26 May, 2021

Տէռօր. Ներկարար Ծատուր և խայըրսըզ Կարապետ

Հ. Յ. Դ. Զմիւռնիոյ Կօմիտէի որոշմամբ՝ մայիս 13/26-ին մահւան պատժի ենթարկւեցին յայտնի լրտեսներ՝ ներկարար Ծատուր և խայըրսըզ Կարապետ, առաջինը՝ իր տան մէջ, երկրորդը՝ հրապարակի վրայ, խուռն բազմութեան ներկայութեամբ:

Գնդակներ արձակւած են նաև ոստիկան Եօմէրի վրայ: Կռիւը քանի մը րոպէ տևած է. ոստիկանը, երկու գնդակ արձակելէ յետոյ, տեսնելով որ իր կեանքը վտանգի մէջ է, ստիպւած է եղեր ետ դառնալ:

«Դրօշակ» - Մայիս 1903
Թիւ 5 (136)