Կատարւեց այն, ինչ որ պիտի կատարւէր անխուսափելիօրէն:
Ղարաբաղի մահմէդականութիւնը յարեց համիսլամական շարժման եւ մեր հայրենիքը սուզւեց նորից խաւար ու խայտառակ միջնադարի մէջ: Մի շարժում, որի մղիչ գաղափարը ոչնչացումն է ամեն մի քաղաքակրթութեան, որի ղեկավարները բարոյազուրկ գիաշտիչ կալւածատէրերն են եւ սրի կրողն է՝ այդ ողորմելի, շրաունակ թալանող ու թալանւող մահմէդական ամբոխը:
Հայրենիքի մի ծայրից մինչեւ միւսը՝ հրդեհում, թալանում եւ սպանում էթ ուրքը: Նոյնը անում է եւ հայը:
Հայը չէր սակայն, որ վառեց քաղաքացիական այս անիմաստ ու այլանդակ կռւի առաջին ջահերը:
Հայը չէր, որ իր հարեւանի վրայ առաջին հրազէնը պարպեց:
Հարեւան ժողովրդին նենգութեամբ ո ւշողոքորթութեամբ լրտեսող ժողովուրդը մենք չէինք:
Եւ ինչ որ եղաւ, ուրիշ կերպ չէր կարող լինել, որովհետեւ այդպէս է կամենում համիսլամական վոհմակը:
Վկայ է դրան Շուշու տխուր աւերակոյտը: Մխող աւերակներն ու քաղաքկները, սրախողխող եղած հայ համայնքները, հայ որբուկների եւ այրեիների լացն ու կականը, մեր իսլամացած արիւնակիցների տառապանքները՝ վկայ են դրան:
Եւ մարդասպանների ու գողերի այդ շարժումը շատ ու շատ վկաներ պիտի թողնէր դեռ գալիք սերնդին, մեր թւառութիւնը անծայր պիտի լինէր եւ մեր լքումը սոսկալի, եթէ մահմէդական վոհմակի դիմաց չկանգնէր մի ոյժ եւ խրոխտ ու արիաբար չկոչէր նրան՝ «էլ բաւական է»:
Ո՞վքեր էին այդ ոյժը: –Նրա՞նք, որոնք կնաբար իրենց փրկութիւնը ռուս զօրանոցի մէջ փնտրեցին:
Նրա՞նք, որոնք հարեւանի ամբողջ գոյութիւնը փրկելու փոխարէն իրենց ողորմելի փալասները փրկել գերադասեցին:
Կամ գուցէ նրա՞նք, որոնք հրդեհի միջոցին հայ արիւնակցի վերջին ունեցածը թալաներու քաջութիւնն ունեցան...
Դաշնակցութիւնն էր այդ ուժը:
Այն Դաշնակցութիւնը, որ հինգ օր շարունակ Շուշու ահռելի պատերազմը մղեց առանց որ եւ է խրախուսանքի եւ օգնութեան՝ լեղապատառ եղած քաղաքացիների կողմից, որհ հինգ օրւայ ընթացքում հինգ ժամ քուն ու հանգիստ չունեցաւ:
Այն Դաշնակցութիւնը, որի վրայ էր ծանրացած այդ հինգ օրւայ եռակի կռիւը թուրք խուժանի, քաղաքը լափող հրդեհի եւ քաղաքացիների վրդովեցուցիչ անտարբերութեան դէմ եւ որը այնքան պատւաւոր կերպով դուրս եկաւ այդ եռակի կռւից:
Այն Դաշնակցութիւնը, որը իր շարքերում ունէր Մարգար եւ Լեւոն եւ Իշխան եւ Շամիր, եւ ուրիշ շատ ու շատ անանուն ու անհռչակ հերոսներ, որոնք հայ ժողովրդի համար մեռնել կամեցան:
Եւ այժմ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը գալիս է յայտարարելու Ղարաբաղի ժողովրդին իր գիտութիւն, որ նոյն ուժը որոել է այսուհետեւ եւս ինչ գնով էլ որ լինի, պաշտպանել հայ ժողովուրդը թուրք խուժանի յարձակումներից եւ պատժել խստօրէն իսլամական ամեն մի անիրաւութիւն:
Աւերակների վրայ թառած, բուերի նման, էլ չ'ողբանք մեր կորուստները: Մեր սիրելիների արիւնով տոգորւած հայրենիքը, այն երկիրը, ուր պիտի հաստատենք մեր բախտը եւ ապագան, չը թողնենք վատաբար եւ օտարութեան մէջ երջանկութիւն չը փնտրենք:
Յարենք իրար եւ կազմակերպւենք, որպէսզի դիւրութեամբ դիմագրաւենք մեր յիմարացած հարեւանների յարձակումներին:
Դէ՛պ ինքնապաշտպանութիւն, ուրեմն, Ղարաբաղի հայ ժողովուրդ, յանուն քո պատւի, յանուն քո ապագայի, քո բոլոր քաղաքական եւ հասարակական իդէալների: