22 April, 2023

Ազդ. Չոռու Մանուկ

Հ. Յ. Դաշնակցութեան շարքերից Չոռու Մանուկ կոչւած անձը վաղուց իվեր մոռանալով իր կոչումը դարձել էր մի հասարակ սրիկայ, որը եւ իր կատարած հակակազմակերպչական եւ հակակուսակացական ընթացքի եւ Դաշնակցութեան անունը շահագործելուն համար, ենթարկւած էր բազմաթիւ նկատողութիւնների եւ նախազգուշացման: Իսկ վերջին ժամանակներում շանտաժի գործերում մասնակցելու եւ մանաւանդ շանտաժիստներին կուսակցական զէնք մատակարարելու համար, Հ. Յ. Դ. Չորրորդ Կ. Կօմիտէի որոշումով յանձնւեց Կովկասեան Ահաբեկիչ Մարմնի դատին, որի կողմից եւ ենթարկւեց մահւան պատժին, որը գործադրւեց ապրիլի 22-ի երեկոյեան:

Սա մի աւելորդ խրատական փաստ թող լինի բոլոր նրանց, ովքեր կը յանդգնեն կազմակերպութեան անունը շահագործել:

Հ. Յ. Դ.
Կովկասեան Ահաբեկիչ Մարմին

«Դրօշակ» - Մայիս 1908
Թիւ 5 (193)