Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամ ին «Մեր կազմակերպութեան նպատակը եղել է, ինչպէս ես հասկանում եմ, ոչ թէ հովանաւորել ամեն հայի կամ խմբի, կամ հատւածի, բաւական է, որ նա հայ է, այլ՝ հայ ազգի այն տարրերին, որոնք կազմում են հայ ազգը բնորոշող կոմպակտ մասսան (միակտուր զանգւածը), ահա թէ ինչո՛ւ առաջարկում եմ ինքնապաշտպանութեան գործը կազմակերպել ոչ թէ բոլոր վայրերում, այլ՝ այն վայերում միայն, որոնք նշանակութիւն կարող են ունենալ իբրեւ ապագայ ընդհանուր յեղափոխական շարժման աղբիւրներ եւ նեցուկներ, եւ այդ գործը կապել անպայման Դաշնակցութեան մարմինների հետ»: