Բժ. Յակոբ Զաւրիեանի քաղաքական գործունէութեան գնահատութիւնն անկասկած կկատարւի ապագայում, երբ պատմութիւնն իր անաչառ ու առարկայական խօսքն ասելու համար անհրաժեշտ հեռանկար կունենայ: Որպէս էլ լինի սակայն այդ գնահատութիւնը, ինձ թւում է այժմ իսկ ակներեւ եւ անգամ անժխտելի, որ հանգուցեալ բժշկի իսկական մեծութիւնը պէտք է փնտռել ոչ այնքան նրա քաղաքական դէմքի որքան նրա մարդկային անհատականութեան հոյակապ պատկերի մէջ:
Ոչ պաշտօնական. Այստեղ կը հրապարակուին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնաթերթ «ԴՐՕՇԱԿ»-ի, եւ տարբեր երկիրներու մէջ, տարբեր ժամանակներու հրատարակուած Հ. Յ. Դաշնակցութեան պատկանող պաշտօնական կամ ոչ-պաշտօնական մամուլէն պատմական եւ կարեւոր լուրեր, յօդուածներ, տեղեկութիւններ:
17 February, 2025
25 November, 2024
Օհանջանեան՝ հրաժարած, Վրացեան՝ վարչապետ. ՀՀ խորհրդարան, 23 նոյեմբեր 1920
Հայաստանի Պարլամենտ
Պարլամենտի ամսիս 23-ի արտակարգ նիստը
Նիստը բացւում է երեկոյեան ժամը 3ին: Ներկայ են 35 պատգամաւորներ:
Նախագահում է ՅՈՎՀ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻՆ:
11 November, 2023
ԿՈՉ. ՀՅԴ Բիւրօ. 11 Նոյեմբեր 1920
Ընկերներ:
Տաճիկները ոտքի տակ տալով զինադադարի պայմանները, վերսկսել են պատերազմական գործողութիւնները Հայաստանի դէմ:
Պարզ է, որ տաճիկները չեն կամենում հաշտութիւն կնքել մեզ հետ:
19 June, 2023
Խան Խոյսկիի Ահաբեկումը
Խան Խօյսկին Սպանւած եւ Խանմամեդօվը Վիրաւորւած
Թիֆլիսից եկողները յայտնում են, որ յոնիսի 19ին, գիշերւայ ժամը 11ին, Թիֆլիսի վրացական ակումբից դուրս գալու ժամանակ, անյայտ չարագործների ձեռքով սպանւած է նախկին Ադրբէջանի կառավարութեան նախավահ Խան-Խօյսկին եւ թեթեւ վիրաւրւած է Խանմամեդօվը:
05 May, 2023
ՀՀ Բիւրօ-Կառավարութեան Անդրանիկ Կոչը
Քաղաքացիներ,
Հերոսական պայքարով եւ անօրինակ զոհողութեամբ Հայ աշխատաւոր ժողովուրդը տիրացել է անկախութեան եւ ազատութեան եւ միացնելով բռնաւորների կամքով դարեր շարունակ իրարից բաժանւած հայրենիքի երկու հատւածները՝ հիմք է գրել պետական յառաջադէմ շինարարութեան: Հայաստանի Պարլամենտի եւ կառավարութեան ամբողջ մտահոգութիւնն է եղել ապահովել աշխատաւոր ժողովրդի ֆիզիքական գոյութիւնն ու սոցիալական անարգել զարգացումը եւ անսասան պահել հանրապետութեան դեմօկրատիկ իրաւակարգը:
17 February, 2023
Յակոբ Զաւրեան (Կենսագրական ակնարկ)
Վերջին տարիների մեծ դէպքերի անվերջ շղթայի մէջ աննկատելի անցաւ Հ. Յ. Դաշնակցութեան մի շարք փայլուն դէմքերի, յեղափոխական գործիչների մահը: Սակայն, ամենից աւելի աննկատելի անցաւ մեզանից ընդմիշտ հեռանալն այն բիւրեղացած, մաքուր եւ ազնիւ դէմքի, որին Եակով Խրիստաֆորիչ կամ Զաւրև էինք ասում: Նա զոհ գնաց Մոսկւայում մի մեծ թիւրիմացութեան, որ արդիւնք էր Խորհրդային Ռուսաստանի վարիչների սխալ քաղաքականութեան:
30 October, 2022
Հ. Յ. Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովի Փակումը
02 October, 2022
Շիրին Եղիազարեան (1876-1920)
ԽԱՌԱԿՈՆԻՍՑԻ ՇԻՐԻՆ. Շիրին Եղիազարեան
Հոկտեմբեր 2.ին Ալէքսանդրապօլի մէջ մեռել է խառակոնիսցի Շիրինը, որը թաղումը կատարւել է 5-ին:
Շիրինը մեր մարտական ոյժերից է, որ միաժամանակ վարել է Վասպուրականի շրջանում կազմակերպչական-կրթական գործը, նրա կեանքի և գործունէութեան մասին կտանք յաջորդ համարում:
14 September, 2022
Մաքրւելու Կարիքը
Երբ բռնկւում է պատերազմը – զօրաբանակը պատերազմական ոտքի վերա է դրւում, այսինքն՝ ենթարկւում է մօբիլիզացիայի:
Սխալ է սակայն կարծելը, որ միայն զօրաբանակը պիտի ենթարկւի մօբիլիզացիայի:
08 September, 2022
Գեղամ Թադէոսեան
Մի քանի օր առաջ հող իջեցրինք ընկ. Գեղամ Թադէոսեանին:
Գեղամը ծնւել էր 1884 թւին Երեւանի Նորք թաղամասում: Համեստ ծնողների զաւակ էր նա՝ շրջապատւած յեղափոխական ազգակիցներով: Նախնական կրթութիւնը ստացաւ Նորքի թաղային դպրոցում, ապա անցաւ քաղաքային դպրոցը եւ վերջացրեց թեմականի լրիւ դասընթացքը: Տնտեսական պայմանները ստիպեցին նրան ընդմիջումներով ստանալ կրթութիւնը եւ վերջացնել 1908 թւին: Դեռ եւս դպրոցական նստարանի վրա նա տարւած էր հայ ժողովրդի ազատագրման ... գաղափարով: Նա փարում է գործօն յեղափոխական կուսակցութեան, Հ. Յ. Դաշնակցութեան:
09 October, 2021
ՀՅ Դաշնակցութիւն-Իններորդ Ընդհանուր Ժողովի նիստերը
Հ. Յ. Դաշնակցութեան 9-րդ ընդհանուր ժողովը կը շարունակէ իր աշխատանքները կանոնաւորապէս, օրական երկու նիստ գումարելով:
Բացի քանի մը շրջաններէ պատգամաւորներ լրիւ հասած են եւ ժողովն
ունի 61 վճռական ձայն, առանց հաշւելու խորհրդակցական ձայնով հրաւիրւած 21 ընկերները:
27 September, 2021
Թերթօն - ՀՅԴ 9րդ Ընդհանուր Ժողով. Ն. Աղբալեանի ճառը
![]() |
(Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան թանգարան-հիմնադրամին) |
Արեւելեան եւ Հայաստանի Բիւրօների կողմից Հ.Յ. Դաշնակցութեան 9-րդ ընդհանուր ժողովի հանդիսաւոր նիստը բաց է անում ընկ. Աղբալեանը հետեւեալ ճառով.-
01 October, 2019
Հ. Յ. Դաշնակցութեան IX-րդ Ընդհանուր Ժողովի Հանդիսաւոր Նիստի Բացումը
Սեպտեմբերի 27-ի երեկոյեան ժամը 8-ին Հայաստանի պարլամենտի դահլիճում բացւեց Հ.Յ. Դաշնակցութեան IX -րդ ընդ. Ժողովի հանդիսաւոր նիստը: Ներկայ էին կառավարութեան անդամներ՝ Ա. Գիւլխանդանեան, Ս. Արարատեան, Ալ. Խատիսեան, Աւ. Սահակեան, Ս. Մանասեան, բժ. Տէր Միքայէլեան, նաեւ պարլամենտի նախագահ՝ Սիր. Տիգրանեանը: Դահլիճի օթեակներից մէկը յատկացւած էր կուսակցական կենրոնական մարմինների, գործող հին ընկերներու, քաղաքային վարչութեան անդամների համար: