Showing posts with label Դրօշակ 1897. Show all posts
Showing posts with label Դրօշակ 1897. Show all posts

28 December, 2023

Թռուցիկ Թերթ. ՀՅԴ Վասպուրականի Կեդրոնական Կոմիտէի (Թիւ 5)

Հայ Ժողովուրդ,

Հայ արիւնին ծարաւի գազան Սուլթան Համիդ՝ անթիւ նահատակներու արիւնը խըմելէ յետոյ սկսած է բարենորոգումները գործադրել: Ո՞վ չգիտէր՝ թէ պարզ խաբեբայութիւններ են, որպէսզի միջոց ունենայ նոր սարսափներ ստեղծելու մեզ՝ թշւառ Հայերուս համար:

13 September, 2023

Դաշնակցութեան Հայդուկային Խմբի Կռիւը Հայոց Ձորում

Մութն ընկաւ, որոտագոչ թնդանօթների բօմբիւններն ու մարտինիների միահամուռ զալպերի թնդիւնները դադարեցին Այգեստանը դղրդեցնելուց: Կռիւը վերջացած էր եւ մենք, կամայ ակամայ, պէտք է թողնէինք Վանը: Երեք հոգի տեղացի վերցնելով մեզ հետ, երեկոյեան ժամը 1-ին ըստ տաճկական, ելանք այգիներից: Նախ քան ելնելը՝ մի մարդ ուղարկեցինք, իմանալու համար, թէ ո՛ւր մնաց Վարդանը իր խմբով. լրաբերը եկաւ, յայտնելով, որ քաղաքից քիչ առաջ մի խումբ է դուրս եկած, սակայն յայտնի չէ, Վարդանի՞ առաջնորդութեամբ, թէ ուրիշի: Երկար մտածելն աւելորդ էր. հարկաւոր էր շտապել դեռ ևս ցերեկով. կռւի ժամանակ պայմանաւորւած էինք երեկոյեան ելնել Այգեստանից և միանալ միմեանց հետ Հայոց-Ձորում, Կէմ գիւղի սարում: Ուղեցոյցն առաջ ընկաւ, մենք հետևցինք նրան: Ս. Խաչ վանքի ճանապարհին նկատեցինք թարմ և շատ ոտնահետքեր. այդ արդէն ապացոյց էր, որ մեր միւս խումբն այդտեղով անցել է և բոլորս էլ յուսացինք, որ գիշերը նրանց հետ կը լինինք:

25 July, 2023

Խանասորի Կռիւը. Նահանջ (Ձիաւորի յիշատակարանից)

Նահանջն արդէն վճռւած էր, բայց մեզանից շատերը վերադառնալ չէին ուզում այդքան շուտ. Յափշտակւած օրւայ փառաւոր յաղթութիւններով, նրանք երազում էին նոր յարձակումներ.

–«Վալլա, լաւ բան ի, ես ոչ ոքի մտիկ չեմ տայ. Քառասուն խոքի կառնեմ, կերթամ է՜ն չատրքերաց վրայ», աչքերը վառւած կրկնում էր հարիւրապետ Յ-ն, այն Յ-ն, որն սկզբում արշաւանքի ծրագրի կատաղի հակառակորդն էր, իսկ այդ ժամին չէր մտածում այլեւս ո՛չ մեր պաշարի սակաւութեան, ո՛չ թշնամիների հետհետէ զօրեղանալու մասին...

12 April, 2023

Թռուցիկ Թերթ. ՀՅԴ Վասպուրականի Կեդրոնական Կօմիտէի (Թիւ 1)

Հայ Հարուստներուն

Ճգնաժամը կը մօտիկնայ օրէօր: Մենք անոնցմէ չենք, որ խաղաղութիւն վերջնականապէս հաստատուած համարենք: Հրէշ սուլթանի դաւերը մեր աչքի առաջ պարզուած են. նա նոր պատրաստութիւններ տեսնելու մէջ է:

28 February, 2023

Նամակ Բաղէշից (Դէպքերը Խլաթի Մէջ)

31/12 մարտ 97

Վերջերս եւրոպական թերթերը հաղորդեցին հեռագրով, թէ Բաղէշի մէջ յեղափոխականներ երևան եկած և խառնակութիւններ տեղի ունեցած են: –Ահա այդ դէպքին մանրամասնութիւնները:

* * *

28 December, 2022

ՄԱՐՕ. Օր. Մարիամ Մակարեան

Ո՞վ էր նա: Այդ հայ աղջիկն ի՞նչ գործ ունէր լուսաւոր կենդրոններից հեռու խուլ վայրում: Ինչո՞ւ մեծ քաղաքների ուրախ կեանքը թողած՝ եկել սիրտ ու մարմին էր մաշում Տաճկաց սահմանին հարեւան մի գաւառում:

Հայրենիքի ազատութեան համար գործելու տենչանքն էր, որ հանգստութիւն չէր տալիս նրան:

02 November, 2022

Տէրրօր Վանում

Հոկտեմբեր 20/2-ին տէրրօրի ենթարկւեց Կոմիտաս Քահանան:

«Դրօշակ» - 18 Դեկտեմբեր 1896
Թիւ 28

14 August, 2022

Արտաշէս Միսակեան (1875-1896)

Ո՞վ է այդ երիտասարդը, որ թէեւ ոչ այնքան ծանօթ՝ ինքն ալ կը բաժնէ սակայն, դափնիի այն անսահման պսակը, լոյսի այն լայն ալիքը, որ կը զարդարէ Բաբկէնի, Գնունիի եւ Սուրէնի խրոխտ հակատները ու կը յաւերժացնէ իրենց իդէականացած հերոսի անուշ դէմքերը:

Սուրէն. Արտաշէս Անդրէասեան

Գիշերւան տարաժամ պահուն, երբ գրիչը ձեռքս կառնեմ երկու տող նւիրելու հերոսացած ընկերոջս յիշատակին՝ իր մանրամասն կենսագրութիւնը գրել չէ նպատակս:

Շահէն. Խաչիկ Գնունի (1865-1896)

1878-ին, Գնունին, տակաւին տասներեք տարու պատանի, իրենց տան մահն ու հովւական ցուպը ձգելով, Վասպուրականի Է. գիւղէն կանցնի Վաղարշապատ, իր հօրեղբօր հովանաւորութեան ներքեւ կրւելու եւ ուսում առնելու:

08 August, 2022

Տերրօրական Գործողութիւններ

Կ. Պոլիս, 9/21 օգոստ.

Նոյն օրն իսկ հեռագրեցինք ձեզ այն երեք տէրրորական գործողութիւններու մասին, որոնք Կ. Պոլսի Կեդրոն. Կօմիտէի որոշումով իգործ դրւեցան 6/18 օգ. չորեքշաբթի:

25 July, 2022

Արիստակէս Զօրեան. Կարօ (1871-1897)

Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Էլի՜ մի զոհ...

Ի՞նչ փոյթ սակայն... զո՞հի առջեւ միթէ պիտի ընկճւէք դուք, ընկերներ: Հայաստանի տարաբախտ մայրերին մէկն էլ աւելացաւ. հեկեկում է նա՝ որդեկորոյս մայրը, եւ նրա սիրտ կտրատող հառաչանքների հետ ձեր ողբը եւս հնչում է, ընկերներ: Թանկագին, անմոռաց Արիսի մահն է, որ ողբում էք:

01 June, 2022

ԵԳԻՊՏԱՑԻ. Արտաշէս Մ. Դեւեան (1868-1897)

Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

(ԵԳԻՊՏԱՑԻ, ՅՈՎՍԷՓ, ՀԱՅԿ, ՄՈՒՍՏԱՓԱ)

Միջին, թիկնեղ եւ կորովի հասակ մը. լայն ուսերու վրայ գեղեցիկ գլուխ մը առատ մազերով զարդարուն. խրոխտ դէմք մը, որուն ժպիտն ու ծիծաղը անչափ յանկուցիչ, որուն զայրոյթի ու կատաղութեան արտայայտութիւնը՝ ահարկու. խոշոր, գեղեցիկ, բոցավառ աչքեր՝ իրենց խտրութեան մէջ խոհուն իմացականութիւն մը թաքցնող.- ահա՛ արտաքինը այն անմոռաց ընկերոջ, որ անջնջելի անուն մը կը թողու հայ յեղափոխական տարեգրութեան մէջ:

12 August, 2021

ԶԱՒԷՆ. Յակոբ Գարակէօզեան (1873-1897)

Տրապիզօն ծնած, հո՛ն մեծցած ու կրթւած, Տրապիզօնի դաշնակցական կազմակերպութեան մէջ գործի կոչւած եւ գործի մղւած՝ անոր պատմութեան մէջ ո՛չ աննշան տեղ մը պիտի պահւի այդ մաքուր հոգիին, որ իր եղերական վախճանով արժանի զաւակը ցուցուց ինքզինք իր Դպրոցին աւանդութիւններուն...

23 July, 2021

Ֆէդայիների Արիւնահեղ Ճակատամարտը Խանասորի Լեռնադաշտում - Կռիւը

Թնդաց Խանասօրը. հարիւրաւոր հրացանների միանւագ որոտը ցնցեց շրջակայքը, արձագանգ գտնելով սեպացած ժայռերում: Կեանքը տեղի տւաւ մահւան...
– «Մի՛ խնայէք փամփուշտին» եղաւ հրամանատարի երկրորդ ու անմիջական հրամանը եւ մօսինի արագաձիգ հրացանները աչք թարթելու ժամանակ չէին տալիս:

22 July, 2021

Ֆէդայիների Արիւնահեղ Ճակատամարտը Խանասորի Լեռնադաշտում – Կռւից Առաջ

Յուլիս 21-ն է արդէն:

Արշաւախումբը կազմ ու պատրաստ է:

Տեղ հասաւ վերջապէս «լրտեսող» ջոկատը, որ գնացել էր ճանապարհները եւ թշնամու դիրքն ուսումնասրիելու: Բանակը տենդային անհամբերութեամբ սպասում է առաջ խաղալու հրամանին...