Եթէ յիշողութիւնս ինձ չի խաբում, 1918-ին էր՝ հեռագիր մը ստացանք Ազգային Բիւրօից Ա. Ահարոնեան եւ Ն. Աղբալեան ստորագրութեամբ. «Ալէքսանդրապօլ մեկնեցէք, Խատիսեանից կստանաք կարգադրութիւնը»: Էջմիածնից ճամբայ ընկանք Կորիւն վրդ. Եւ տողերիս գրողը եւ նոյն օրը ներկայացանք Քաղաքագլուխ պ. Ա. Խատիսեանին, որից պէտք եղած պաշտօնական թղթերը ստանալով հետեւեալ օր երկաթուղին նստանք: Ինձ վիճակւած էր Խորասան կայարանը, իսկ ընկերիս՝ ուղղակի Էրզրում քաղաք: