Posts

Showing posts from December, 2023

ԳՐԻՇ ԽԱՆ. Գրիգոր Տէր Դանիէլեան

Image
Մի քաջարի ռազմիկ էլ կորցրինք յանձինս Գրիշ խանի... Հանգուցեալը հայ մեծանուն յեղափոխականի – Եփրեմի զէնքի անբաժան ընկերն էր, որ դեռ պատանի հասակից (1909 թուից) թեւաւորուած Հ. Յ. Դաշնակցութեան գաղափարով՝ թողնում է տուն ու տեղ, ծնող ու բարեկամ եւ սահմանն անցնելով նետւում պարսիկ ցեղակից ժողովուրդի յեղափոխական շարժման փոթորկոտ ասպարէզը ու դառնում մէկը այդ շարժման անուանի հերոսներից...

Թռուցիկ Թերթ. ՀՅԴ Վասպուրականի Կեդրոնական Կոմիտէի (Թիւ 5)

Image
Հայ Ժողովուրդ, Հայ արիւնին ծարաւի գազան Սուլթան Համիդ՝ անթիւ նահատակներու արիւնը խըմելէ յետոյ սկսած է բարենորոգումները գործադրել: Ո՞վ չգիտէր՝ թէ պարզ խաբեբայութիւններ են, որպէսզի միջոց ունենայ նոր սարսափներ ստեղծելու մեզ՝ թշւառ Հայերուս համար:

Գարեգին Նժդեհի Դերը Ղարաքիլիսայի Ճակատամարտին

Image
Արտակարգ ծանր, դժնդակ եւ ահաւոր օրեր էին սկսւած 1918 թ. գարնանը: Տաճկական բանակը մտել էր Կարս եւ սպառնում էր գրաւելու ամբողջ Հայաստանը ու սրածութեան ենթարկել մեր ժողովրդի մնացորդը: Լենինեան «դէպի տուն» լոզունգը ազդանշան եղաւ, որպէսզի ռուսական զօրքի յեղափոխութեան հետեւանքով խախտւած դիսցիպլինան իսպառ վերանար եւ զօրքը դառնար խառնիճաղանճ մի ամբոխ, լքէր ճակատը, ազատ ճամբայ տար թշնամուն՝ որին դարերի ընթացքում դիմադրել էր անհամար զոհերի արեան գնով:  

Արմէն Թոփճեան

Image
Արմէն Թօփճեան ծնած էր Չմշկածագ 1890ին: 1895ին, Սուլթան Համիտի սարքած սպանդէն անմիջապէս յետոյ, Անատոլուի հայութիւնը զանգուածօրէն սկսաւ գաղթել դէպի աւելի ապահով կարծուած քաղաքներ: Թօփճեան ընտանիքը դէպի Հալէպ գաղթողներէն եղաւ:

Ռուսաստանը Հայ Ժողովրդին Անկախութիւն Տալու Տրամադրութիւն Չի Ունեցել

Image
Դոքտ. Բաբգէն Փափազեանի «Պատմութեան նենգափոխումը» աշխատութեան ուշադիր ընթերցումը եւ նրա վերլուծութիւնը ցոյց են տալիս, որ խորհրդային քարոզչական օրգանները ճիգ են անում քօղարկելու եւ մի կերպ պարտկելու Հայաստանին Ազատութիւն եւ Անկախութիւն չտալու ռուսական քաղաքականութիւնը:

Մէկը Խոնարհ Նուիրեալներից. Ղազար Մակունց

Image
Նա այն հերոսներին էր պատկանում, որ առանց սակարկութեան, անվարան մտաւ Հայոց մեծագոյն կազմակերպութեան՝ Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը, սրբացած նւիրումով ծունկի եկաւ նրա ազատութեան խորանի առջեւ, համբուրեց նրա բովանդակ էութիւնը պատկերող «Մահ կամ Ազատութիւն» վեհափառ դրօշը եւ ապա իր կեանքի բովանդակ թափով, կորովով եւ վճռականութեամբ դարձաւ նրա՝ Դաշնակցութեան հաւատարիմ, անընկրկող զինւորը:

Պետրոս Սերեմճեան

Image
Ահա տեսնում եմ նրան՝ հայդուկի տոպրակը մէջքին, ջուխտ փամփշտամանները կապած, հրացանը ձեռին, կանգնել է Այգեստանի Աթարաց թաղի մի երկյարկանի տան առաջ եւ խորին սառնասրտութեամբ գնդակներ է ուղարկում դիմցաի վարժարնում դիրք բռնած տաճիկ թնդանօթաձիգներին: Նա հանգիստ է, երկիւղը չէ ցնցում նրա առնական դէմքի գծերը. նա ամբողջ էութեամբ իր դերի մէջ է եւ մի քայլյետ չի գնում, թէեւ համոզւած է որ ամէն մի վայրկեանը կարող է մահ բերել:

ՄՕՐՈՒՔ ԿԱՐՕ. Կարապետ Աւոյեան

Image
1949 Դեկտ. 6-ին, Համադանում, մօտ 80 տարեկան հասակում, սրտի կաթւածից յանկարծամահ եղաւ Սասնոյ Գելիէգուզան գիւղացի, անւանի հայդուկ եւ Հ. Յ. Դաշնակցութեան մարտական անդրանիկ սերնդի անձնւէր զինւոր Կարապետ Աւոյեանը, որ յայտնի է «Մօրուք» Կարօ անունով: Հանգուցեալ Մօրուք Կարօն երեք տարի սովորել է Մշոյ Առաքելոց վանքի դպրոցում, ուր եւ տոգորւել է յեղափոխական տրամադրութիւններով:

Վեց Զինատար Նահատակներ (Կենսագրական)

Image
Առաջ ենք բերում մի քանի կենսագրական տեղեկութիւններ այն վեց զինատար նահատակների մասին, որոնց վարած կռւի մանրամասները ընթերցողը կը գտնի «Դրօշակի» այս համարի պարսկա-տաճկական սահմանագլխից գրած թղթակցութեան մէջ: Մեռածներից չորսի պատկերը տպագրում ենք, որ միւս երկուսի՝ Յովհաննէս Աւետիսեանի եւ Սանօ Յարութիւնեանի պատկերները չկան, իրենց ընկերների կողքին դնելու համար * :

Փոս Մը Եւս (Արշամ Խոնդկարեանի Յիշատակին)

Image
Ժպիտը դէմքին վերադարձաւ Հայաստանէն: Զբօսաշրջիկներու խումբի մը հետ գացած էր Հայրնիք, ինչպէս ոեւէ Հայ: Բայց ինք ոեւէ Հայ էր: « Պարլամենտի անդամ եւ Դաշնակցական կառավարութեան մինիստր » ինչպէս պիտի գրուէր Երեւան լոյս տեսած գրքի մը մէջ, իբրեւ ծանօթութիւն: