Ինչքան եւ կամենանք սահմանափակւել միայն ներքին ապրումներով, անկարելի է կտրւել համաշխարհային կեանքի դէպքերից, որոնք երթալով աւելի ու աւելի խռվայոյզ են դառնում: Աշխարհը վեր է ածւած փոթորկալից ովկիանի, որի զնուսպ ալիքների տարերային թափի առջեւ անզօր են թւում մարդկային ակմքի բոլոր ճիգերը: