անսահման է նոյնպէս թիւրք կառավարութեան սարսափը: Կառավարչական շրջանների մէջ ընդհանուր յուզում: Մանրամասնութիւնները նամակով:  

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՒԱԾԸ (Հայոց Եկեղեցական Կալւածները)

Image
Ենթադրութիւնները իրականացան... Միապետական ռուս կառավարութիւնը, որ քառորդ դարուց իվեր՝ դարան մտած, միջոցներ չխնայեց յափշտակելու հայ-լուսաւորչական եկեղեցուն պատկանող կալւածներն ու ստացւածքը, տւեց երկրորդ եւ խստագոյն հարւածը:

Արիւն Ընդ Արեան

Image
Թափօրներ կազմեցինք, այցի գնացինք մզկիթները, յարգանքով եւ սրտաբաց թիւրք հիւրեր ընդունեցինք հայոց եկեղեցիներում, հաշտութեան եւ համերաշխութեան մասին խլացուցիչ ճառեր արտասանեցինք: Բայց ի՞նչ օգուտ:

Պօլիս-Կօմիսէր Հաճի Տիգրանի Սպանումը

Image
Սօֆիայից մեզ հեռագրում են.– Յունիսի 2-ին (ն. տ.) երեկոյեան ժամը 8ին Կ. Պօլսում դաշնակցական մի ահաբեկչի ձեռքով սպանւեցաւ նշանաւոր պօլիս-կօմիսէր ՀԱՃԻ ՏԻԳՐԱՆԸ: Զարնողը ազատ եւ ապահով է: Ընդհանուր սարսափ կառավարչական շրջաններում եւ մեծ ուրախութիւն ու խանդավառութիւն ժողովրդի մէջ: Մանրամասնութիւնը նամակով: