Showing posts with label Անդրանիկ. Show all posts
Showing posts with label Անդրանիկ. Show all posts

25 February, 2025

Անդրանիկ Ի Պատուի

«Սովետական Հայաստան»ի մէջ հրատարակուած է «Զօրավար Անդրանիկ կը խօսի» խորագրով ընդարձակ յօդուած մը:

Գրութիւնը նոր չէ: Արտատպուած է Փարիզի «Ապագայ» օրաթերթի 1924ի թիւերէն:

Վերահրատարակութիւնը հետեւանք է – ըստ «Ս. Հայաստան»ի խմբագրութեան բացատրութեան – ընթերցողներէ ստացուած ա՛յն նամակներուն, որոնք կ'ուզեն գիտնալ, թէ «ինչո՛ւ զօրավար Անդրանիկը հեռացաւ Հայաստանից»:

30 August, 2022

Անդրանիկ

Մայր բնութիւնից եւ բախտից պարգեւատրուած բացառիկ անհատներից էր Անդրանիկը եւ բացառիկ վիճակի արժանացաւ նա հայոց պատմութեան մէջ: Եթէ ժողովրդական կամ ազգային հերոս բառը որոշ իմաստ ունի, Անդրանիկը եղաւ բառիս ամենալայն մտքով հերոս, որի ճակատը դափնէ պսակով զարդարեցին «Հայոց Կուսանք» եւ հայ աշուղները փառքի երգեր ձօնեցին նրան:

Ազգային Հերոս Անդրանիկի Յուղարկաւորութիւնը

Ֆրէզնօ, Կալիֆ. 8 սեպտ.

Երէկ երեկոյ, Ֆրէզնոյի Հայոց Արարատ գերեզմանոցէն վերադառնալէ անմիջապէս յետոյ հեռագրեցի Ազգային հերոս Անդրանիկի յուղարկաւորութեան մասին՝ խոշոր գծերով: Այս նամակով կը մտնեմ մի քիչ աւելի մանրամասնութեանց մէջ:

Հ. Յ. Դաշնակցութիւնը եւ Անդրանիկը

Անմահ յեղափոխական Անդրանիկը մեռաւ: Իր մահուան քառասունքը դեռ չեղած, մեր հակառակորդներն սկսան իրենց սովորական վայնասունը բարձրացնել: Այդ տարրերը, որոնք երբեք Անդրանիկի գաղափարականութեան չեն հաւատացած, որոնք մեծ հերոսի կռիւներն ու խոյանքները միշտ ալ դատապարտած են, քարեր կը նետեն մեր հասցէին:

ԱՆԴՐԱՆԻԿ

«Կը մարին մէկ-մէկ, հեռու հայրենիքէն եւ անոր փոթորիկներէն, ինչպէս հասարակ մահկանացուներ...

Օգոստոս 30-ին անդարձ բաժնուեցաւ Անդրանիկն ալ, օտար ափերու վրա, հեռաւոր Կալիֆորնիոյ մէջ:

25 February, 2022

Հակայեղափոխական Դաշնակ Խմբապետ

Ուրախ ենք անշուշտ որ Հայատանի կուսակցապետական շրջանակներուն մէջ երբեմնի ուրացումները որոշ չափով մեղմացած են եւ այսօր իր իսկակա՛ն պատուանդանին վրայ է Անդրանիկը՝ հայրենիքի մէջ:

01 November, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Ժ. Զօրացրում

Դեկտ. 24-ին մայոր Գիբոնը մեկնում է Շուշի, որպէսզի այնտեղից հեռագրով հաղորդի Անդրանիկի եւ նրա զօրամասի առաջարկները: Մայոր Գիբոնի հետ Շուշի է անցնում եւ հարւածող զօրամասի բժիշկ Ռուբէն Տէր-Ստեփանեանը, որ խօսում էր անգլիերէն եւ ֆրանսերէն: Նոյն օրը Շուշի են մեկնում եւ Շուշիւ եւ Գանձակի գնդերի մնացորդ զինւորները, այլ եւ Զանգեզուրում փակւած ղարաբաղցի մասնաւոր անհատները, թւով 400 հոգի: 

18 October, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Թ. Զինադադար

Դաշնակից սպաները, պարզեցին քաղաքական մութ մնացած կէտերը եւ Դաշնակից պետութիւնների յաղթութեան մանրամասնութիւնները:

15 October, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Ը. Դէպի Ղարաբաղ

Նոյեմբ. 28-ին տիրում է եռ ու զեռը: Անդրանիկը դադար չունի. ամբողջ ժամանակ կարգադրութիւններ է անում, դասաւորում է, հրահանգներ տալիս, ջղայնացած սրանք – նրան է ծեծում, անգամ անւանի մարդկանց, ինչպէս, օրինակ, հանգուցեալ Արշակ Շիրինեանին, Գէդէոն Տէր-Մինասեանին, Սահակ Հայրապետեանին եւ մանր-մունր շատ կոմիսարների...

11 October, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Է. Ղարաբաղի Խնդիրը

Բուն Զանգեզուրի շրջանի կարգապահութիւնը, որ Անդրանիկի հեռանալուց յետոյ խանգարւած էր, կրկին վերականգնւում էր: Ղափանի ներկայացուցիչները հաստատեցին, թէ տակաւին Մեղրիումն են գտնւում հարւածող զօրամասից անջատւած երրորդ գումարտակի հրամանատար բժիշկ Բօնապարտեանը եւ ձիաւորների հարիւրեակի հրամանտար Ջէբէջին իրենց տղաներով: Բարեբախտաաբր, Մեղրիի շրջանն էլ անձնատուր չէր եղել, չնայած որ թիւրքերը քանիցս դիմել էին: Մի անգամ նոյն իսկ տաճիկները ցանկացել էին խաբել հայերին եւ առաջարկել էին բանալ Օրդուբատից դէպի Զանգիլան տանող ճանապարհը, սակայն,հ այերը իբր պատասխան այդ առաջարկին, ուղարկել էին մի փամփուշտ:

01 October, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Զ. Տաճկական Սպառնալիքի Տակ

Հոկ. 12ին պարզւեց պատւիրակութեան բերած թղթերից, որ տաճիկները Զանգեզուրի գաւառապետ են նշանակել բժիշկ Միքայէլ (Միշա) Պարոնեանին, որ Ազգ. Խորհրդի նախագահն էր, իսկ գաւառակապետի պաշտօն են տւել Նիկոլայ Յովսէփեանին, որ անդամ էր նոյն Ազգային Խորհրդի: Այդ գրութիւնների առիթով տեղի են ունենում անախորժութիւններ. Անդրանիկը ջղայնացած անպատւում է յիշածս հասարակական գործիչներին, թէ ինչո՞ւ տաճիկները նրանց են վստահացել եւ կարեւոր պաշտօններ յատկացրել: 

28 September, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Ե. Ինքնապաշտպանութեան Կազմակերպում


Ե. Ինքնապաշտպանութեան Կազմակերպում

Ղարաղշլաղի աւերումից յետոյ, թուրքերն այնքան սրտանպդեւցին, որ իջան եայլաղներից իրենց լքած գիւղերը եւ կրկին փակեցին խճուղին, այնպէս որ երթեւեկութիւնը կրկին Դարաբասի լեռնային դժւարին ճամբովն էր կատարւում: Սեպտ. 27-ին այդ ճամբով երրորդ պատգամաւորութիւնն եկաւ Գորիսից, Զանգեզուրի Ազգային Խորհրդի կողմից՝ խնդրելով շուտափոյթ օգնութիւն:

13 September, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Դ. Կռիւները Սիսիանում

Դ. Կռիւները Սիսիանում

Սեպտեմբերի սկզբներին Անդրանիկը ստիպւած եղաւ վերակազմելու իր զօրամասը, բայց կար աւելի կարեւոր մտատանջութիւն: Սիսիանի եւ Նախիջեւանի միջեւ ընկած է Գիւմրի-Գժաձոր շրջանը, ուր կային հայկական գիւղերի կողքին եւ թուրքական գիւղեր: Այդ շրջանը Սիսիանի ռազմական բանալին է: Եթէ Նախիջեւանից արշաւող տաճկական ոյժը գրաէր Գիւմրին ու Գժաձորը, Սիսիանի դիմադրութիւնը կը դառնար հարցական: Տաճիկներն արդէն գրաւել էին այդ շրջանի հայաբնակ գիւղերը մինչեւ Բադամլու. մնացել էին միայն լեռնային գիւղերը՝ ԳԻւմրի, Գժաձոր, Նորս եւ Նորս-Մազրա, որոնք առաջարկութիւն էին ստացել զինաթափ լինելու եւ ենթարկւելու տաճկական իշխանութեանը: 

07 September, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Գ. Քայքայում եւ Վերակազմութիւն

Գ. Քայքայում եւ Վերակազմութիւն

Օգոստ. 27-ին, կէսօրից յետոյ, Անդրանիկը իր զօրամասով եւ գաղթականութեան հոծ բազմութեան հետ միասին Գորիսից մեկնեց Սիսիան: Բարեբախտաբար, ամառ էր. գաղթականութիւնը պատսպարւել էր բացօթեայ, ուղղակի եայլաղներում եւ ձորերում: Գորիսի ժողովուրդը ողջերթ մաղթեց իւր սիրած հերոսին: Գորիսից դէպի Սիսիան տանող խճուղու վրա գիւղեր չկային, սակայն խճուղուց ոչ շատ հեռու, Որոտն գետի եզերքին, փոս դիրքերի մէջ ընկած էին աւազակաբարոյ Աղուտին, Վաղուտին եւ Ուրուտը (Որոտան): 

03 September, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Բ. Զանգեզուրում

Բ. Զանգեզուրում

Յուլիս 23-ին Անդրանիկը որոշեց անցնել Սիսիան-Զանգեզուր, որ լեռնոտ շրջան է եւ շատ ցորեն չունի: Զինւորական կարգապահութիւնը թուլցրել էր. զինւորներին ազատելու եւ գաղթական-զինւորութեան վերջ դնելու նպատակով որոշւեց կատարել մասնաւոր զօրացրում, քանի որ հաց ստանալու ժամանակ հարիւր զինւոր էր ներկայանում, իսկ կռւի ժամանակ հազիւ տասը:

31 August, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Ա. Նախիջեւանի Շրջանում

Ա. Նախիջեւանի Շրջանում

Ինչպէս յայտնի է, 1918 թ. մայիսի վերջերին, Անդրանիկը, առանց Ղարաքիլիսայի ճակատամարտին մասնակցելու ու բողոքելով Բաթումի դաշնագրի դէմ, իր զօրամասով թողեց Հայաստանը եւ արշաւեց դէպի Պարսկաստան՝ նպատակ ունենալով միանալ անգլիացիներին: Յայտնի է նաեւ, որ այդ արշաւանքը վերջացաւ անյաջողութեամբ. Անդրանիկը Խոյի մօտից, տաճիկների ճնշման տակ, նահանջեց դէպի Ջուլֆա եւ Արաքսը կտրելով՝ բանակ դրեց նախիջեւանի շրջանի գիւղերում:

Անդրանիկ. Սիամանթօ


ԻՆՔՆ էր որ Երազիս, մարմարեայ եզերքներուն վրայ, այս գիշեր,
Ապառաժի մը նման անյաղթելիօրէն ոտքի,
Իր ըմբոստացողի հրեղէն գլուխն աստղերուն մէջ մխրճելէն,
Ու իր ձեռքը ատելութեան սուրերովը զինած,
Հոգին փրկութեանը սիրովը հրաշացած եղբօր մը նման,
Որ եղբօր մը օտարացումէն իր հոգին կ'արիւնի,
Խօսեցաւ ինծի Ան, և իր բառերը իրարու ետևէ, և կարգ առ կարգ,
Խիստ էին և քաղցր և ճշմարիտ և քինայոյզ և առնական...

25 February, 2019

Անդրանիկի Յիշատակարանը

Սասուն եւ Մուշ.- Կուսակցականների համերաշխութիւնը.- Ապրօ.- Ջարդի ուրուականը.- Յեղափոխականի հմայքը Սասնոյ մէջ եւ Մշոյ դաշտում.- Սերոբի թռիչքները

31 August, 2018

Անդրանիկի Յիշատակարանէն - Առաջին մաս

Շապին Գարահիսարի եւ Պօլսի կեանքս, այնտեղից Ռումանիա անցնելը, մինչեւ Երկիր առաջին անգամ մուտք գործելս