Posts

Showing posts from September, 2022

«Առիւծ» - Սուլուխցի Սերոբ

Image
Զէնք ի ձեռին, իր երկու կորիւններու հետ, ինկաւ ան Բասենի վերջին կռիւներ ուն մէջ: Տիպար մշեցի էր ինքը, Մշոյ դաշտի Սուլուխ գիւղէն, 40-45 տարեկան, պարթեւ հասակով, պնդակազմ ու սրտոտ:

ՄԵՆԱԿ. Գէորգ Առստամեանց

Image
Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամ ին Մանուկ հասակից նա սիրեց ազատութիւնը եւ իր նահատակւած ու կենդանի ընկերների հետ փարեց «Մահ կամ ազատութիւն» նշանաբանին:

ՆԵՎՐՈՒԶ. Օննիկ Թորոսեան

Image
Քանի այսպիսի յաղթանդամ եւ գեղեցիկ հասկեր է հնձել սուլթանական մանգաղը... Այս փոքրիկ նկարը չէ, որ կարող է գաղափար տալ «Դաշնակցութեան» քաջասիրտ աթլետի մասին: Պէտք էր տեսնել կենդանի եւ ապառազէն Նեվրուզին՝ իր հսկայ հասակով եւ վրէժխնդրութեամբ վառւած աչքերով:

ԽԱՆ. Բարսեղ Թիրեաքեան

Image
Յեղափոխական շարժումը մի հրաշագործ երեւոյթ եղաւ ազգային գիտակցութեան արթնացման եւ ազգային միութեան վերականգման՝ մէկ հայութիւն ստեղծելու տեսակէտից: Ի սփիւռս աշխարհի ցրուած, յարանուանութիւնների բաժանուած, տարբեր լեզուներ խօսող Հայկի զաւակները, յանկարծ, սկսեցին զգալ ու գիտակցիլ, որ իրենք միեւնոյն ընտանիքի անդամներն են՝ հողով եւ արիւնով կապուած իրարու հետ: Դոնից մինչեւ Նեղոս եւ Միսիսիպիից մինչեւ Գանգէս, ուր որ բախտը նետել էր հայութեան բեկորներին, 

Բասենի Ընդհարումները

Image
«Դրօշակ»ի անցեալ համարում մենք տպել էինք Պարսկաստանից ստացւած մի հեռագիր ՝ «Դաշնակցութեան» խմբի վերջին ընդհարման եւ կռիւների մասին: Ներքեւ բերում ենք դէպքին վերաբերեալ տեղեկութիւնները՝ ստացւած զանազան վայրերից: Կարս, 23 սեպտեմբեր 1903   Սեպտեմբերի 17-ին (հին տոմարով)  խումբը անցնում է սահմանը ապահով կերպով, մօտ 90 հոգով: Մի քանի վերստ դէպի ներս՝ հովիւները նկատում են և մինչև անգամ կրակում, բայց տղերքը չեն պատասխանում և անյայտանում են: Նորից պատահում են հովիւների և նորից ազատւում: Վերջապէս գիշերւայ ժամը 3-ին անցնում են Արաքսը:

Երկու Շիրիմ

Image
Այսօր հողին է յանձնւում Դումանի մարմինը իր ընկեր Սիմոնի կողքին: Ի՞նչ կապ կարող է լինել խաղաղութեան սիմւոլ ու զէնքի թշնամի Սիմոնի և «խաղաղութեան» թշնամի ու զէնքի սիրահար Դումանի միջև. ի՞նչ կարող էր միացնել այդ երկու հակոտնեայ ոյժերը և դարձնել նրանց ընկերներ:

Դաւաճան եւ Մատնիչ Յովհաննէս Աղա Տէր Պօղոսեանի Սպանումը

Image
ՎԱՆ Սեպտեմբերի 28-ին, երեկոյեան ժամը 6-ին, (ը ստ . եւր ոպականի .) Հ. Յ. Դաշնակցական ահաբեկիչները, Վանի Կեդրոնական Կօմիտէի որոշմամբ, սպանեցին Վանայ մէջ նանաւոր դաւաճան ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՂԱ ՏԷՐ ՊՕՂՈՍԵԱՆԻՆ Քեանդրչի Կարակօլխանի (պահականոց) մօտ: 

Նիկոլ Դումանի Թաղումը

Image
Դումանի Մահուան Շուրջը Գանձակ, 24 սեպտեմբերի Վճռւած է Դումանի դիակը տեղափոխել Թիֆլիս և թաղել ազգային Մեծ նահատակ Սիմէօն Զաւարեանի կողքին:

Թռուցիկ Թերթ. ՀՅԴ Կ. Պոլսի Կեդրոնական Կօմիտէի (Թիւ 11)

Image
Ձեզ ենք դիմում, դո՛ւք, դիպլօմատներ, քաղաքագէտներ, ազգերի տէրեր, պատմութիւն անողներ, մեր բողոքող նախատինքով լիքը խօսքը ամենից առաջ ձեզ ենք ուղղում:

Ընկերոջ Յիշատակին

Image
Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամի ն Երկիր գտնւած ժամանակս շարունակ ականջիս էր հասնում Նիկոլ, Նիկոլ, Դուման, Դուման անունը: Եւ ահա մի օր 1904 թւին, ես բաղդ ունեցաւ Բագւում Նիկոլին տեսնելու:

Մատնիչ եւ Դաւաճան Սօսունի Զարկումը

Image
ՇԱՏԱԽ Դաշնակցականները Շատախում զարկեցին Սեպտեմբերի 22-ին (հ. տ.) մատնիչ եւ դաւաճան Սօսունին , որը Կաճիտ գիւղիցն էր: Տէրրօրիստները րէվօլվէրի 3 հարւած են տւած, մէկը թևին և ոսկորը ջախջախւած է, միւսը կողին, իսկ երկրորդը ուսին: Մատնիչը դեռ չէ մեռել, բայց շուտով կերթայ միւս աշխարհը: Սօսունը երեք տարի էր՝ վառում էր շատախցիներին: Դեռ մինչև այս ժամուս Սօսունի մատնութեան զոհ գնացած տասնեակ շատախցի կտրիճներ թէ Վանի և թէ Շատախի բանտերում շղթաների տակ հառաչում են, մանաւանդ քաջ կաճիտցիների նամուսը ոտնակոխ էր արած այդ լիրբ ազգադաւը և ահա հասնում է նրա գլխին յեղափոխականի, շատախցի կտրճի դատաստանը՝ գնդակը:

ԲԷԿՕ. Արշակ Թորլաքեան

Image
Ինձ մօտիկ ազգական Արշակ Թորլաքեանը ծնած է 1879 Սեպտ.ին: Մեծցած է ծնողքին խնամքին տակ, աւարտած է իրենց Ապիոն գիւղի դպրոցը և լծուած գիւղական աշխատանքի: Ան իր մեղք և բարի բնաւորութեամբ կը դառնայ տան բոլոր անդամներուն թէ հարեւաններուն սիրելին:

Արարա

Image
Անծանօթ անուն մը աշխարհագրութեան մէջ, փոքրիկ հողաբլուր մը՝ ինկած Պաղեստինի խորքը, որու գոյութիւնը, ասկէ քսան տարի առաջ ոչ միայն քաղաքակիրթ մարդկութիւնը կ'անգիտանար, այլեւ բիբլիական աշխարհի բնակչութիւնը: Բայց այսօր պատկերը բոլորովին ուրիշ է:

ՉՈԼՕ. Յարութիւն Աբրահամեան

Image
Չոլօն ծնած է 1878, Սասնոյ Շէնիք գիւղը: Բուն անունով Յարութիւն Աբրահամեան: Բոլովին անգրագէտ երիտասարդը՝ չհանդուրժելով խուժդուժ վերաբերումը, զոր ունէր թուրքը մասնաւորաբար իր հայրենակիցներուն հանդէպ, կը մեկնի Կովկաս 1894-ին: Հոն կը ծանօթանայ Ազատութեան պայքարի վաստակաւոր գործիչներ Արամ Արամեան ի (Թաթուլ) եւ Արմենակ Ղազարեան ի (Հրայր) ու անոնց հետ կը վերադառնայ երկիր:

ՎԱՀԱԳՆ. Գալուստ Թորլաքեան

Image
Տրապիզոնի շրջակայ գիւղերը Տիյէրմէնտիրէ գետով երկուքի կը բաժնւին. արևելեան կողմն է Եօմուրայի շրջանը: Այդ շրջանի մէջ հինէն և մինչև հիմա ալ նշանաւոր են Շաթիր զատէ պէյերը: Ասոնց տէրէպէյութեան ժամանակին հայերը միշտ ալ զէնքի ընդունակ մարդիկ, շարունակ պէյերու թէ թիկնապահները եղած են և թէ իրենց ու կառավարութեան թելադրութեամբ աւազակային խմբեր ձերբակալողներ: Այս հանգամանքը նոր սերունդին առիթ տւաւ յեղափոխական շարժումը սկսելուն՝ անհատական և ազգային իրաւունքները պաշտպանելու համար կազմակերպւիլ:

Մաքրւելու Կարիքը

Image
Երբ բռնկւում է պատերազմը – զօրաբանակը պատերազմական ոտքի վերա է դրւում, այսինքն՝ ենթարկւում է մօբիլիզացիայի: Սխալ է սակայն կարծելը, որ միայն զօրաբանակը պիտի ենթարկւի մօբիլիզացիայի:

Ջարդարարն եւ Նրա Պատուհասումը

Image
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամ ին Անցեալ անգամ պատմեցինք ջարդի մասին, որին ենթարկուել էր, 1904 Յուլիս 16ին (հին տոմարով) , Օլթիի մերձակայքում, մեր հայդուկների խումբը: Ջարդը տեղի ունեցաւ թրքական հողի վրայ, ռուս-տաճկական սահմանագլխից երկու ու կէս կիլոմետր անդին. բայց ջարդողները ռուսերն եղան, չնայած որ հայդուկները ասպարէզ էին իջել՝ հայութեան վաղեմի թշնամի դէմ կռուելու նպատակով:

Դաշնակցութեան Հայդուկային Խմբի Կռիւը Վանում

Image
Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամ ին Վանի դրութիւնը կոտորածից յետոյ. կռիւ քաղաքում թնդանօթների դէմ 6/18 հոկտեմբեր 96 թ.   Սուլթանի սիրելի Ֆէրիկ Սաադէդդին փաշան, Վասպուրականի սոսկալի կոտորածի հեղինակը, որը իր տիրոջ իրադէով Հայաստանում րէֆօրմներ մտցնող յանձնաժողովի անդամ է կոչւում, հրճւում էր հայերի հազարաւոր դիակներով նա իրագործել էր իր տիրոջ բուռն ցանկութիւնները, իսկ հայ ժողովուրդը, օ՜, պարզ է, նա ողբում էր իր հազարաւոր զաւակների կորուստը, որոնք ընկան թէպէտ թշնամու ձեռքով, բայց շնորհիւ եւրոպական հիւպատոսների կազմած դաւերի:

Փեթարցի Մանուկ

Image
Միաժամանակ քաջ ֆէտայի, յեղափոխական ղեկավար և մտաւոր գործիչ, Մանուկը ծնած է Փեթար գիւղը, Մշոյ կողքին: Նախնական ուսումը կառնէ Ս. Յովհաննու վանքը և կաւարտէ Ս. Կարապետի մէջ:

ՀԱՅԿԱԿ. Ռշտունցի Մուրադ Խաչատրեան (1865-1949)

Image
Վասպուրականի յեղափոխական աւագ սերունդի վերջին շառաւիղներիցն էր ընկեր Հաջի Մուրադ Խաչատրեանը, որ բազմավաստակ եւ հայրենիքից վտարանդի իր կեանքը աւարտեց, անցաւ յաւիտենութեան գիրկը Սեպտեմբեր 8-ին, հիւրընկալ Իրանի մայրաքաղաք Թեհրանում:

Գեղամ Թադէոսեան

Image
Մի քանի օր առաջ հող իջեցրինք ընկ. Գեղամ Թադէոսեանին: Գեղամը ծնւել էր 1884 թւին Երեւանի Նորք թաղամասում: Համեստ ծնողների զաւակ էր նա՝ շրջապատւած յեղափոխական ազգակիցներով: Նախնական կրթութիւնը ստացաւ Նորքի թաղային դպրոցում, ապա անցաւ քաղաքային դպրոցը եւ վերջացրեց թեմականի լրիւ դասընթացքը: Տնտեսական պայմանները ստիպեցին նրան ընդմիջումներով ստանալ կրթութիւնը եւ վերջացնել 1908 թւին: Դեռ եւս դպրոցական նստարանի վրա նա տարւած էր հայ ժողովրդի ազատագրման ... գաղափարով: Նա փարում է գործօն յեղափոխական կուսակցութեան, Հ. Յ. Դաշնակցութեան:

Հերոսին Մահը եւ Մեր Հակառակորդներուն Անվայել Ընթացքը

Image
Հայ կեանքի բոլոր դէպքերն ու դէմքերը, ինչպէս յայտնի է, այնքան միայն արժէք ունին մեր հակառակորդ Ռամկավարներու աչքին, որքան որ այդ դէպքերը կամ դէմքերը կրնան առիթ տալ կամ միջոց ծառայել իրենց ատելի Դաշնակցութեան դէմ պայքարելու համար:

Հայ Ժողովուրդ

Image
Այսօր՝ ներկայ թւի սեպտեմբերի 2ին լրանում է մի ամբողջ տարի այն օրից, երբ Բաքւում մի խումբ արհեստաւորներ ու բանւորներ զէնքը ձեռին կռիւ էին մղում ռուս կանոնաւոր զօրքի ու կոզաքների դէմ հայոց ազգային եկեղեցական իրաւունքները պաշտպանելու համար: