25 September, 2020

Տերրօր. Մ. Աբրահամեանց

Նաւահանգստի եւ Ոսկանապատի Կենտրօնական կոմիտէների վճռով՝ սեպտեմբերի 26-ի գիշերը, ժամը 8 ½-ին ատրճանակի երկու հարւածներով, տէռօրի ենթարկւեց յայտնի խաչագող նուխեցի Մ. Աբրահամեանցը, որ գարնան սկզբներում երեւացել էր Թիֆլիսում եւ Բագւում վարդապետական տարազով իբրեւ պարսկաստանի Նախավկայի վանահայր Տրիֆօն վարդապետ եւ այդ վանքի անունով հանգանակութիւններ արել: Կեղծիքը յայտնւելուց յետոյ՝ նա փախչում է հիւսիսային Կովկաս եւ իր խաչագողութեան նոր ասպարէզ է ընտրում յեղափոխութիւնը եւ իբրեւ «շրջիկ գործակալ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան», սպառնական նամակներով փողեր է հաւաքում զանազան քաղաքներում, ծածկւելով «Սմբատ Բագրատունի», «Եղիշէ», «Միսակ Տէր-Վարդանեան» եւ այլ կեղծ անունների տակ: Տէռօրիստները ազատ են:

Հ. Յ. Դ. Նաւահանգստի Կենտր. Կօմիտէ
«Դրօշակ» - Նոյեմբեր 1904
Թիւ 11 (152)