Showing posts with label Դրօշակ 1904. Show all posts
Showing posts with label Դրօշակ 1904. Show all posts

27 July, 2024

Մշոյ Դաշտի Կուրավու Գիւղի Կռիւը

Լեռնէն իջնելէն քանի մ'օր առաջ, մեր ընկեր Քեռին իր ընկերներով դաւադրութեամբ մը սպանւած էր Կուրավու գիւղին մօտ: Անդրանիկը լսելով այդ, իսկոյն խումբը կազմ ու պատրաստ վիճակի մէջ դրաւ եւ յուլիս 16-ին, 35 ընկերներով իջանք Կուրավու գիւղ՝ գտնելու այդ ստոր դաւադրութեան հեղինակներին եւ զանոնք պատժելու: Գիւղին մէջ խումբը բաժանւած չորս դիրքերու վրայ՝ կը սպասէինք իրիկւան: Ամբողջ գիշեր ճամբայ էինք քալել եւ քնատ էինք: Ցորեկ ժամը 5 ½-ին լուր եկաւ, որ 80 հետեւակ զօրքեր գիւղ մտան: Գիւղի ռէս ատոնց համար պատրաստել կուտայ եկեղեցւոյ քովի տեղեր եւ հաց ու մածուն ղրկելով կը շտապէ հեռացնել զանոնք, որպէս զի տղայք չմատնւին:

29 January, 2024

ՇԱՒՐՕ. Մկրտիչ Միսաքեան

Ծննդեամբ կարսեցի էր Շաւրօն, կրթութիւնը ստացած նախ Գէորգեան Ճեմարանում, որտեղից արձակւեց «ըմբոստութեան» պատճառով, եւ ապա Ներսէսեան դպրոցում: Վերջերս գիւղական գրագրի պաշտօն էր վարում Ղարսի շրջանի մէջ եւ մասնակից էր հայկական դատի համար աշխաոտղ շրջաններին: 

17 April, 2023

ՎԱՐԴ-ՄԱՆՈՒՇԱԿ. Յակոբ Աբրահամեան

Ծնած է 1873 ապրիլ 2-ին Ատաբազարի մէջ. որդին է հանգուցեալ Աբրահամ Աստւածատուրեանի, որ ծանօթ է ատաբազարցիներու իր ազգային ու կառավարական բարւոք պաշտօնավարութեամբ:

16 March, 2023

Տէռօր Կովկասում

Մարտի 16-ին երեք տէռօրիստներ գնդակահար արին Շիրակի Փարագետ գիւղի բնակիչ եւ յայտնի լրտես Կիրակոս Պետրոսեանին (Տես «Դրօշակ» 1903 թ. 7): Տէռօրիստները ազատ են:

30 September, 2022

«Առիւծ» - Սուլուխցի Սերոբ

Զէնք ի ձեռին, իր երկու կորիւններու հետ, ինկաւ ան Բասենի վերջին կռիւներուն մէջ:

Տիպար մշեցի էր ինքը, Մշոյ դաշտի Սուլուխ գիւղէն, 40-45 տարեկան, պարթեւ հասակով, պնդակազմ ու սրտոտ:

03 August, 2022

Երեւանի Ցոյցի Տարեդարձին

Այսօր, օգոստոս 3ին, լրացաւ ուղիղ մէկ տարի այն օրից, երբ հազարաւոր ժողովուրդ յուզւած, ալեկոծ ծովի պէս յորձանքներ տալով՝ գնաց եւ զարկւեց Էջմիածնի մրափող պարիսպներին, խանգարելով նրա դարաւոր նիրհը:

10 June, 2022

Սահմանագլխի Ընդհարումը

Յունիս 6-ի գիշերն էր: Որոշած էինք, որ այդ գիշեր բոլորս էլ հաւաքւենք, որպէս զի օրհնել տանք դրօշակը: Գիշերւայ ժամը 11-ին մենք արդէն խմբւած՝ սպասում էինք: Ամբիօնի առջեւը դրւած էին դրօշակը, մօսինի հրացան եւ սուր: Դրօշակի մէկ երեսին նկարւած էր Դաշնակցութեան զինանշանը, որի վերևի մասում գրւած էին հետևեալ խօսքերը մեծ տառերով. «Վրէ՜ժ, վրէ՜ժ», իսկ ներքև՝ «Մահ կամ ազատութիւն»: Միւս երեսին մի կատաղի առիւծ հետևեալ մակագրուեամբ. «Մեղքը մերը չէ՛, անէ՜ծք դուշմանին, նա պարզեց դրօշը արիւնոտ մարտին»: Րոպէն խորհրդաւոր էր, ազդու:

07 June, 2022

«Դժոխք» Հեծելախմբի Կռիւը Զիվինի Բարձունքներում

Ետնանկարը՝ Կայծակ-Վաղարշակ զինակից ընկերներով
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

(Կռւին մասնակից զինւորի պատմածը)

7 յունիս, 1904

Երկիրը երկունքի մէջ էր եւ օգնութեան էր հրաւիրում իր զգայուն, կրակոտ զաւակներին: Տանջւում էինք բոլորս, լսելով մեր կտրիճ ընկերների խիզախ ու արիւնոտ ընդհարումները քուրդ ու տաճիկ բարբարոսների հետ Սասունուշ, Դաշտում, Խուլբ ու Խփանք գաւառներում. մեզ համար էլ հանգիստ չկար, կեանքը դժոխք էր եղել, կերած խմածներս՝ լեղի:

ԿԱՅԿԱԾ. Վաղարշակ Բաղդասարեան

Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Մշեցի էր, ծնւած 1875-ին: Տասնումէկ տարեկան հասակում թաղական դպրոցն աւարտելով, նա ուղարկւում է Միացեալ Ընկ. Մշոյ Ներսէսեան վարժարանը, ուր ցոյց է տալիս մեծ սէր դէպի ուսումը, իր ընդունակութեամբ սիրւում է ուսուցիչներից եւ աւարտումին արժանանւմ է ոսկէ խաչ մրցանակի: Բայց ահա տարիներ անցնելով՝ մի ուրիշ սէր գալիս է բռնելու նրա ամբողջ էութիւնը,- զէնքի սէրը: 

02 June, 2022

Արճէշի Կռիւը

Սահմանագլուխ, 8 յունիս

Սասուն միակ վայրը չէ, որտեղ յեղափոխական հրդեհը հետզհետէ աւելի լայն շրջաններ է գրաւում, ուր ջանքեր են դրւում՝ ազատւելու բռնակալի ատելի լծից: Կռիւ Բասենում, կռիւ Վասպուրականի լեռներում, կռիւ Ապաղայում, կռիւ Արճէշի շրջակայքում... Ամեն տեղ էլ միևնոյն տեսակի կռիւ – յեղափոխական չնչին փոքրամասնութիւնը տաճկական ահագին կանոնաւոր զօրքի եւ բաշիբօզուկ քրդերի լէգէոնների հետ... Մէկը հարիւրի դէմ:

16 May, 2022

Վահան Մանուէլեան


Ո՞վ կարող էր գուշակել, որ այդ համեստ, լռիկ երիտասարդը իր հանդարտ, անյոյզ տեմպերամենտով կը նետւէր յանկարծ կեանքի ամենայորձանուտ հոսանքի մէջ, կը դառնար Սասունի դիւցազներգութեան ամենապատկառելի դէմքերից մինը:

27 April, 2022

ԱՎՕ. Աւետիս Մաղաքեան (1858-1903)

Ավօյի լիակատար կենսագրութիւնը ընելու համար պէտք պիտի ըլլար Դաշնակցութան Պօլսի գործունէութիւնը պատմել առաջի օրերէն մինչեւ 1897 թւականը: Չմտնելու համար այս մանրամասնութիւններու մէջ՝ պիտի բաւականանք յիշելով միայն Ավօյի գործունէութեան գլխաւոր գծերը, և ցոյց տալով իր դերը այն աշխատութիւններուն մէջ, որոնք Պանք Օթօմանի ցոյցին յանգեցան:

15 April, 2022

ՃԷՕՉ-ԱՂԱ, ՏԱՃԱՏ . Յովհաննէս Ֆլէեան

Վանեցի շատ չքաւոր ընտանիքի մը զաւակ, Յովհաննէսը իր նախնական կրթութիւնը ստացած էր Նորաշէնի թաղային երկդասեան դպրոցի մէջ, ուրկից դուրս գալով նետւած էր այն ժամանակւան «Արմենական» տաք ու թարմ գործունէութեան մէջ:

Զինակիր Խմբի Ընդհարումը

Վան, 25 ապրիլի

...Ապրիլ 17-ին, գեղեցիկ ձիերիս մէջքին թռանք վեց ընկերներով, ու արիւնով ողողւած նւիրական հայրենիքի լեռներ ու հովիտներ տեսնելու բուռն տենչով քշեցինք դէպի սահման: Ըստ երևոյթին, թշնամին մեզ լրտեսել էր սկզբից իսկ, որովհետև հազիւ մի քանի ժամ անցած՝ քրդեր նշմարեցինք:

14 April, 2022

Սասունի Ապստամբութիւնը (նոր մանրամասներ)

Մուշ-Սասունի քարտէզը՝ պատրաստուած Ժընեւ, 1904-ին, Հ. Յ. Դաշնակցութեան կողմէ
Վահան Մանուէլեան (Կարապետ Տողրամաճեան)
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Սասուն, 17 ապրիլ
Նախորդներով գրած եմ արդէն մարտ 31-ի և ապրիլ 11-ի ճակատամարտներու առթիւ, ինչպէս նաև ապրիլ 13-ի ահեղ կռւի մասին: Այս օր ալ, խոստմանս համաձայն, աւելի ընդարձակ տեղեկութիւն կուտամ վերջին, այն է 13-ի ճակատամարտի մասին:

Սասունի Երեք Կռիւը (Մանրամասներ)

Մուշ-Սասունի քարտէզը՝ պատրաստուած Ժընեւ, 1904-ին,  Հ. Յ. Դաշնակցութեան կողմէ
Վահան Մանուէլեան (Կարապետ Տողրամաճեան)
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

-Կէլիէկընմանի Ընդհարումը (Մարտ 30)

Սասուն, 31 մարտ
Կռիւը սկսաւ: Թէև շատ կը փափագէինք, որ երբէք քրդերու հետ գործ չունենանք և անոնց բարեկամութիւնը շահելու համար ջանք չէինք խնայեր, բայց ինչ օգուտ, որ կառավարութիւնն ալ միւս կողմէն ամէն ճիգ կը թափէր այդ կոյր ամբոխը մեզ դէմ լարելու և գրգռելու: Ու վերջապէս յաջողեցաւ:

Առաջին ընդհարումը եղաւ երէկ: Պատմենք.

13 April, 2022

ՀՐԱՅՐ ԴԺՈԽՔ. Արմենակ Ղազարեան-Մամբրէեան

Գրող-ռազմիկ...

Մէկը այն քաջերից, որոնք առաջնորդեցին ապստամբ Սասունը վերջին արիւնահեղ ճակատամարտներում եւ զէնքը ձեռին նահատակւեցին: Մէկը այն հազւադէպ գործիչներից, որոնք հաւասար հմտութեամբ գիտեն վարժեցնել ե՛ւ սուր ե՛ւ գրիչ: Մէկը այն սակաւաթիւ ընտրեալներից, որոնք թէեւ սնւած բարբարոսութեան ու անծայր տգիտութեան գրկում, հրապարակ են գալիս փայլուն մտաւոր ընդունակութիւններով՝ իբրեւ հռետոր-պրօպագանդիստ, իբրեւ գրող-հրապարակախօս...

01 October, 2021

Բասենի եւ ԴալիԲաբայի Կռւում Ընկած Ֆէդայիները

Վերը, ձախէն աջ՝ Խաչիկ Մարտիրոսեան (Շումլացի, «Կայծակ» խմբի բժիշկը), Յարութիւն Բեբէզեան (Արդվինցի, Ջրաբերդի Կ. Կօմիտէի անդամ. 902-903), Երուանդ Համամչեան (հին անուն՝ դ.Հայկոփ-Թորոս, Լևոնի (հայրանուն), Ալեքսանդրօպօլցի, Ջրաբերդի Կ. Կօմիտէի անդամ 902-903), Բարսեղ Թիրեաքեան (Խան, «Կայծակ» խմբի խմբապետ)
Վարը՝ Յովհաննէս Յապզեմալեան (Ալեքսանդրօպօլի կօմիտէի անդամ 903 թ.), Հմայակ Չմշկեան (Ալեքսանդրօպօլցի, «Կայծակ» խմբի խմբապետի օգնական)
Նկարուած են «Կայծակ» խմբի ճանապարհ քցելիս, «Վտակ» գիւղում, 1903 սեպ 15-ին:
(Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան թանգարան-հիմնադրամին)

28 July, 2021

Յեղափոխական Կռիւ. «Որսկան» Խմբի Կռիւը Զարդանիսի Մօտ

2 յուլիս, 1904 

Յունիսի 30-ն էր: Հայկական աշխարհի զանազան ծայրերից եկած 61 հայ քաջեր, հաւաքւած Օլթիի շրջանի . . . . . գիւղը՝ սպասում էին զինւորական խորհրդի վերջնական որոշման:

Գնում էինք կատարելու մի խոշոր ձեռնարկ, որ երկար ժամանակ խնամքով ուսումնասիրւած ու կազմւած էր:

24 June, 2021

Արշակ Սանոսեան (Գրգօ)

Վառնայում անցեալ յունիսի 24-ին դժբախտ արկածի զոհ գնաց, դեռ երիտասարդական հասակում, մեր հին գործիչներից մէկը՝ Գրգօն: Իր ընկերների հետ լողանալու գացած ժամանակ՝ նա անզգուշաբար բարձրից նետւում է ծովը, կարծելով՝ թէ ջուրը խորն է, ուժգին զարնւում է յատակին և փռւում կիսամեռ: Բժիշկների խնամքները անզօր են անցնում, և Գրգօն մեռնում է ուղեղի վնասւելուց, առանց կարողանալու ուշքի գալ: