Showing posts with label Յօդուածաշարներ. Show all posts
Showing posts with label Յօդուածաշարներ. Show all posts

12 November, 2023

Աբրահամ Խան Բախտիարի (Յովակիմեան)

Կարճատեւ, բայց ծանր հիւանդութիւնց յետոյ, 1963 թ. Նոյեմբեր 14-ի գիշերը, Թեհրանի թիւ մէկ զինւորական հիւնադանոցում, իր մահկանացուն կքնեց Աբրահամ Յովակիմեանը, որ յայտնի էր Աբրահամ խան Բախտիարի անունով:

Այդ գիշեր, մեզնից յաւիտենապէս հեռացաւ տիպարն այն հայ մարտիկի, որ պատանեկան հասակից, զէնքը գրկած, անվերապահ նւիրումով սլացաւ պայքարի եւ կռւի այն բոլոր ճակատները, ուր Հայ Յեղափոխթիւնն էր կանչում եւ այն բոլոր վայրերը, ուր Հայ ժողվորդին սպառնացող վտանգն էր պահանջում:

18 January, 2022

Մահմեդական Ամբոխի Դերը

I

Ամէն անգամ, երբ հայ յեղափոխական շարժումը սաստկանում էր եւ ստիպում եւրոպական պետութիւններին աւելի խստիւ պահանջել սուլթանից Տաճկահայաստանի մէջ տիրող անկարգ իրերի փոփոխումը, սուլթանը ճարպիկ կերպով օգտւելով շահերի այն հակառակութիւնից, որ կարող է առաջ գալ Եւրոպայում Հայկական խնդրի այս կամ այն եղանակով լուծւելուց, ամեն անգամ զանազան առարկութիւններ էր անում կամ «սեփական միջոցներն» առաջարկում: 

01 November, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Ժ. Զօրացրում

Դեկտ. 24-ին մայոր Գիբոնը մեկնում է Շուշի, որպէսզի այնտեղից հեռագրով հաղորդի Անդրանիկի եւ նրա զօրամասի առաջարկները: Մայոր Գիբոնի հետ Շուշի է անցնում եւ հարւածող զօրամասի բժիշկ Ռուբէն Տէր-Ստեփանեանը, որ խօսում էր անգլիերէն եւ ֆրանսերէն: Նոյն օրը Շուշի են մեկնում եւ Շուշիւ եւ Գանձակի գնդերի մնացորդ զինւորները, այլ եւ Զանգեզուրում փակւած ղարաբաղցի մասնաւոր անհատները, թւով 400 հոգի: 

18 October, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Թ. Զինադադար

Դաշնակից սպաները, պարզեցին քաղաքական մութ մնացած կէտերը եւ Դաշնակից պետութիւնների յաղթութեան մանրամասնութիւնները:

15 October, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Ը. Դէպի Ղարաբաղ

Նոյեմբ. 28-ին տիրում է եռ ու զեռը: Անդրանիկը դադար չունի. ամբողջ ժամանակ կարգադրութիւններ է անում, դասաւորում է, հրահանգներ տալիս, ջղայնացած սրանք – նրան է ծեծում, անգամ անւանի մարդկանց, ինչպէս, օրինակ, հանգուցեալ Արշակ Շիրինեանին, Գէդէոն Տէր-Մինասեանին, Սահակ Հայրապետեանին եւ մանր-մունր շատ կոմիսարների...

11 October, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Է. Ղարաբաղի Խնդիրը

Բուն Զանգեզուրի շրջանի կարգապահութիւնը, որ Անդրանիկի հեռանալուց յետոյ խանգարւած էր, կրկին վերականգնւում էր: Ղափանի ներկայացուցիչները հաստատեցին, թէ տակաւին Մեղրիումն են գտնւում հարւածող զօրամասից անջատւած երրորդ գումարտակի հրամանատար բժիշկ Բօնապարտեանը եւ ձիաւորների հարիւրեակի հրամանտար Ջէբէջին իրենց տղաներով: Բարեբախտաաբր, Մեղրիի շրջանն էլ անձնատուր չէր եղել, չնայած որ թիւրքերը քանիցս դիմել էին: Մի անգամ նոյն իսկ տաճիկները ցանկացել էին խաբել հայերին եւ առաջարկել էին բանալ Օրդուբատից դէպի Զանգիլան տանող ճանապարհը, սակայն,հ այերը իբր պատասխան այդ առաջարկին, ուղարկել էին մի փամփուշտ:

01 October, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Զ. Տաճկական Սպառնալիքի Տակ

Հոկ. 12ին պարզւեց պատւիրակութեան բերած թղթերից, որ տաճիկները Զանգեզուրի գաւառապետ են նշանակել բժիշկ Միքայէլ (Միշա) Պարոնեանին, որ Ազգ. Խորհրդի նախագահն էր, իսկ գաւառակապետի պաշտօն են տւել Նիկոլայ Յովսէփեանին, որ անդամ էր նոյն Ազգային Խորհրդի: Այդ գրութիւնների առիթով տեղի են ունենում անախորժութիւններ. Անդրանիկը ջղայնացած անպատւում է յիշածս հասարակական գործիչներին, թէ ինչո՞ւ տաճիկները նրանց են վստահացել եւ կարեւոր պաշտօններ յատկացրել: 

28 September, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Ե. Ինքնապաշտպանութեան Կազմակերպում


Ե. Ինքնապաշտպանութեան Կազմակերպում

Ղարաղշլաղի աւերումից յետոյ, թուրքերն այնքան սրտանպդեւցին, որ իջան եայլաղներից իրենց լքած գիւղերը եւ կրկին փակեցին խճուղին, այնպէս որ երթեւեկութիւնը կրկին Դարաբասի լեռնային դժւարին ճամբովն էր կատարւում: Սեպտ. 27-ին այդ ճամբով երրորդ պատգամաւորութիւնն եկաւ Գորիսից, Զանգեզուրի Ազգային Խորհրդի կողմից՝ խնդրելով շուտափոյթ օգնութիւն:

13 September, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Դ. Կռիւները Սիսիանում

Դ. Կռիւները Սիսիանում

Սեպտեմբերի սկզբներին Անդրանիկը ստիպւած եղաւ վերակազմելու իր զօրամասը, բայց կար աւելի կարեւոր մտատանջութիւն: Սիսիանի եւ Նախիջեւանի միջեւ ընկած է Գիւմրի-Գժաձոր շրջանը, ուր կային հայկական գիւղերի կողքին եւ թուրքական գիւղեր: Այդ շրջանը Սիսիանի ռազմական բանալին է: Եթէ Նախիջեւանից արշաւող տաճկական ոյժը գրաէր Գիւմրին ու Գժաձորը, Սիսիանի դիմադրութիւնը կը դառնար հարցական: Տաճիկներն արդէն գրաւել էին այդ շրջանի հայաբնակ գիւղերը մինչեւ Բադամլու. մնացել էին միայն լեռնային գիւղերը՝ ԳԻւմրի, Գժաձոր, Նորս եւ Նորս-Մազրա, որոնք առաջարկութիւն էին ստացել զինաթափ լինելու եւ ենթարկւելու տաճկական իշխանութեանը: 

07 September, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Գ. Քայքայում եւ Վերակազմութիւն

Գ. Քայքայում եւ Վերակազմութիւն

Օգոստ. 27-ին, կէսօրից յետոյ, Անդրանիկը իր զօրամասով եւ գաղթականութեան հոծ բազմութեան հետ միասին Գորիսից մեկնեց Սիսիան: Բարեբախտաբար, ամառ էր. գաղթականութիւնը պատսպարւել էր բացօթեայ, ուղղակի եայլաղներում եւ ձորերում: Գորիսի ժողովուրդը ողջերթ մաղթեց իւր սիրած հերոսին: Գորիսից դէպի Սիսիան տանող խճուղու վրա գիւղեր չկային, սակայն խճուղուց ոչ շատ հեռու, Որոտն գետի եզերքին, փոս դիրքերի մէջ ընկած էին աւազակաբարոյ Աղուտին, Վաղուտին եւ Ուրուտը (Որոտան): 

03 September, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Բ. Զանգեզուրում

Բ. Զանգեզուրում

Յուլիս 23-ին Անդրանիկը որոշեց անցնել Սիսիան-Զանգեզուր, որ լեռնոտ շրջան է եւ շատ ցորեն չունի: Զինւորական կարգապահութիւնը թուլցրել էր. զինւորներին ազատելու եւ գաղթական-զինւորութեան վերջ դնելու նպատակով որոշւեց կատարել մասնաւոր զօրացրում, քանի որ հաց ստանալու ժամանակ հարիւր զինւոր էր ներկայանում, իսկ կռւի ժամանակ հազիւ տասը:

31 August, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Ա. Նախիջեւանի Շրջանում

Ա. Նախիջեւանի Շրջանում

Ինչպէս յայտնի է, 1918 թ. մայիսի վերջերին, Անդրանիկը, առանց Ղարաքիլիսայի ճակատամարտին մասնակցելու ու բողոքելով Բաթումի դաշնագրի դէմ, իր զօրամասով թողեց Հայաստանը եւ արշաւեց դէպի Պարսկաստան՝ նպատակ ունենալով միանալ անգլիացիներին: Յայտնի է նաեւ, որ այդ արշաւանքը վերջացաւ անյաջողութեամբ. Անդրանիկը Խոյի մօտից, տաճիկների ճնշման տակ, նահանջեց դէպի Ջուլֆա եւ Արաքսը կտրելով՝ բանակ դրեց նախիջեւանի շրջանի գիւղերում:

23 August, 2021

Պատմական Չարիք

I

Մենք թոյլ էինք անցեալ յեղափոխական կռւի ընթացքում, մենք զօրեղ չենք եւ այժմ: Զանազան կարգի, զանազան բնազդների հայեր, ընդունելով միեւնոյն երեւոյթը իբր փաստ, տարբեր բացատրութիւններ են տալիս դրան:

22 February, 2021

Տպաւորութիւններ Բանտից

Այսօրւանից սկսած փոքրիկ յօդւածներով մենք կուտանք շատ համառօտ նկարագրութիւնը բանտային այն սարսափելի չարչարանքների, որոնց ենթարկւեցին վերջին ամիսների ընթացքին մեր հարիւրաւոր ընկերները – պետական գործիչներ, համալսարանի պրօֆէսէօրներ, գրականագէտներ, լրագրողներ, ռազմիկ ընկերներ եւ շատ ուրիշներ, որոնք հասան մահւան անդունդի եզրը, եւ յետոյ, հրաշքով ազատւեցան բօլշեւիկների պատրաստած նոր օրերի տանթէական դժոխքներից:

17 February, 2020

Հայ-Քրդական Յարաբերութիւնները

Բէդէրխանի որդի Աբտիւլրահման-բէյի կոչը քրդերին, որ տպագրում ենք «Դրօշակ»ի ներկայ համարում, թելադրում է մեզ մի քանի խորհդածութիւններ հայ-քրդական յարաբերութիւնների մասին:

22 August, 2019

Ամբոխային Տրամաբանութիւն


 «Եթէ կարելի լինէր ենթադրել, որ տաճական
վարչութիւնը այսպիսի ճգնաժամում (1876, սեպտեմբեր)
կարող է Եւրպայի համաձայնութեամբ կամ
նրա վաւերացմամբ շարունակել իր օրինական գոյութիւնը
Բօլղարիայում՝ այն ժամանակ պէտք է յանցանք
համարել մարդկային արադրութեան ամեն մի բողոք
իշխանութիւնը ո չարը գործ դնելու դէմ, ամեն մի
դիմադրութիւն ամենազազրելի բռնապետութեան դէմ:
Բայց մենք դեռ չենքհասել այդպիսի ծայրայեղ ստորացման»...
Վ. ԳԼԱՍԴՏՕՆ

Ամբոխը, կազմւած լինի նա «կրթւած» թէ անկիրթ մարդկանցից, միշտ տրամադիր է կարծելու, թէ ամեն մի երեւոյթ, որին հետեւում է մի ուրիշը՝ անմիջական պատճառ է այդ յետագայ երեւոյթի: