Ռաշտից մեզ հաղորդում են, որ մարտ 31ին, Թաթախման երեկոյեան, ժամը 9-ին, 70 տարեկան հասակում յանկարծամահ է եղել ընկ. Համբարձում Մելիք-Սարգսեանը:
Հանգուցեալը ղարադաղցի էր եւ յայտնի էր, որպէս մի ազնիւ, շիտակ ու գործունեայ մարդ: Ծառայել է երկար տարիներ եղբ. Թումանեանների մօտ, վարելով պատասխանատու պաշտօններ:
Խանասորի արշաւանքի առաջ բերած ոգևորութիւնը վարակում է նաև ընկ. Համբարձումին, որ և բերում է իր ակտիւ մասնակցութիւնը:
Այնուհետև մկրտւած ազատագրական շարժման աւազանի մէջ, և մնալով հաւատարիմ նրա վեհ գաղափարներին, ընկ. Համբարձումը մասնակցում է նաեւ Եփրեմի ձեռնարկներին:
Նրա հասարակական դպրոցական գործունէութիւնը անցել է գլխաւորապէս Գիլանի շրջանում, մասնաւորապէս Փահաւիում և արժանացել է ընդհանուր գնահատանքի:
Մեր անկեղծ ցաւակցութիւնները հանգուցեալ ընկերոջ հարազատներին և ընկերներին: