Երզնկայի Դինամիտային Պայթումը եւ Զոհերը
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամ ին Նամակ Երկրէն Կարին, 14 ապրիլի Թիւէս 10-12 օր առաջ, Երզնկայի մէջ, Սարգիս Գազանճեանի տանը անզգուշութիւնից ռումբ է պայթում եւ քանդում թէ Սարգսի եւ թէ նրա հարեւանի տունը: Ոստիկանութիւնն անմիջապէս ներս է խուժում, խուզարկութիւն եւ քննութիւն է կատարում, փլատակների տակից հանում է Սարգսի եւ երկու այլ հայերի դիակները, մի քանի զէնքերը եւ ուրիշ պայթուցիկ նիւթեր: