Posts

Showing posts from February, 2021

Բօլշեւիկեան Գազանութիւնները

Image
Ամենահարուստ երեւակայութիւնն իսկ անկարող է պատկերացնելու այն սարսափելի գազանութիւնները, ստորերկրեայ նախճիերները, որ գործել են վերջին մի քանի ամիսների ընթացքին բօլշեւիկ կոչւած մարդակերպ բօրենիները:

Տպաւորութիւններ Բանտից

Image
Այսօրւանից սկսած փոքրիկ յօդւածներով մենք կուտանք շատ համառօտ նկարագրութիւնը բանտային այն սարսափելի չարչարանքների, որոնց ենթարկւեցին վերջին ամիսների ընթացքին մեր հարիւրաւոր ընկերները – պետական գործիչներ, համալսարանի պրօֆէսէօրներ, գրականագէտներ, լրագրողներ, ռազմիկ ընկերներ եւ շատ ուրիշներ, որոնք հասան մահւան անդունդի եզրը, եւ յետոյ, հրաշքով ազատւեցան բօլշեւիկների պատրաստած նոր օրերի տանթէական դժոխքներից:

Փետրւարի 18-ի Պատմական Օրը

Image
Կեցցէ Ազատագրւած Հայրենիքը Վերջին հոգեւարքի օրերուն յուսահատական ճիգեր էին թափում «Կօմունիստ» կոչւած թափթփուկները բանտերն ու բազմատեսակ չեկաները լցնելով մեր լաւագոյն ընկերներին - «հակայեղափոխական» կոչւածներին: Ամբողջ Երեւանի հայ մտաւորականութիւնը բանտի ու մութ նկուղների բաժին դարձաւ: Հիմնարկութիւնները դադարեցին գործելուց, - որոնք առանց այն էլ չէին գործում. ամբողջ պաշտօնէութիւնը ենթարկւած էր բանտարկելութեան:

Լրատու. Տիգրան Ծամհուր Սպանւած

Image
Հայաստանի պարլամենտի եռանդուն անդամներից ընկ. Տիգրան Ծամհուր, որ ամբողջ երկու եւ կէս ամիս թագնւած էր բօլշեւիկների ձեռքը չընկնելու համար, սպանւած է փետր. 18-ի առաւօտեան՝ բօլշեւիկեան գնդացիրների կրակին զոհ երթալով: Դժբախտ Տիգրանը զոհ գացած է իր հայրենասիրական եռանդին: Շատերի հետ նա էլ մասնակցած է կռւի, եւ ընկած՝ դաւաճանների ձեռքով:

Համազասպ

Image
...«Հայերի տէր Դաշնակցութիւն Քաջեր ունի սրտալի, Ամբողջ աշխարհ հռչակւեցաւ Համազասպը պանծալի»... Հայ աշուղական գրականութիւնը երեք տասնամեակներու ընթացքին ամբողջ հիւսք մը ստեղծած է հայ մարտական կուսակցութեան առաջաւոր դէմքերու եւ անուններու շուրջը:

Ցեղակրօն Ուխտեր. Նժդեհ

Image
«Ես հազար անգամ յանձն պիտի առնէի բռնութեան վտանգը, քան՝ ցեղիս այլասերումը»: ԳԱՆԴԻ «Հայ կեանքը, սակայն, ունի ե՛ւ մի ուրիշ կողմ, ուր տեղի է ունենում ցեղի ոգու շարժը, ուր հոգիների մէջ սկսել է հոսել թրքատեցութիւնը որպէս Հրեղէն հեղեղ, նոյնքա՛ն զօրաւոր, որքան ցեղապաշտութիւնը մեր: Մեր կեանքի այդ բաժնում հայ տառապանքն ու ամօթանքը միացած, նախապատրաստում են ծնունդը նոր հայու: Մեր տիտանական ցաւից ծնունդ է առնում մի նոր կրօն – հպարտութեան կրօնը: Իր սեփական տառապանքի մէջ մկրտուած հա՛յն է աշխարհ գալիս: Նա իջնում է ցեղի ոգու բարձունքներից՝ ցեղի խօսքը շրթունքներին: Նա սէր է աւետարանում, սէ՛ր դէպի ինքնամոռացում՝ ինքնայաղթահարումի ճամբով: Եւ մահ է քարոզում, մա՛հ հայ տկարութիւնը սնուցանող բոլոր չաստուածներին՝ հին ու նոր: Նա գալիս է վերականգնելու մեծութիւնը հայ անունի, որ այնքան հայհոյուած է այսօր: