Showing posts with label «Զանգ». Երեւան. Show all posts
Showing posts with label «Զանգ». Երեւան. Show all posts

12 July, 2025

Կոստի Համբարձումեանի Ճառը Խէչօի Գերեզմանին Վրայ

Խօսւած 1915 թ. յուլիսի 11-ին

Այսօր հաւաքւել ենք հողին յանձնելու մի մարմին ևս. Խէչօի մարմինն է... Բոլորդ գիտէք, թէ ով էր նա, ժողովրդական այդ հերոսը, որ մեր առաջ, այլևս մեզ չի լսում: Կսկծելի է մտածել, որ նա չի ապրում այլևս և բռնութեամբ է, որ մարդու յաջողւում է այսքան մեծ կորուստի օրին, այսքան մի հսկայ վշտի ու ցաւի ժամին խօսել: Թւում է, թէ միակ յարմարը, միակ ելքը կը լինէր լռութիւնը, խորին լռութիւնը, բայց միւս կողմից էլ առանց մի ճիչ արձակելու, լուռ ու մունջ պահ տալ նրան հողին, առանց վերջին անգամ խօսելու նրա հետ, մնաս բարով ասելու, անկարելի է: Կարճ, կարճ կը խօսեմ, երկու խօսք միայն: Լսի՛ր ինձ Խէչօ:

06 February, 2024

Արեւմտահայ Բ. Համագումար. Առաջին Հանդիսաւոր Նիստը

Փետր. 6-ին Խորհրդարանի դահիճում տեղի ունեցաւ արեւմտահայ երկրորդ համագումարի առաջին հանդիսաւոր նիստը: Ներկայ են կառավարութան նախագահ Յ. Քաջազնունին, Խորհրդարանի ներկայացուցիչ Ս. Վրացեանը, կաթողիկոսի կողմից Գ. եպ. Էօրէքչեանը, այլեւ ներկայացուցիչներ զանազան կազմակերպութիւնների: Դահլիճը լի է բազմութեամբ:

28 May, 2023

ԶԵՄԼԵԱԿ. Արտեմ Նանումեան


Շտաբի հեռագիրներ
28 մայիս, երեկ. ժ. 10

Այսօր երեկոյեան ժամը 8,40-ին, անհաւասար կռուի մէջ հերոսաբար ընկաւ մեր հին հայդուկներից Զեմլեակը:

Թուրքերը՝ երեքօրեայ կռիւներից յետոյ ջարդուած են և յետ են նահանջում հապճեպ կերպով: Նրանց զօրամասերը բաժանւած են երեք խմբերի. Առաջինը՝ Ալագեազի կայարանից նահանջում է դէպի Անի կայարանը, երկրորդը՝ Կրմզլու և երրորդը՝ Ախջա-կալա: Մեր զօրամասերը քայլ առ քայլ հերպանդում են նրանց: Ոգևորութիւնը աներևակայելի է:

06 February, 2023

Արեւմտահայ Բ. Համագումարը

Առաջին Հանդիսաւոր Նիստը 

Փետր. 6-ին (1919) Խորհրդարանի դահճլիճում տեղի ունեցաւ արեւմտահայ երկրորդ համագումարի առաջին հանդիսաւոր նիստը: Ներկայ են կառավարութեան նախագահ Յ. Քաջազնունին, Խորհրդարանի ներկայացուցիչ Ս. Վրացեանը, կաթողիկոսի կողմից Գ. եպ. Չէօրէքչեանը, այլեւ ներկայացուցիչներ զանազան կազմակերպութիւնների: Դահլիճը լի է բազմութեամբ:

01 February, 2023

Արամի Թաղումը

Փետրւարի 1-ին Երևանում փակւած էին բոլոր պետական հիմնարկութիւններն ու պաշտօնական տները, որովհետև այդ օրը հողին էր յանձնւելու հայոց ժողովրդի մեծ զաւակներից մէկը՝ ներքին գործոց մինիստտր Արամ Մանուկեանը:

25 December, 2022

ՖԱՐՀԱՏ. Սարգիս Օհանջանեան

90-ական թւականների Դաշնակցութեան ... գործիչներից է Սարգիս Օհանջանեանը:

Տպաւորւող, զգայուն ու միաժամանակ գործնական խառնւածքի տէր լիենլվո, նա դեռ շատ ջահել հասակից դարձաւ յեղափոխական ու այդ ասպարէզում հանդէս եկաւ որպէս զուտ գործի մարդ, որպէս մի տիպական չարքաշ աշխատաւոր:

24 July, 2022

ԿՈՍՏԻ. Կոստեա Համբարձումեան

Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Աւա՜ղ, Կոստեայի մահւան լուրն էլ ճիշտ դուրս եկաւ:

Մի քանի օր է, որ այդ սեւ բոթը հասել էր մեզ, բայց չէինք ուզում հաւատալ: Ոչ ոք չէր հաշտւում այն մտքի հետ, որ համակ աշխոյժ, համակ ոգեւորութիւն ու կեանք՝ այդ երիտասարդ եւ ապրելու ու գործելու տենչով հարուստ սիրտը այլեւս դադարել է բաբախելուց:

08 December, 2021

Հայկական Պատւիրակութեան Մեկնումը Երեւանից

Դեկտեմբերի 8-ի առաւօտեան ժ. 9-ին տեղական ընկերներն ու հասարակութիւնը, նւագախմբի ուղեկցութեամբ դիմեցին ընկ. Ա. Ահարոնեանի բնակարանը:

Հետզհետէ հաւաքւող բազմութեան ուղեկցութեամբ ու նւագածութեամբ՝ մէջ առած պաւիրակութեան նախագահ ընկ. Ահարոնեանին կանգնեցին Հ. Յ. Դաշնակցութեան տան առաջ, ուր խմբւել էր մեծ բազմութիւն:

17 October, 2020

Աւետիք Շահխաթունեան


Երեւան, 27 հոկտեմբերի 1918

Մի լաւ ընկեր էլ կորցրինք:
Մեռաւ Շահխաթունեանը:

Յովնանից յետոյ Աւետիքը երկրորդ զգալի կորուստն է, որ այս տարի կրեց Հ. Յ. Դաշնակցութիւնը:

01 August, 2020

Հայոց Ազգային Խորհրդի փոխ նախագահ Ա. Սահակեանի ճառը Հայաստանի խորհրդարանի բացման նիստին

Քաղաքացիներ, պատգամաւորներ Հայաստանի խորհրդի.

Գերագոյն Հայոց Ազգային Խորհրդի կողմից ես պատիւ ունիմ այսօր բաց անել անդրանիկ նիստը Հայաստանի Խորհրդի եւ յայտարարել, որ այսուհետեւ սա է միակ լիազօր մարմինը՝ ամփոփող իր մէջ Հայաստանի հանրապետութեան պետական իշխանութիւնը: