Showing posts with label Դրօշակ 1925. Show all posts
Showing posts with label Դրօշակ 1925. Show all posts

01 October, 2022

Նատալիա Մատինեան

Մօտ երկու ամիս առաջ* երկարատեւ ու ծանր հիւանդութիւնից յետոյ Թիֆլիսում վախճանւեց ընկ.Նատալիա Մատինեանը, որի անունը սերտ կերպով կապուած է Հ.Յ. Դաշնակցութեան սկզբնական շրջանի պատմութեան հետ: «Դրօշակ»-ի ընթերցողներից քչերին յայտնի կը լինի Նատալիա Մատինեանի անունը. բայց ինսնական թւերին, երբ Հ.Յ. Դաշնակցութիւնը նոր էր հիմնւել՝ նրան գիտէին ամէնքը, որոնք գործօն մասնակցութիւն ունէին Հ.Յ. Դաշնակցութեան մէջ:

03 December, 2021

Առաջին հանդիպումս Քրիստափորի հետ. գրեց՝ ՖարՀատ

Առաջ ենք բերում մի հատւած հանգուցեալ ընկեր Սարգիս Օհանջանեանի «Իմ Յիշատակարան»-ը ընդարձակ յուշերից, որոնք ի մօտոյ տրւելու են հրատարակութեան:
ԽՄԲ.

...Մեր մեծ-ընկեր՝ անմոռանալի Քրիստափոր Միքայէլեանի բնակարանի հասցէն ձեռքիս մտայ նրա մօտ: Անունը լսել էի, բայց իրան դեռ չէի տեսել: Առաւօտեան ժամը 7 էր: Քրիստափորը տակաւին անկողնում պարկած էր: Ինձ առաջնորդեցին ուղղակի նրա ննջարանը եւ իմ աչքին պատկերացաւ հետեւեալ տեսարանը:

02 October, 2021

Ինչո՞ւմն է Հ. Յ. Դաշնակցութեան Ուժը

Դաշնակցութեան Օրուան առթիւ, արժէր յետադարձ մի հայեացք ձգել մեր անցած շրջանների վրա. այդպիսով մենք ի վիճակի կը լինենք մեր գոյութեան եւ ուժի գաղտնիքը հասկանալ եւ օգտագործել նրան:

16 October, 2020

ԻՇԽԱՆԸ

Փարիզի արւարձան Շավիլում, Հոկտ. 15-ին, երկարատեւ ու տանջալից հիւանդութիւնից յետոյ վախճանւեց ընկ. Յովսէփ Արղութեանը – Խանասորի Իշխանը – հայ յեղափոխութեան ռահիվարների փայլուն փաղանգի վերջին մնացորդներից մէկը:

02 October, 2019

«Դաշնակցութեան Օրը»


Արդա՛ր էր որ Դաշնակցութիւնն ալ ունենար, վերջապէս, իր Օրը, իր փառքը երգելու ինքն իրմով հպարտանալու համար:

Նոյն իսկ շատ ուշ ենք մնացած: