Posts

Showing posts from January, 2024

Շաւարշ Միսաքեանի Ազգային Յուղարկաւորութիւնը

Image
Իսկական ազգային յուղարկաւորութիւն մը կատարուեցաւ հինգշաբթի կէսօրէ ետք (1957, Յոնուար 31) , Փարիզի Ս. Յովհաննէս-Մկրտիչ եկեղեցիին մէջ: «Յառաջ»ի խմբագրապետին դագաղը ծածկուած էր եռագոյնով եւ ծաղկեպսակներով: Աւելի քան 2 հազար հոգի, ժողովուրդը լեցուցած էր եկեղեցին, ներսը եւ դուրսը, ժամանակէն առաջ:

ՇԱՒՐՕ. Մկրտիչ Միսաքեան

Image
Ծննդեամբ կարսեցի էր Շաւրօն, կրթութիւնը ստացած նախ Գէորգեան Ճեմարանում, որտեղից արձակւեց «ըմբոստութեան» պատճառով, եւ ապա Ներսէսեան դպրոցում: Վերջերս գիւղական գրագրի պաշտօն էր վարում Ղարսի շրջանի մէջ եւ մասնակից էր հայկական դատի համար աշխաոտղ շրջաններին: 

Արամ Փաշա

Image
Վանում մի խումբ խաչագողներ տաճկական կեղծ ոսկիներ են շինում եւ աշխաոտւմ տարածել ժողովրդի մէջ: Առաջին զոհերից մէկը դառնում է մի քիւրդ գիւղացի, որ ոչխար է բերած լինում քաղաք ծախելու եւ ընկնում է դրամանենգների ձեռքը: Սրանք առնում են նրանից ոչխարները եւ տալով նրան 9 կեղծ ոսկի՝ ճանապարհ գնում:

Արամն Ու Իր Ընկերները

Image
Ձախէն աջ՝ Իսաջան Առաքելեան, Վանայ Իշխան (Նիկոլ Տէր Պօղոսսեան), Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննէսեաան), Կոստի (Կոստեայ Համբարձումեան, Թորգոմ (Թուման Թումեանց), Մենակ (Գէորգ Առստամեան) Արամի աւագ եղբայրները, պարապում էին զանազան գործերով. մէկը նրանցից ծառայ էր ռէալական դպրոցում, միւսը ձիեր էր պահում եւ վարձով տալիս. չնայած իրենց աննախանձելի նիւթական դրութեան՝ եղբայրները Սարգսին (Արամի իսկական անունը) տալիս են Շուշիի թեմական դպրոցը: Սարգիսը աչքաբաց էր, նա թէ դպրոց էր յաճախում եւ թէ տանը ծառայում, կատարելով զանազան տնային գործեր: 

Մէկը Միւսով Պիտի Շնչէ. Շաւարշ Միսաքեան

Image
Հայաստան եւ Հայկական Արտասահման երկու թեւերն են միեւնոյն ամբողջութեան: Երկու զանգուածներ, որոնք իրար պիտի լրացնեն հայրենի հողին վրայ: Միացեալ եւ ազատ:

Լօլաձէի Ահաբեկումը

Image
1905-ի ռուսական առաջին յեղափոխութեան վիժումից յետոյ, որի պատճառները շատ բարդ են, իրենց յանդգնութեամբ եւ գազանութեամբ աչքի ընկան մի շարք ցարական պաշտօնեաներ, մասնւաորապէս Կովկասի մէջ: Սրանց թւին պէտք է դասել նաեւ Լօլաձէին, որ 1906 թւի ընթացքում Թիֆլիսի մէջ գլխաւորապէս իր ազգակից վրացի յեղափոխականների ձերբակալմամբ եւ վերջիններիս կողմից իր վրա կատարւած մի շարք անյաջող մահափորձերի պատճառով, օրւան մարդ էր դարձել:

Բեկոր Մը Ռոստոմի Կեանքէն

Image
Երեւանի մէջ, համեմատաբար երկրորդական փողոց մը մկրտած էին Ռոստոմի անունով: Զինքը շատ մօտէն ճանչցողի մը համար ասիկա շատ քիչ գնահատում էր, բայց պոշեւիկեան կառավարութիւնը ադ ալ շատ տեսաւ իրեն:

Ռոստոմը

Image
Վերջին 30 տարուան յեղափոխական պատմութեան մէջ Ռոստոմը կը գրաւէ բացառիկ դիրք: Նա ոչ միայն թիփիք ներկայացուցիչն էր գաղափարական եւ անձնազոհ այն սերունդին, որ ղեկավարեց վերջին տասնեակ տարիների մեր հասարակական-քաղաքական կեանքը, այլ եւ եղաւ հիմնադիրը այն հոսանքին, նրա մեծ դաստիարակիցը՝ ոչ միայն խօսքով, այլ եւ իր անհատական եռուն մասնակցութեամբ եւ գործնական կեանքով: Նա հիմնադիրն էր Հ. Յ. Դաշնակցութիւն կուսակցութեան, փրօփականտիստը նրա ծրագրի եւ իտէալներու, տարածողը նրա գաղափարներու եւ իրագործողը՝ նրա որոշումներու:

Հ. Յ. Դաշնակցութեան Անելիքը

Image
« Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» ,– ահա խորագիրն այն գրքոյկը, որ վերջերս Վիէննայի մէջ լոյս է ընծայել Պ. Յովհաննէս Քաջազնունին: Մեր պատասխանի համար խորագիրը ընտրեցինք Պ. Քաջազնունու գրքոյկի վերտառութեան հակադիր իմաստ ընդգրկող խօսքերը: Այդպէս արինք ո՛չ պատահաբար, աւելի ճիշտ՝ ո՛չ կամովին: Մեր յօդուածաշարքի խորագիրը թելադրեց մեզ ինքը՝ Պ. Քաջազնունին:

Տիար Անտոն. գրեց՝ Վահան Նաւասարդեան

Image
Որքա՜ն շատ յուշեր կապուած են այս մարդուն: Ու քանի-քանի՜ դաշնակցականների հայեացքներ աշխարհի տարբեր ծայրերից այսօր ուղղուած են դէպի Ժընեւ, դէպի այն համեստ հողաթումբը, որի տակ Յունուար 16-ին իր յաւիտենական հանգիստը գտաւ Անտոն Գօշը:

Նիկոլ Դումանի Ռազմագիտական Ուղղութիւնը

Image
Կռիւը կարող է լինել պաշտպանողական եւ յարձակողական : Երբ թշնամին մի անգամ նախայարձակ է եղել մեր ո՛րեւէ մի կէտում, մենք միշտ էլ դատապարտւած չպիտի մնանք ամեն կէտում սպասելու հակառակորդին՝ ինքնապաշտպանութեան դէմ մեղանչած չլինելու համար:

Հմայեակ Արամեանցի եւ Պուլկար Վլատիմիրի Ահաբեկիչը՝ Արշակ Եզտանեան (Եզիտ Արշակ)

Image
Փարիզի «Յառաջ» էն մեծ ցաւով իմացայ, Արշակ Եզտանեանի մահուան լուրը : Մեր կուսակցութեան հաւատարիմ ու հաւատաւոր մէկ խոնարհ զինուորն ալ կը կորսնցնենք: Գոյժը անակնկալ է, քանի որ մինչեւ վերջերս կը թղթակցէինք եւ Արշակ նոյնիսկ մտադրութիւն կը յայտնէր Ամերիկա գալ: Հին յիշատակներ կ'արթննան մտքիս մէջ:

Տխրունի.– Արշակ Մուշեղեան (Եզիտ Արշակ)

Image
Ցաւով կը տեղեկանանք, որ Յունուար 9ին Պրիւսէլի մէջ մեռած է ընկեր Արշակ Մուշեղեան (Եզիտ) երկարատեւ հիւանդութենէ վերջ: Յուղարկաւորութիւնը կատարուած է ձեռամբ Յովհ.  Ծ. Վրդ. Նալպանտեանի:

Գաղափարի Յաղթանակը

Image
Մեծ Վարդապետի ծննդեան տօնն է այսօր: Հրաշագործ այն Մանուկի, որ աշխարհ եկած Հրէաստանի յետ ընկած մի անկիւնի մսուրի մէջ, իր խօսքով ու կեանքով յեղաշրջման ենթարկեց աշխարհի ըմբռնումներն ու կարգերը:

Վանի ՀՅԴ Ներկայացուցիչ Վարդգէսի Ձերբակալութիւնը

Image
Երկար ժամանակէ ի վեր կառավարութիւնը կ'աշխատէր ձեռք բերել Վարդգէսը ( Յովհաննէս Սէրէնկիւլեան / Գիսակ / ) , բայց անյաջող ելան իր փորձերը: Վերջերս ճարահատեալ դիմեց իր սովորական միջոցներուն, ձեռք առաւ անարժան հայ Սէմէրճեան Խաչիկը, կաշառեց նրան 30 ոսկիով, որպէս զի Վարդգէսը իրեն յանձնէ: Երկար աշխատելէ վերջը յաջողեցաւ հասնիլ իր չար նպատակին, – Վարդգէս ձերբակալւած է : * * *