Showing posts with label «Ալիք». Թեհրան. Show all posts
Showing posts with label «Ալիք». Թեհրան. Show all posts

14 July, 2025

Արծւաբոյն Բաշգեառնիի Յեղափոխական Դարբինը՝ Ղազար Քոչարեան

Բաշգեառնեցի Խմբապետ Ղազար Քոչարեանի քառասնօրեակի առթիւ

Քառասուն օր առաջ հողին յանձնեցինք երախտաւոր խմբապետ՝ Բաշգեառնեցի Ղազար Քոչարեանի աճիւնը: Իր հայրենասէր հօր՝ բաշգեառնեցիներից մեծապէս սիրւած, Ամիի խորը շնչի ու ոգորումների տակ հասակ քաշած, Բաշգեառն իբերդի հինաւուրց, հերոսական աւանդներով սնւած ու ոգեւպնդւած՝ հրապարակ եկաւ իբրեւ յեղափոխութեան երդւեալ մշակ, իրենց գիւղի արի ու զոհաբերող երիտասարդութեան հոգեկան խռովքն ու մտորումները ձեւակերպելու եւ ընթացք տալու:

01 March, 2025

Վասպուրական եւ Մինարէթ (Սամսոնի յիշատակին)

Անցեալ դարու երկրորդ կէսէն սկսած Արևմտահայ ազգային ազատագրական եւ յեղափոխական շարժումներու ամբողջ պատմութեան մէջ իր նշանակալից դերն ունեցած է Ատրպատականը, իբրեւ նախապատրաստական աշխատանքների յարմարագոյն գետին: Մասնաւորապէս նահանգի սահմանամերձ գաւառները՝ Կապուտան (Ուրմի), Մինարէթ (Սալմաստ), Խոյ եւ Մենաւոր (Թադէոս Առաքելոյ վանքը), սահմանակից լինելով Վասպուրական աշխարհին, կենդանի հաղորդակցութեան գծերով կապւած էին նրա հետ եւ այդ ուղիով աշխատանքները կը ծաւալէին Տարօն-Տուրուբերան եւ Սասուն: 

09 February, 2025

Հայ-Թաթարական Ընդհարումներ

1905 թւին էր, որ պատահեց այս դէպքը: 

Ռուս պետութիւնը չէր կաորղ մատների արանքով նայել հայերի ազատական ձգտումներին: Ամբողջ կայսրութիւնը մի կողմ հայերը միւս  կողմը: Նրանք յանդուգն էին, ապստամբ ու անհաշտ: Տարիներ էր, որ Թուրքիայում կռւում են եւ նորերս էլ այնքան երես են առել, որ ուզում են նոյն խաղը Ռուսաստանի գլխին խաղալ: Այն ուղղակի չկարողացաւ զսպել հայերին: Ռուս յեղափոխականները հետեւելով հայերին, գլուխ են բարձրացրել եւ պահանջներ են ներկայացրել Ցարին: Վրդովւած է ամբողջ Ռուսաստանը եւ ազատ կարգերի հաստատում է ուզում: Այդ հանգամանքներում հայերը աւելի վտանգաւոր էին դարձել: Շուտով նրանք էլ ձեռք կը մեկնէին յեղափոխականներին եւ նոր բրադութիւններ կը ստեղծէին: Ուրեմն, արագ եւ վճռական քայլեր պէտք էր վերցնել:

12 January, 2025

Յովսէփ Թադէոսեան (Իօսիֆ Իւանիչ)

Ժընեւէն հասած նամակէ մը ցաւով կ'իանանք թէ Յունուար 14ին մեռած է ընկեր Յովսէփ Թադէոսեան, որ չորս ամիսէ ի վեր կը տառապէր ծանր հիւանդութեամբ մը:

09 November, 2024

ՀՅԴ Անզուգական Ռազմիկը՝ Մարտիրոս Աբրահամեան

(Բաշգեառնեցի Խմբապետ Մարտիրոս Աբրահամեանի Մահւան Քառասնօրեակի Առթիւ)

Քառասուն օր է անցել անզուգական Մարտիրոսի մահից, նրա նւիրական հողաթմբի վրայ արդէն թողնել են յարգանքի ու սիրոյ ծաղկեպսակները, սակայն հոգևին չեմ կարողանում հաշտւել այն մտքի հետ, թէ նա՝ Դաշնակցութեան այդ անվեհեր մարտիկը ոչ ևս է: Չեմ հաւատում Մարտիրոսների մահւան, որովհետև նրանց վսեմ գործը, աննախընթաց նւիրումը, մահն արհամարհելու խիզախութիւնը, ինչպէս նաև սքանչելի հերոսութիւնը մեռնել, մոռացութեան տրւել չեն կարող:

26 October, 2024

Զաւարեանի Հոգին. Սիամանթօ

Ահաւասիկ մօրդ արցունքն իմ ճակտիս,
Եւ իր աղերսն ու հեծեծանքը աչքերուս մէջ.
Ահաւասի՛կ զաւկիդ զարմանքն ու զարհուրանքը հոգիիս հետ՝
Եւ քե՛զ կուգամ քու մաքուր մահդ ողջունելո՜ւ...

10 March, 2024

Ալեքսանդր Խատիսեանի Շրջանը Հայաստանի Հանրապետութեան Օրերին

Ճամբորդութիւն Դէպի Կարս-Արդահան

Խատիսեանի շրջանի հետաքրքրական դրւագներից մէկը կազմում է դէպի Կարս-Արդահան տեղի ունեցած շատ հետաքրքրական ճամբորդութիւնը:

11 January, 2024

Նիկոլ Դումանի Ռազմագիտական Ուղղութիւնը

Կռիւը կարող է լինել պաշտպանողական եւ յարձակողական: Երբ թշնամին մի անգամ նախայարձակ է եղել մեր ո՛րեւէ մի կէտում, մենք միշտ էլ դատապարտւած չպիտի մնանք ամեն կէտում սպասելու հակառակորդին՝ ինքնապաշտպանութեան դէմ մեղանչած չլինելու համար:

05 January, 2024

Գաղափարի Յաղթանակը

Մեծ Վարդապետի ծննդեան տօնն է այսօր:

Հրաշագործ այն Մանուկի, որ աշխարհ եկած Հրէաստանի յետ ընկած մի անկիւնի մսուրի մէջ, իր խօսքով ու կեանքով յեղաշրջման ենթարկեց աշխարհի ըմբռնումներն ու կարգերը:

29 December, 2023

ԳՐԻՇ ԽԱՆ. Գրիգոր Տէր Դանիէլեան

Մի քաջարի ռազմիկ էլ կորցրինք յանձինս Գրիշ խանի...

Հանգուցեալը հայ մեծանուն յեղափոխականի – Եփրեմի զէնքի անբաժան ընկերն էր, որ դեռ պատանի հասակից (1909 թուից) թեւաւորուած Հ. Յ. Դաշնակցութեան գաղափարով՝ թողնում է տուն ու տեղ, ծնող ու բարեկամ եւ սահմանն անցնելով նետւում պարսիկ ցեղակից ժողովուրդի յեղափոխական շարժման փոթորկոտ ասպարէզը ու դառնում մէկը այդ շարժման անուանի հերոսներից...

21 December, 2023

Գարեգին Նժդեհի Դերը Ղարաքիլիսայի Ճակատամարտին

Արտակարգ ծանր, դժնդակ եւ ահաւոր օրեր էին սկսւած 1918 թ. գարնանը: Տաճկական բանակը մտել էր Կարս եւ սպառնում էր գրաւելու ամբողջ Հայաստանը ու սրածութեան ենթարկել մեր ժողովրդի մնացորդը:

Լենինեան «դէպի տուն» լոզունգը ազդանշան եղաւ, որպէսզի ռուսական զօրքի յեղափոխութեան հետեւանքով խախտւած դիսցիպլինան իսպառ վերանար եւ զօրքը դառնար խառնիճաղանճ մի ամբոխ, լքէր ճակատը, ազատ ճամբայ տար թշնամուն՝ որին դարերի ընթացքում դիմադրել էր անհամար զոհերի արեան գնով: 

15 December, 2023

Ռուսաստանը Հայ Ժողովրդին Անկախութիւն Տալու Տրամադրութիւն Չի Ունեցել

Դոքտ. Բաբգէն Փափազեանի «Պատմութեան նենգափոխումը» աշխատութեան ուշադիր ընթերցումը եւ նրա վերլուծութիւնը ցոյց են տալիս, որ խորհրդային քարոզչական օրգանները ճիգ են անում քօղարկելու եւ մի կերպ պարտկելու Հայաստանին Ազատութիւն եւ Անկախութիւն չտալու ռուսական քաղաքականութիւնը:

14 December, 2023

Մէկը Խոնարհ Նուիրեալներից. Ղազար Մակունց

Նա այն հերոսներին էր պատկանում, որ առանց սակարկութեան, անվարան մտաւ Հայոց մեծագոյն կազմակերպութեան՝ Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը, սրբացած նւիրումով ծունկի եկաւ նրա ազատութեան խորանի առջեւ, համբուրեց նրա բովանդակ էութիւնը պատկերող «Մահ կամ Ազատութիւն» վեհափառ դրօշը եւ ապա իր կեանքի բովանդակ թափով, կորովով եւ վճռականութեամբ դարձաւ նրա՝ Դաշնակցութեան հաւատարիմ, անընկրկող զինւորը:

06 December, 2023

ՄՕՐՈՒՔ ԿԱՐՕ. Կարապետ Աւոյեան

1949 Դեկտ. 6-ին, Համադանում, մօտ 80 տարեկան հասակում, սրտի կաթւածից յանկարծամահ եղաւ Սասնոյ Գելիէգուզան գիւղացի, անւանի հայդուկ եւ Հ. Յ. Դաշնակցութեան մարտական անդրանիկ սերնդի անձնւէր զինւոր Կարապետ Աւոյեանը, որ յայտնի է «Մօրուք» Կարօ անունով:

Հանգուցեալ Մօրուք Կարօն երեք տարի սովորել է Մշոյ Առաքելոց վանքի դպրոցում, ուր եւ տոգորւել է յեղափոխական տրամադրութիւններով:

24 November, 2023

Ընկ. Հայկակ Կոսոյեանի Յիշատակին

Վասպուրականի Հերոսամարտի Ղեկավարներէն Ընկ. Հայկակ Կոսոյեանի Յիշատակին

Նոյեմբեր 24-ին, Թեհրանի մէջ, յետ երկարատեւ հիւանդութեան, իր մահկանացուն կնքեց ազգային, հասարակական եւ յեղափոխական վաստակաւոր գործիչ, հաւատաւոր դաշնակցական ընկ. Հայկակ Կոսոյեան:

12 November, 2023

Աբրահամ Խան Բախտիարի (Յովակիմեան)

Կարճատեւ, բայց ծանր հիւանդութիւնց յետոյ, 1963 թ. Նոյեմբեր 14-ի գիշերը, Թեհրանի թիւ մէկ զինւորական հիւնադանոցում, իր մահկանացուն կքնեց Աբրահամ Յովակիմեանը, որ յայտնի էր Աբրահամ խան Բախտիարի անունով:

Այդ գիշեր, մեզնից յաւիտենապէս հեռացաւ տիպարն այն հայ մարտիկի, որ պատանեկան հասակից, զէնքը գրկած, անվերապահ նւիրումով սլացաւ պայքարի եւ կռւի այն բոլոր ճակատները, ուր Հայ Յեղափոխթիւնն էր կանչում եւ այն բոլոր վայրերը, ուր Հայ ժողվորդին սպառնացող վտանգն էր պահանջում:

06 October, 2023

Տիկ. Անահիտ-Եփրեմի Մահը

Երկարատեւ եւ ծանր հիւանդութիւնից յետոյ, հոկտեմբեր 7-ի առաւօտեան ժամը 6ին վախճանուեց տիկին Անահիտ Եփրեմը:

01 August, 2023

Դոքտ. Արտաշէս Բաբալեան

Օգոստոս 1-ին, երկարատեւ ու ծանր հիւանդութիւնից յետոյ, իր մահկանացուն կնքեց ազգային-յեղափոխական գործիչ, թերթիս արտօնատէր ընկեր դոքտ. ԱՐՏԱՇԷՍ ԲԱԲԱԼԵԱՆԸ, խորը սուգի մատնելով ընկերներին, բարեկամներին եւ ծանօթներին:

17 July, 2023

ՎԱՀԷ ԱՐԾՐՈՒՆԻ. Մելիքսէթ Մուրադեան

Վահէ Արծրունին, աւազանի անունով Մելիքսէթ Մուրադեան, ծնւել է 1889 թւին Վանի Շատախ գաւառի Կաղպի գիւղում. իրենց ընտանիքը պատկանում էր Շատախ հայ մելիքների տոհմին: Մեծ հայրը, Մելիք Շահէնը ունէր ընդարձակ կալւածներ, որ շատ անգամ շրջակայ քրդերի ախորժակն էր գրգռում: 

06 July, 2023

Միսակ Սիմոնեան (Խմբապետ Միսակ)

Արդէն քառասուն օրեր անցան, երբ շատ-շատերի նման, մեզնից ընդմիշտ բաժանւեց Վասպուրականի արժանաւոր զաւակներից՝ Միսակ Սիմոնեանը: Սուգը խորն է եւ ժամանակը կարճ, որպէսզի կարողանանք ըստ ամենայնի անդրադառնալ այդ համեստ դաշնակցականի եւ ճշմարիտ հայու յեղափոխական գործունէութեանն, որի կեանքը եղաւ անվերջ թափառում ու պայքար, յանուն իր ժողովրդի ազատագրութեան նւիրական գործին: