Showing posts with label Դրօշակ 1914. Show all posts
Showing posts with label Դրօշակ 1914. Show all posts

26 October, 2024

Զաւարեանի Հոգին. Սիամանթօ

Ահաւասիկ մօրդ արցունքն իմ ճակտիս,
Եւ իր աղերսն ու հեծեծանքը աչքերուս մէջ.
Ահաւասի՛կ զաւկիդ զարմանքն ու զարհուրանքը հոգիիս հետ՝
Եւ քե՛զ կուգամ քու մաքուր մահդ ողջունելո՜ւ...

06 May, 2022

ՏՈՒՐԲԱԽ. Յարութիւն Կիրակոսեան

Նոր Շիրիմներ

Նօսրանում են կամաց-կամաց «Դաշնակցութեան» հինաւուրց զինւորների շարքերը: Դեռ հազիւ քառասունին հասած՝ նրանք արդէն հիւծւում ու խորտակւում են իրենց կրած զրկանքների ահաւոր բեռի տակ... Երիտասա՜րդ է մեռնում հայ ֆէդային, հայ յեղափոխական ռազմիկն ու քարոզիչը, անգամ ամենէն ուժեղն ու ամրակազմը:

31 March, 2022

Երզնկայի Դինամիտային Պայթումը եւ Զոհերը

Նամակ Երկրէն
Կարին, 14 ապրիլի

Թիւէս 10-12 օր առաջ, Երզնկայի մէջ, Սարգիս Գազանճեանի տանը անզգուշութիւնից ռումբ է պայթում եւ քանդում թէ Սարգսի եւ թէ նրա հարեւանի տունը: Ոստիկանութիւնն անմիջապէս ներս է խուժում, խուզարկութիւն եւ քննութիւն է կատարում, փլատակների տակից հանում է Սարգսի եւ երկու այլ հայերի դիակները, մի քանի զէնքերը եւ ուրիշ պայթուցիկ նիւթեր:

23 September, 2021

Նիկօլ-Դուման

Մի դագաղ եւս-դէպի հայութեան սրբատաճարը: Մի շիրիմ եւս – ժողովրդական ջերմաբուխ արցունքներով ցօղւած, հարիւր հազարների գուրգուրանքով շրջապատւած: Նիկօլ, Դուման... Հին օրերի նւիրական անուններից է, այն անդրանիկ պլէադից, որ գնացել էր բռնակալութեան եւ ստրկութեան շամբուտների մէջ ճանապարհ հարթելու գալոց ըմբոստ սերունդների համար: 

25 November, 2020

«Դաշնակցութեան Նահատակները» - Կուկունեան

Իր դաժան զնդանից գուցէ վաղուց մա՛հ էր աղաղակում անսիրտ բռնակալութեան այդ եզակի զոհը... եւ ահա՛- ասում են – մահը եկել է ազատարար հրեշտակի պէս վերջ դնելու այդ անօրինակ նահատակութեանը: Կովկասեան թերթերը ծանուցին, որ Կուկունեան մեռել է Օրեօլի բանտում...

25 February, 2019

Անդրանիկի Յիշատակարանը

Սասուն եւ Մուշ.- Կուսակցականների համերաշխութիւնը.- Ապրօ.- Ջարդի ուրուականը.- Յեղափոխականի հմայքը Սասնոյ մէջ եւ Մշոյ դաշտում.- Սերոբի թռիչքները

31 August, 2018

Անդրանիկի Յիշատակարանէն - Առաջին մաս

Շապին Գարահիսարի եւ Պօլսի կեանքս, այնտեղից Ռումանիա անցնելը, մինչեւ Երկիր առաջին անգամ մուտք գործելս