Posts

Showing posts from July, 2023

Տէրրօրիստական Գործողութիւն Վանում

Image
Այսօր (յուլ. 31-ին), առաւօտեան ժամը 1-ի (ը. թ.) ատեններ կատարւեցաւ երկրորդ տէրրօրը Վանի մէջ Հայ Յեղ. Դաշնակցութեան տէրրօրիստների ձեռամբ նշանաւոր դաւաճան եւ մատնիչ Կարապետ Աճէմեան -ի վրայ, որ յայտնի էր ժողովրդի մէջ Բաշօ անունով: Ժողովուրդը գոհ է, ափսո՜ս, որ չսատկեցաւ: Գնդակը մէկ երեսը ծակած ու միւս երեսէն դուրս ելած է: Տէրրօրիստն ազատ է: Կառավարութիւնն սկսած է խուզարկութիւններ ընել: Այս դաւաճանին գործերը շա՜տ շատ են, զորս կը թւենք պատեհ առիթին: «Դրօշակ» - 28 Սեպտեմբեր 1896 Թիւ 22

Խանասորի Կռիւը. Նահանջ (Ձիաւորի յիշատակարանից)

Image
Նահանջն արդէն վճռւած էր, բայց մեզանից շատերը վերադառնալ չէին ուզում այդքան շուտ. Յափշտակւած օրւայ փառաւոր յաղթութիւններով, նրանք երազում էին նոր յարձակումներ. –«Վալլա, լաւ բան ի, ես ոչ ոքի մտիկ չեմ տայ. Քառասուն խոքի կառնեմ, կերթամ է՜ն չատրքերաց վրայ», աչքերը վառւած կրկնում էր հարիւրապետ Յ-ն, այն Յ-ն, որն սկզբում արշաւանքի ծրագրի կատաղի հակառակորդն էր, իսկ այդ ժամին չէր մտածում այլեւս ո՛չ մեր պաշարի սակաւութեան, ո՛չ թշնամիների հետհետէ զօրեղանալու մասին...

Ժընեւի եւ Լոզանի Դասը

Image
Ինչքան եւ կամենանք սահմանափակւել միայն ներքին ապրումներով, անկարելի է կտրւել համաշխարհային կեանքի դէպքերից, որոնք երթալով աւելի ու աւելի խռվայոյզ են դառնում: Աշխարհը վեր է ածւած փոթորկալից ովկիանի, որի զնուսպ ալիքների տարերային թափի առջեւ անզօր են թւում մարդկային ակմքի բոլոր ճիգերը:

ՎԱՀԷ ԱՐԾՐՈՒՆԻ. Մելիքսէթ Մուրադեան

Image
Վահէ Արծրունին, աւազանի անունով Մելիքսէթ Մուրադեան, ծնւել է 1889 թւին Վանի Շատախ գաւառի Կաղպի գիւղում. իրենց ընտանիքը պատկանում էր Շատախ հայ մելիքների տոհմին: Մեծ հայրը, Մելիք Շահէնը ունէր ընդարձակ կալւածներ, որ շատ անգամ շրջակայ քրդերի ախորժակն էր գրգռում: 

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԽԷՉՕ. Խաչատուր Ամիրեան

Image
Մեր նորագոյն պատմութեան ինքնատիպ դէմքերից մէկն է Խէչօն, որ այսօր, մօտ քսան տարւայ հանրօգուտ գործունէութիւնից յետոյ, հրաժեշտ է տալիս մեզ՝ այս խորախորհուրդ օրերին, զոհ գնալով իր սիրած գործի, իր սիրած ժողովրդի արիւնահեղ պայքարի ռազմադաշտում: Այդպէս էր վիճակւած նրան ու բնաւ անսպասելի չէր նրա համար այդ ձևի մահը:

Միսակ Սիմոնեան (Խմբապետ Միսակ)

Image
Արդէն քառասուն օրեր անցան, երբ շատ-շատերի նման, մեզնից ընդմիշտ բաժանւեց Վասպուրականի արժանաւոր զաւակներից՝ Միսակ Սիմոնեանը: Սուգը խորն է եւ ժամանակը կարճ, որպէսզի կարողանանք ըստ ամենայնի անդրադառնալ այդ համեստ դաշնակցականի եւ ճշմարիտ հայու յեղափոխական գործունէութեանն, որի կեանքը եղաւ անվերջ թափառում ու պայքար, յանուն իր ժողովրդի ազատագրութեան նւիրական գործին:

Աբգար Թարխանեան

Image
Հ. Յ. Դաշնակցութեան հաւատաւոր մարտիկ ընկեր Աբգարը ծնւել է Մշոյ դաշտին սահմանակից Հարտկոն գիւղում 1887 թ.: Այդ ժամանակաշրջաններում տաճիկ կառավարութեան սիստեմատիկ ջարդերն հասել էին իրենց գագաթնակէտին: Տաճկահայաստանի համայն հայութիւնը սոսկումի օրեր էր ապրում: