ՇԱՏԱԽ
Դաշնակցականները Շատախում զարկեցին Սեպտեմբերի 22-ին (հ. տ.) մատնիչ եւ դաւաճան Սօսունին, որը Կաճիտ գիւղիցն էր: Տէրրօրիստները րէվօլվէրի 3 հարւած են տւած, մէկը թևին և ոսկորը ջախջախւած է, միւսը կողին, իսկ երկրորդը ուսին: Մատնիչը դեռ չէ մեռել, բայց շուտով կերթայ միւս աշխարհը: Սօսունը երեք տարի էր՝ վառում էր շատախցիներին: Դեռ մինչև այս ժամուս Սօսունի մատնութեան զոհ գնացած տասնեակ շատախցի կտրիճներ թէ Վանի և թէ Շատախի բանտերում շղթաների տակ հառաչում են, մանաւանդ քաջ կաճիտցիների նամուսը ոտնակոխ էր արած այդ լիրբ ազգադաւը և ահա հասնում է նրա գլխին յեղափոխականի, շատախցի կտրճի դատաստանը՝ գնդակը:
Ձերբակալւած են 2 քիւրդ և 1 հայ: Տէրօրիրստները ազատ են: