Ողջոյն
արեւի՛դ, անառիկ գագաթ,
Աննկուն
ասպետ,
Քեզ հազար
ողջո՛յն, անխոնջ, խանդակաթ*
Կոչնակի
գմբէթ...
Փառքիդ
ազդակի յոյզերով լցուած,
Գրում
եմ ահա
Փոքրագոյն
մի ձօն, ո՛վ դարիս սիրուած,
Անյաղթ
աժդահա:
Պանդուխտ
պօէտ եմ, պսպղուն մի ծեղ,
Խոհունակ
մի բոց,
Սիրում
եմ, պաշտում ազգես հանճարեղ
Ճախրումները
հոծ:
Զազրելի
հեռուի խաւար ու նանիր*
Բաւիղում* տրտում՝
Ազգիս
քաջերի եւ հանճարների
Հատորն
եմ թերթում.
Թերթում
եմ, յիշում սուրբ եւ անկատար
Հազար
խոհ, միտում,
Ու կէզ* արցունքով թրջում ամէն տառ
Եւ նորից
թերթում...
Տեսնում
եմ կարծես քո խրոխտ ուրուն*
Տակաւին
անհաշտ,
Եւ քո
թիկունքում զինավառ, արթուն
Զօրախումբ
ու վաշտ.
Իբրեւ
արեւներ ընդդէմ ամպերի
Գնում
էք երթի
Սաղաւարտաւոր
զէնքով նորընտիր՝
Նշան էք
մարտի...
Կորել
զերթ* հողմեր,
Ո՞վ չի
նախանձել անուանի քաջիդ՝
Ու փառաբանել.
Ձմեռը
քո դէմ գարուն է դարձել
Վախճանը
ծնունդ
Որպէս
հրագունդ հարթել ես անցել
Վիրապ
ու անդունդ:
Ուղիդ
եղել է պայթուցիկ, անանց,
Շռինդ
ու շառաչ,
Բայց դու
աւիւնով, զարմով փառապանծ՝
Դիմել
ես յառաջ:
Հազար
գիշերներ գլորել արթուն,
Յանուն
փրկութեան,
Խուճապ
ստեղծել ոսոխի սրտում,
Փա՜ռք
քե՛զ, ո՛վ տիտան...:
Բաշ Աբարանի
լուրջ գոյամարտի
Հմուտ
առաջնորդ,
Քեզ երկար
արեւ, քեզ փառք ու պատիւ
Եւ բազում
աղօթք
Ո՛վ անկախութեան
փորձուած նաւավար
Արամի
եղբայր,
Փա՜ռք
նրան ով ձեզ տուեց տենչավառ
Գործ ու
գաղափար:
Իսկ արդ,
աննպաստ հեռաստաններում
Ցանում
ես նոր յոյս,
Այո քո
հոգու իղձերը փայլուն՝
Եւ թանկ
են եւ յոյժ*...
Նրանք
վե՛ր են, վե՛ր, որպէս աստուածներ
Խելօք
ու հզօր,
Մօ՛տ է,
պիտ ծագի օրը խնդաբեր
Ու զրահաւոր.
Եւ կուռ
շարքերով մենք պիտի դիմենք
Դէպի Հայկաձոր.
Ջարդենք
թշնամուն, որ նա խենթօրէն
Փախչի
արնածոր:
Մ. Գուրգէն
1947 թ. Շտուտգարտ
«Ասպարէզ», Ուրբաթ, Մարտ 11, 1949
ԽԱ. Տարի, Թիւ 2436
Խանդակաթ. Գորովալի
Նանիր. Դատարկ
Բաւիղ. Առանց ելքի ճամբայ
Կէզ. Այրած
Ուրու. Ուրուական
Զերթ. Իբրեւ
Յոյժ. Շատ